Կասկադ համալիրի արդիականացում

Կասկադ համալիրի արդիականացում

Քվեարկությունն ավարտվել է
Icon
135
Icon
42824
Icon

Հրապարակման օր՝ 01.09.2024

Icon

Քվեարկության ժամանակահատված՝ 02.09.2024-29.09.2024

Icon

Հասցե՝ Կասկադ համալիր

Icon

Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան

Երևանի սրտում գտնվող Կասկադ համալիրը քաղաքի մշակութային ու զբոսաշրջային առանցքներից մեկն է։ Այն կարևոր նշանակություն ունի՝ որպես քաղաքի սոցիալական կենտրոն՝ դառնալով հանդիպման, զբոսանքի և միջոցառումների անցկացման վայր։

Սիրելի՛ երևանցիներ,

Երևանի քաղաքապետարանին որոշում կայացնելու համար, հետաքրքիր է, թե ինչպիսի՞ն կցանկանաք տեսնել Կասկադ համալիրը։ Ձեզ ենք ներկայացնում երկու տարբերակ, որոնց նկարագրերը կտեսնեք ստորև:


Icon

Նախագծի տարբերակներ


Կասկադ այգիներ

Ներկայիս Կասկադ համալիրի նախագծի գաղափարի հիմքում ընկած է քարի, ջրի և կանաչի համադրումը, ինչը պահպանվել է ներկայացվող ժամանակակից արվեստի թանգարանի հայեցակարգում։

Թանգարանի բացօթյա հարթակները հնարավորություն են ստեղծելու ունենալ դիտակետեր, որտեղից բացվելու են տեսարաններ դեպի Երևան քաղաքը, Արարատ լեռը, Մայր Հայաստանի արձանը և Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձանը։ 

Թանգարանի նախագծում ներառված են նաև ռեստորաններ, արվեստի, երաժշտության և կինոյի նոր մշակութային վայրեր, բացօթյա դահլիճներ և շատ այլ հանրային տարածքներ։ 

Թանգարանի կենտրոնով անցնող աստիճաններով և շարժասանդուղքներով ճանապարհը կապվելու է Հայաստանի կարևոր խորհրդանիշներին՝ այցելուներին փոխհարաբերության մեջ դնելով շրջակա լանդշաֆտի խորհրդանշական տարրերի հետ՝ ներառելով Հայաստանի պատմությունը համալիրի փորձառության մեջ:

Բեռնել փաստաթուղթը

Կասկադ մշակութային հանգույց

«Նոր Կասկադ» նախագիծը, ներկայիս Կասկադի գագաթին վեր խոյացած, տեկտոնական սալերից կազմված, վերացական Կասկադ ձևավորող մի եզակի կառուցվածք է ներկայացնում: Հորիզոնական դիրքով կառուցված տեռասների շարքը, կարծես թե, Կասկադի վերևում հորիզոնական գծերի թեթև խաղ լինի՝ ընդգրկելով հարակից թաղամասերը և նոր ծավալներ ավելացնելով քաղաքային բնապատկերին:

Նախագծով նախատեսվում է համալիրի անմիջական շրջապատի անտառների լայնածավալ վերականգնում, որը կանաչ տարածքների ընդլայնման միջոցով կնպաստի էկոլոգիական կայունությանը: 

«Նոր Կասկադ» նախագիծը կազմված է հանրային անցումներից՝ լրացված տեռասներով,  սրճարաններով և ռեստորաններով, որոնք էլ ստեղծելու են աշխույժ մթնոլորտ: Կենտրոնական հատվածում նախատեսվում է 1000 նստելատեղով համերգային և երաժշտական սրահ: 

Այս նախագծի առանձնահատկություններից մեկը ժամանակակից արվեստի նոր կենտրոնն է՝ քաղաքին նայող իր ընդարձակ տեռասներով, որոնք լայն հնարավորություններ են բացում գեղարվեստական և մշակութային փոխանակման համար: 

Բեռնել փաստաթուղթը
Icon քվեարկությունն ավարտված է

Image Description

Մեկնաբանություններ


ՀԳ
ՀԱՄԵՍՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Icon29.09.2024Icon23:32
Ցանկալի էր այլ տարբերակներ եւս տեսնել: Նկատի առնել այս հարթակի մարդկանց դիտարկումները: Նաեւ, հնարավորություն ստեղծվեր առավել շատ մարդկանց քվեարկության:
Ներկայացված տարբերակներից նախընտրություն չունեմ, ցավոք:
Icon29.09.2024Icon23:32
ՄՀ
ՄԱՐՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Icon29.09.2024Icon23:26
Տարբերակ 2
Icon29.09.2024Icon23:26
ՍԴ
ՍՐԲՈՒՀԻ ԴԱՎԹՅԱՆ
Icon29.09.2024Icon23:25
Տարբերակ 2
Icon29.09.2024Icon23:25
ՄՊ
ՄԵՐԻ ՊՈՂՈՍՅԱՆ
Icon29.09.2024Icon23:25
Տարբերակ 2
Icon29.09.2024Icon23:25
ՎԱ
ՎԱՐԴԱՆ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Icon29.09.2024Icon23:24
Տարբերակ 2
Icon29.09.2024Icon23:24
ՍԱ
ՍՈՆԱ ԱՖՐԻԿՅԱՆ
Icon29.09.2024Icon23:24
Տարբերակ 2
Icon29.09.2024Icon23:24
ԱԱ
ԱՐՏՅՈՄ ԱԲԳԱՐՅԱՆ
Icon29.09.2024Icon23:20
Տարբերակ 1
Icon29.09.2024Icon23:20
ԱՍ
ԱԼԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Icon29.09.2024Icon23:14
Տարբերակ 2
Icon29.09.2024Icon23:14
ԱՍ
ԱԼԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Icon29.09.2024Icon23:14
Տարբերակ 2
Icon29.09.2024Icon23:14
ԱՍ
ԱԼԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Icon29.09.2024Icon23:14
Տարբերակ 2
Icon29.09.2024Icon23:14
ՀԱ
ՀՐԱՅՐ ԱԳԱՆԻԿՅԱՆ
Icon29.09.2024Icon22:22
Կասկադ ակգիները չափազանց գայթակղիչ տարբերակ է, իր տրաբանանան հանգույցներով եվ ամենակարեվորը ներդաշնակությամբ, հուսամ խելամիտ որոշում կկայացնեն մեր համաքաղաքացիները
Icon29.09.2024Icon22:22
ՆՖ
ՆԱՐԻՆԵ ՖԱՐԽՈՅԱՆ
Icon29.09.2024Icon21:54
Միանշանակ 1ին տարբերակը
Icon29.09.2024Icon21:54
ՆՖ
ՆԱՐԻՆԵ ՖԱՐԽՈՅԱՆ
Icon29.09.2024Icon21:54
Միանշանակ 1ին տարբերակը
Icon29.09.2024Icon21:54
ՆՖ
ՆԱՐԻՆԵ ՖԱՐԽՈՅԱՆ
Icon29.09.2024Icon21:53
Միանշանակ 1ին տարբերակը
Icon29.09.2024Icon21:53
ՋԱ
ՋՈՒԼԵՏԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Icon29.09.2024Icon20:54
haziv el et anen eli ura dranc xelq
Icon29.09.2024Icon20:54
ԱԽ
ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Icon29.09.2024Icon20:54
Տարբերակ 2_րդ
Icon29.09.2024Icon20:54
ՔՆ
ՔՐԻՍՏԻՆԵ ՆԱՋԱՐՅԱՆ
Icon29.09.2024Icon20:38
Իհարկե 1-ին տարբերակ 🇦🇲❤️
Icon29.09.2024Icon20:38
ՌՔ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ
Icon29.09.2024Icon20:11
Միանշանակ 2-րդ տարբերակը:
Icon29.09.2024Icon20:11
ԼՄ
ԼԻԼԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Icon29.09.2024Icon20:02
Միանշանակ երկրորդ տարբերակը
Icon29.09.2024Icon20:02
ԷՄ
ԷՄՄԱ ՄԱՆԱՍՅԱՆ
Icon29.09.2024Icon19:57
Միանշանակ 1-ին տարբերակ՝Կասկադի Այգիներ։Եվ մեկ հարց։Ինչու՞ տարբերակ N2-ով նախատեսված չէ ելք-մուտք դեպի հարակից բնակելի փողոցներ:
Icon29.09.2024Icon19:57
ԱՀ
ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Icon29.09.2024Icon18:57
Քվեարկում եմ Տարբերակ N1` Կասկադ այգիներ նախագծի օգտին: Չնայած այն հանգամանքին որ այստեղ վիզուալ փորձ է արվել ներկայացնել այն ավելի վատը ի օգուտ մյուս նախագծի Տարբերակ N1՝ Կասկադ այգիները հանդիսանում է պատմամշակութային նշանակության օբյեկտի նախագիծ, ի տարբերություն Կասկադ մշակութային հանգույց նախագծի, որը չնայած գեղեցիկ անվանմանը հիշեցնում է ևս մեկ նոր բիզնես կենտրոն:
Եվ մեկ հարց, որը կհետաքրքրի հարակից տարածքների բնակիչներին. ինչու տարբերակ N2-ով նախատեսված չէ ելք-մուտք դեպի հարակից բնակելի փողոցներ?)
Icon29.09.2024Icon18:57
ԼԽ
ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Icon29.09.2024Icon18:04
1in 👌
Icon29.09.2024Icon18:04
ՀՂ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂԱՎԱԼՅԱՆ
Icon29.09.2024Icon17:57
երկրորդ տարբերակը շատ լավ նախագիծա
Icon29.09.2024Icon17:57
ՍԱ
ՍԻԼՎԱ ԱԹԱՇՅԱՆ
Icon29.09.2024Icon17:46
2-րդ համարը շատ շքեղ է)
Icon29.09.2024Icon17:46
ԷՀ
ԷՄՄԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Icon29.09.2024Icon17:12
2 tarberak
Icon29.09.2024Icon17:12
ԻՍ
ԻԴԱ ՍԱՀԱԿՅԱՆ
Icon29.09.2024Icon17:10
Կասկադի այգիներ
Icon29.09.2024Icon17:10
ՆՖ
ՆԱՐԻՆԵ ՖԱՐԽՈՅԱՆ
Icon29.09.2024Icon16:08
Միանշանակ Կասկադի այգիներ!!
Icon29.09.2024Icon16:08
ՄՀ
ՄԱՐՏԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Icon29.09.2024Icon15:50
2ը Ավելի քան համահունչ է
Icon29.09.2024Icon15:50
ԱՀ
ԱԼՄԱՍՏ ՀԱՐՈՅԱՆ
Icon29.09.2024Icon15:34
Միանշանակ տարբերակ 2-րդ
Icon29.09.2024Icon15:34
ԱԱ
ԱՆԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Icon29.09.2024Icon15:28
Տարբերակ 2
Icon29.09.2024Icon15:28
ԵԳ
ԵՐԱՆՈՒՀԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Icon29.09.2024Icon14:45
Կասկադի Այգիներ -ը շատ համահունչ ու ներդաշնակ նախագիծ է ։ Բնական շարունակություն է դիտվում ու մեր քաղաքի ճարտարապետության հետ էլ համահունչ է։
Icon29.09.2024Icon14:45
ՏԱ
ՏԻԳՐԱՆ ԱՂԱԲԵԿՅԱՆ
Icon29.09.2024Icon13:41
Համար 2 🇦🇲
Icon29.09.2024Icon13:41
ՀՀ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Icon29.09.2024Icon13:41
Անկասկած տարբերակ 2. Շատ գեղեցիկ է
Icon29.09.2024Icon13:41
ՔՊ
ՔՐԻՍՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Icon29.09.2024Icon13:39
Միանշանակ տարբերակ 2 🇦🇲✅
Icon29.09.2024Icon13:39
ԱԶ
ԱՆԱՀԻՏ ԶԱՔԱՐՅԱՆ
Icon29.09.2024Icon13:33
Միանշանակ առաջին տարբերակը։ Նախ չեմ տեսնում կարիք նոր բան հորինելու, եթե ի սկզբանե նախատեսված է եղել հենց այս նախագիծը։ Գրագետ լուծումներով, համալիրին չճնշող և նույնիսկ լրացնող նախագիծ է։
Icon29.09.2024Icon13:33
ՎՍ
ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Icon29.09.2024Icon12:34
1-ին տարբերակ
Icon29.09.2024Icon12:34
ՀՍ
ՀԱՍՄԻԿ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ
Icon29.09.2024Icon11:22
Cascade ayginer
Icon29.09.2024Icon11:22
ՍԲ
ՍՅՈՒՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Icon29.09.2024Icon10:52
Եթե նաև վճարված է, ինչու այգիների տարբերակը չեն ընտրում
Icon29.09.2024Icon10:52
ԹԳ
ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Icon29.09.2024Icon10:46
1in tarberak
Icon29.09.2024Icon10:46
ԱՀ
ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Icon29.09.2024Icon08:51
Hi
Icon29.09.2024Icon08:51
ԼՇ
ԼԻԼԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Icon29.09.2024Icon05:47
1-ին տարբերակ
Icon29.09.2024Icon05:47
ՀՆ
ՀԱՄԱՍՓՅՈՒՌ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Icon29.09.2024Icon03:11
Տարբերակ N2
Icon29.09.2024Icon03:11
ՄԳ
ՄԵՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Icon29.09.2024Icon01:02
Կասկադ այգիներ-ը ինձ համար ավելի գեղեցիկ և ներկայանալի է:
Icon29.09.2024Icon01:02
ԱՀ
ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Icon29.09.2024Icon00:57
.
Icon29.09.2024Icon00:57
ՆԱ
ՆԱՐԻՆԵ ԱԶԻԶՅԱՆ
Icon28.09.2024Icon23:46
2րդ տարբերակը
Icon28.09.2024Icon23:46
ՆՀ
ՆԱՐԵԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Icon28.09.2024Icon21:53
Երկրորդ տարբերակը ավելի գեղեցիկ են մատուցել,որպիսի ընտրողներ շատ լինեն,իրականում հետապնդում է ռեստորան սարքելու մոլուցք,ոչ թե մշակույթ։
Icon28.09.2024Icon21:53
ԼՄ
ԼԵՆԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Icon28.09.2024Icon19:05
.
Icon28.09.2024Icon19:05
ՀԱ
ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ
Icon28.09.2024Icon12:03
Na
Icon28.09.2024Icon12:03
ՀԱ
ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ
Icon28.09.2024Icon12:03
Na
Icon28.09.2024Icon12:03
ՎԻ
ՎԱՀԵ ԻՍՐԱԵԼՅԱՆ
Icon28.09.2024Icon00:19
Երկրորդ տարբերակը շատ ճնշող է, դոմինանտ է թե 50 ամյակի վրա, թե հենց բուն կասկադի։
Կարծես ավելի շատ կոմերցիոն նպատակ հետապնդի։
Icon28.09.2024Icon00:19
ՍՄ
ՍՈՆԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Icon27.09.2024Icon12:02
Շատ կուզեի քվեարկել, բայց մեկը մեկից վատն ա: Ափսոս:
Icon27.09.2024Icon12:02
ՀԲ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԲՈՒՐՅԱՆ
Icon27.09.2024Icon11:27
1. Նախ ոչ մեկն էլ համահունչ չի ժամանակին ու հարակից ներկայից վիճակին,
2. մինչև կառուցվի, ավարտվի արդեն ժամանակավրեպ կառույց կլինի,
3. ներկայացվածը մանիպուլյատիվ է և ուղղորդում է դեպի երկրորդ տարբերակ․
ա) առաջին տարբերակում պատմական էքսկուրս է ու խոսք, որն ենթագիտակցորեն ավելի ձանձրալի է թվում, քան երկրորդ տարբերակի տրամադրող երաժշտությունը,
բ) երկրորդ տարբերակի 3D մոդելները շատ ավելի պարզ ու տեսանելի են արտացոլում նախագծի համընդհանուր պատկերը վերևից, կողքերից ներառյալ հարևանությամբ առկա շինությունները, որոնց մի մասն իրականում չկա, իսկ ծառերն ու կանաչ միջավայրը նույնպես արհեստականորեն են ավելացված, իսկ առաջինի պարագայում ցուցադրված են մի քանի կտրված, խոշոր պլանով նկարներ։

Կարծում եմ պետք է այլ տարբերակներ էլ ներկայացվեն։
Icon27.09.2024Icon11:27
ՍՄ
ՍԱՐԳԻՍ ՄԿՐՏՉՅԱՆ
Icon27.09.2024Icon09:23
Ներկայացված տարբերակներից ոչ մեկը համահունչ չէ Կասկադի տեսքին, չի ապահովում համալիրի շարունակականությունը: Հեղինակների առաջարկած տարբերակը, որը ներկայացված չէ, ավելի ընդունելի է: Կարծում եմ նման կարևոր կառույցի համար ավելի շատ տարբերակներ պետք է առաջարկվեին: Ընդհանուր առմամբ առաջարկվող տարբերակներում պետք է համալիրը մնա զուտ որպես մշակութային կենտրոն, կանաչ տարածքները շատ լինեն, բացառվի ռեստորանների, խանութների կամ սրճարանների առկայությունը: Հուսով եմ, որ քվեարկությունը կդադարեցվի և նախագծի նոր առաջարկներ ստանալուց հետո կվերսկսվի:
Հ.Գ. Ընդհանուր առմամբ կայքում գրանցվելու փաստը շատերին հետ է պահում քվերկություններին մասնակցելուց: Քվեարկության այլ , ավելի դյուրին տարբերակներ էլ պետք է կիրառել:
Icon27.09.2024Icon09:23
ԱԱ
ԱՐԱՄ ԱԲԳԱՐՅԱՆ
Icon27.09.2024Icon02:34
Երկու տարբերակներն էլ լավն են, բայց կտրված, չեն շարունակում կասկադի շինության շարունակությունը, ես կցանկանայի Ջիմ Թորոսյանի և իր թիմի նախագծի ավարտուն տեսքը տեսնեյի։ Եվ ինչպես տեսնում եմ մեկնաբանություններում շատերն էլ կցանկանայինք դա տեսնել, այնպես որ երրորդ տարբերակներ դրեք քվեարկության։
Icon27.09.2024Icon02:34
ԿՀ
ԿԱՐԻՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Icon26.09.2024Icon20:27
Առնվազն հինգ նախագիծ պիտի լիներ, այլ ոչ թե երկու: Երկրորդ տարբերակը համահունչ է, բայց սխալ էր սկզբնական նախագծի չընդգրկելը:
Icon26.09.2024Icon20:27
ԵՄ
ԵԼԵՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Icon26.09.2024Icon14:00
sa
Icon26.09.2024Icon14:00
ՄԱ
ՄԱՐԻՆԵ ԱՂԱՋԱՆՅԱՆ
Icon26.09.2024Icon10:35
Իմ տեսանկյունից երկրորդ տարբերակը ավելի ընդունելի է, քանի որ Կասկադ համալիրի ճարտարապետական տեսքը չի խաթարվում՝ կարծես նորը լրացնում է հնին, դառնում է շարունակություն։ Բայց առաջին տարբերակում էլ հետաքրքիր մտքեր կան։ Եթե կարողանայինք ստանալ այդ երկուսի համադրությունը /այսպես ասած միքսը/, հիանալի կլիներ։ Միևնույն ժամանակ հարց ունեմ՝ ինչու՞ համալիրի նախկին ճարատարապետների խմբի կողմից առաջարկվող նախագիծը քննարկման չի դրվել։ Վերջերս նման հարցազրույց լսեցի և տխրեցի։ Արժեր իրենց էլ լսելի դարձնել, իսկ ընտրությունը միևնույն է կատարելու էր հանրությունը ․․․
Icon26.09.2024Icon10:35
ՍԷ
ՍԵՎԱԿ ԷՅԴԻ
Icon25.09.2024Icon18:37
Իմ ընտրությունը երկրորդ տարբերակն է: Մոդեռն, միևնույն ժամանակ հասարակ, հաճելի ճարտարապետություն: Ես Կասկադն էդպիսին եմ ուզում տեսնել
Icon25.09.2024Icon18:37
ԿՂ
ԿԱՐԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Icon25.09.2024Icon17:34
Երեվանը մայրաքաղաք է եվ հետեվաբար ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ընտրելու թե Կասկադ համալիրը ինչ տեսքի լինի առաջարկված երկու տարբերակներից։
Icon25.09.2024Icon17:34
ԹՎ
ԹԵՀՄԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Icon25.09.2024Icon12:14
Իմ ընտրությունը ևս կանգնեց երկրորդ տարբերակի վրա: Մոդեռն, միևնույն ժամանակ հասարակ, աչքին հաճելի ճարտարապետություն: Ես իմ Կասկադն էդպիսին եմ ուզում տեսնել🤍
Icon25.09.2024Icon12:14
ԱԵ
ԱՐԱ ԵՐԱՄՅԱՆ
Icon25.09.2024Icon10:23
Ինչու՞ միայն Երեւանում գրանցվող քաղաքացիներ կառող են քվեարկել։ Ես ոչ-քաղաքացի Երեւանի գրանցումով բնակիչ եմ, ԲՈԼՈՐ հարկերս մուծում եմ եւ երկար տարիներ ապրում եմ Երեւանում։
Իրավունք տվէք քվեարկելու։
Icon25.09.2024Icon10:23
ԳՎ
ԳՐԻԳՈՐ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ
Icon25.09.2024Icon09:28
Երկու տարբերակներից ես ընտրեցի երկրորդը: Ելնելով երկու չափանիշից. Առաջինն այն է, որ Կասկադի վերին մասը համեմատաբար "թեթև" տեսք ունի ։ Անհասկանալի ֆոռմաների կույտ չկա: Եվ երկրորդ չափանիշը կանաչապատման համար հատկացված մեծ տարածքներն են: Նախագծում մի ամբողջ անտառ է, պարզ է որ այդպես չի լինի: Քանի որ Կասկադի կողքերին այս տարիների ընթացքում աճել են տարբեր տեսակի տներն ու շինություններ ։ Բայց գոնե հնարաոր է կանաչապատել այնտեղ, որտեղ կա հնարավորություն: Ընդհանրապես, անհասկանալի է, թե ինչու պետք է ստեղծել եւ ծախսել ժամանակ եւ միջոցներ, ինչ-որ նոր նախագծի վրա: Ավելի տրամաբանական է և ճիշտ շարունակել Ջիմ Թորոսյանի նախագիծը, ճիշտ այնպես, ինչպես նա ի սկզբանե մտածել էր ։ .. Եվ, իհարկե, ես կցանկանայի, որ շինարարությունն ինքնին տասնամյակներ չձգվեր: Սա քաղաքի ամենակարևոր և խորհրդանշական վայրերից մեկն է, հետևաբար, անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել շինարարությունը շուտափույթ ավարտելու համար: Եվ կանաչապատումը սկսսել ստորոտից և վաղվանից (շինարարությոնը չի խանգարում դրան)
Icon25.09.2024Icon09:28
ԱՊ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Icon25.09.2024Icon01:43
Էժան, արագ ու ճչան, կամ մի բառով անճաշակ։ Կիրառելի երկու դեպքի համար էլ։
Icon25.09.2024Icon01:43
ՄԱ
ՄՀԵՐ ԱՂԱԲԱԼՅԱՆ
Icon24.09.2024Icon16:39
Երկրորդ տարբերակը հասարակ երեք հարկանի առանձնատուն էր հիշացնում վիտրաժնի պատուհաններով, որտեղ կարելի է գնալ միայն հատուկ միջոցառման դեպքում։ Առաջի տարբերակը ավելի խուճուճ, բազմազան ու հետաքրքիր էր որտեղ կարելի է գնալ նստել, ժամանակ անցկացնել ուղղակի առանց առիթի։
Կանաչը կարելի է շատացնել։
Icon24.09.2024Icon16:39
ԱԱ
ԱՆԻ ԱԹՈՅԱՆ
Icon23.09.2024Icon20:01
Երկու տարբերակներն էլ վատն են, որովհետև ցեմենտ-բետոնը շատ է․ տեղից շոգ եղանակին կասկադը գնալու տեղ չի, սաղ քար ա։ Դրան պլյուս էլի քար եք կառուցում, որ կասկադի վերևում մարդիկ բարձրանան ժարիտ լինելու համար։ Առաջարկում եմ այդ ամբողջ հատվածն ընդմանենը գեղեցիկ կանաչապատեք․ հաճելի կլինի ու նաև մոտիվացիա կլինի կասկադի աստիճաններով բարձրանալ ու հասնել համարյա անտառանման այգու։ Էս տխուր ու փոշոտ քաղաքում մարդիկ կանաչ են ուզում, ոչ թե բետոն։ ԾԱՌԱՇԱՏ ԱՅԳՈւ պրոյեկտ մտածեք, ոչ թե շինության։
Դեմ եմ երկու տարբերակին էլ։ Հով ու ծառաշատ այգի եմ ուզում կասկադի վերևում:
Icon23.09.2024Icon20:01
ՆՄ
ՆԱՐԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Icon23.09.2024Icon17:25
Եթե այլ տարբերակ հնարավոր չէ ստեղծել՝ 1- ինը։ Իսկ ցանկալի է քարի փոխարեն կանաչապատ տարածք ստեղծել ոչ անճոռնի հարթակներով։ Վերականգնեք ի սկզբանե նախատեսված տեսքը, հերիք է քաղաքի կոլորիտը վերացնեք «մոդեռն»-ով։ Հին ու վարդագույն Երևանիցս ոչինչ չի մնացել,։ Ձևափոխել եք ոչինչ չասող վիտրաժների ու քառակուսի անշուք պատերի...
Icon23.09.2024Icon17:25
ԳՀ
ԳՈՒՐԳԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Icon19.09.2024Icon08:51
Կասկադ այգիներն այնդքան էլ այգիների նման չեն։ Թերևս մշակութային հանգույցն է նախընտրելի։
Icon19.09.2024Icon08:51
ԱՀ
ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Icon17.09.2024Icon16:09
Քաղաքին այգիներ են հարկավոր։
Icon17.09.2024Icon16:09
ԳԼ
ԳԱԳԻԿ ԼԱԹՈՅԱՆ
Icon16.09.2024Icon15:35
Ընդամենը կանաչապատեք։
Երկու տարբերակն էլ անիմաստ են․․․
Icon16.09.2024Icon15:35
ՀՔ
ՀՐԱՆՏ ՔՈՉԱՐՅԱՆ
Icon16.09.2024Icon15:12
Խնդրում եմ՝ որ նախագիծն էլ ընտրեք, ուշադրություն դարձրեք, որ աստիճաններով կապը վերևի հետ լիարժեք լինի։ Աստիճանները մինչև հավերժության նշանը պետք է շարունակվեն։ Իմ ազգի դժվարին ուղու տրամաբանական ավարտը վերևում է՝ հուշարձանի մոտ։
Icon16.09.2024Icon15:12
ՌՌ
ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
Icon14.09.2024Icon11:33
Երկրորդ նախագիծը վատը չէ բայց լիովին չի կապվում միուս հատվածի հետ։
Icon14.09.2024Icon11:33
ՆՍ
ՆԱՐԵԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Icon13.09.2024Icon23:00
Ես վստահ եմ ինչքան էլ կասկադը այս պահին կիսատ է այնուամենայնիվ Թամանյանի կողմից պիտի գծագրի տեսքով պահպանված լինի օրիգինալ կասկադ համալիրի նախագծը, որը համահունչ շարանակություն ունի, և նախընտրելի է, որ օրիգինալ շարունակություն ունենա Երևանը ոչ թե մոդեռն:

Նշեմ նաև, որ դեմ եմ 2 նախագծին էլ ի օգուտ օրիգինալի:
Icon13.09.2024Icon23:00
ՊԱ
ՊԵՏԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Icon12.09.2024Icon17:38
Միանշանակ Կասկադ մշակութային հանգույցը, ես տեսել եմ նախագիծը հրաշալի է, նամանավանդ համերգասրահը Երևանի պանորամայով ուղղակի փառահեղ է։
Icon12.09.2024Icon17:38
ՀՓ
ՀՄԱՅԱԿ ՓԵՓՈՅԱՆ
Icon12.09.2024Icon14:48
Երկու նախագիծն էլ համահունչ չեն գոյություն ունեցող կառույցին, ներկայացված նախագծերը ընդամենը կցակառույցներ են, որոնք որևէ բովադակային, գեղարվեստական, ճարտարապետական ընդհանրություններ չունեն գոյություն ունեցող կառույցի մտահղացման և նպատակների հետ։
Icon12.09.2024Icon14:48
ԼՀ
ԼԻԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Icon12.09.2024Icon11:50
Երկու տարբերակներն Էլ ընդունելի են ։ Միայն թե իրականացվեն ։Ամո՛թ է ! Այսքան տարի այդ տհաճ տեսարանին ականատես են լինում ինչպես Երևանի քաղաքացիները, այնպես էլ բազմաթիվ զբոսաշրջիկներ։
Icon12.09.2024Icon11:50
ԿՀ
ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Icon12.09.2024Icon11:22
Առաջին տարբերակը ավելի իրատեսական է: Թե ձևավորումը, թե կանաչապատումը ավելի մոտ են իրական դարձնելուն: 2-րդ տարբերակով կարծես կասկադը դարձնում են անտառախիտ տարածք՝ անիմաստ ծակուծուկերով լի:
Icon12.09.2024Icon11:22
ՎՎ
ՎԱՀՐԱՄ ՎԱՐԺԱՊԵՏՅԱՆ
Icon09.09.2024Icon10:13
Ցանկալի է որ գրադարան լինի, ինչպես նաև կինոթատրոն․ Շնորհակալություն
Icon09.09.2024Icon10:13
ՊՊ
ՊԱՏՎԱԿԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Icon08.09.2024Icon19:04
Այս դիզայնը էլ ավելի է ընգծում Կասկադի փառահեղությունը, կանաչ տարածքի ավելացումն էլ ավելի հաճելի դարձնում տարածքում ժամանակ անցկացնելը։
Հիանալի լուծում։
Icon08.09.2024Icon19:04
ԱՉ
ԱՐՄԱՆ ՉՈԲԱՆՅԱՆ
Icon08.09.2024Icon16:10
Հայկական հին նախագիծը խի՞ չեք ներկայացրել: Մեկը մյուսից վատն է: Չեք բերել, գոնե երրորդ տարբերակ նշեք՝ «Երկուսին էլ դեմ եմ»: Սուտի ժողովրդավարության եվս մի շինծու խաղ եք կազմակերպել, անունն էլ դնելու եք, թե ՝ մարդիկ են ընտրել:
Icon08.09.2024Icon16:10
ՀՄ
ՀԱՄԼԵՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Icon08.09.2024Icon13:40
Ապշած եմ ուղղակի, որ հիմա հաղթում ա երկրորդ տարբերակը: Թող Երևանում ապրող ոչ մի բնակիչ այսուհետ չբողոքի քաղաքի հետ կապ չունեցող բարձրահարկ շենքերից, իբր Երևանը կորցրել ա իր դեմքը և այլն որովհետև էստեղ արդեն քաղաքային իշխանությունները ոչ մի մեղք չեն ունենա եթե ընտրվի երկրորդ տարբերակը, դա կընտրվի ձեր անուղղակի քվեարկությամբ ու ձեր որոշման ամբողջ պատասխանատվությամբ: Երկրորդ տարբերակն իրենից ներկայացնում ա զըռ գեղ, պսևդոչինական, Կասկադի ու առհասարակ թամանյանական Երևանի հետ աղերս չունեցող անճոռնի շարունակություն, գիգանտ ինչ-որ տեկտոնական կառույց, որը Կասկադի նրբությունը վերածելու ա չոբանի շան կոպտությամբ ինչ-որ եսիմինչի:

Սա չինական պագոդայի ոճով դեկորների կույտ ա, որըև կապ չունի Կասկադի հետ, ո՞նց կարելի ա սենց վստահ աղավաղել քաղաքը:

Ես չէի պատկերացնի որ Երևանում ապրող մարդիկ, էն մարդիկ ում դու տեսնում ես դուրսը, ովքեր քո հետ ապրում են նույն քաղաքում, էս աստիճանի էսթետիկայից հեռու կլինեն: Իրոք զարմանում եմ մարդկանց ընտրության վրա:
Icon08.09.2024Icon13:40
ՄԳ
ՄԱՐԻՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Icon07.09.2024Icon22:33
Ոչ մեկը․ չոր ու ցամաք են ու չեն սազում։ Խնդրում եմ երկարաձգել ժամկետը և հավուր պատշաճի մրցույթ կազմակերպել, ներառել ավելի շատ ու որակյալ նախագծել, որ ըտրություն լինի։ Թե չէ բերել եք 2 չոր ու ցամաք անմշակ նախագիծ, որ նույնիսկ չեն էլ սազում, ու առաջարկում եք ընտրել վատի ու վատթարագույնի միջև։ Թամանյանական Երևանով ոգեշունչ մի բան է հարկավոր, առանց սուր անկյունների, կորավուն ու սահուն բարձրրացող, որ շրջապատված կլինի սաղարթախիտ այգով, հանգստի ու ժամանցի բաց ու փակ հատվածներով և այլն։
Նախագծերի նկարներն ու տեսանյութերն էլ համահավասար կիրեառեք։
Icon07.09.2024Icon22:33
ԼԳ
ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Icon07.09.2024Icon11:03
Մի մեծ խնդրանք քաղաքային իշխանություններին՝ միջոցներ ձեռնարկեք Կասկադի անվտանգությունն ապահովող բռի, անդաստիարակ պահնորդներին տարածքից հեռացնելու ուղղությամբ: Շատ տհաճ է, երբ ընտանիքով մտնում ես Կասկադի տարածք և մի պահնորդը ռադիոկապով հաղորդում է մյուսին «4 հոգի, 2 մեծ 2 երեխա», և գեստապոյի պես յուրաքանչյուր քայլդ հետևում է, որպեսզի երեխան հանկարծ խոտ չտրորի: Տրորելու դեպքում էլ շատ վատ տոնայնությամբ դիտողություն է անում երեխային՝ փոխարենը ծնողին ասի «խնդրում եմ երեխային մի թողեք մտնի խոտերի մեջ»: Էլ չեմ ասում օտար լեզու չիմանալու պատճառով զբոսաշրջիկներին շվացնում են կամ լավագույն դեպքում «հեյ, հոյ» գոռում: Մի խոսքով շատ տհաճ երևույթ է:
Icon07.09.2024Icon11:03
ՍԱ
ՍԻՐԱՆՈՒՇ ԱՍԱՏՐՅԱՆ
Icon06.09.2024Icon23:51
Իսկ հնարավոր չէ՞ ուղղակի նույն ձևով և ոճով շարունակել եղած Կասկադը։ Տարբերակներից ոչ մեկը համահունչ չէ եղած Կասկադի հետ։
"Կասկադ այգիներ" տարբերակը համեմատաբար ավելի համահունչ է եղած կառույցի հետ։ Հետաքրքիր էր Արարատ լեռան արտացոլումը ջրի մեջ գաղափարը և ներսից հետաքրքիր լուծումներ էին տրված, բայց այ բետոնե էկրանը շատ տգեղ է և սիմետրիկ չէ։
"Մշակութային հանգույց" տարբերակը միայն նրանով է լավ, որ սիմետրիկ է, սկայան ոնց որ բոլորովին "ուրիշ ֆիլմից" լինի։
Icon06.09.2024Icon23:51
ՄՎ
ՄԱՐԻԱՄ ՎԵՐՄԻՇՅԱՆ
Icon05.09.2024Icon17:46
Երկու նախագիծն էլ շատ թույլ եվ անդեմ են։
Կասկադի նախագծի հեղինակներց ԱՍԼԱՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ,( որը ողջ եվ առողջ է ) պետք է շարունակի կիսատ մնացած իր նախագիծը։
Անբարոյականություն է կենդանի հեղինակի օրոք այլ մարդու կամ ընկերության պատվիրակել նախագիծը։
Պարոն ՄԽԻԹԱՐՅԱՆԸ միայն իրավունք ունի գլխավորելու Կասկադի շինարարության ավարտը։
Հրաշալի էսքիզային նախագծեր կան պարոն ՄԽԻԹԱՐՅԱՆԻ արվեստանոցում, դրանցից ցանկացած մեկը հարյուր անգամ ավելի լավն են այս ուսանողական, անդեմ, տեղանքին եվ ԵՐԵՎԱՆԻՆ խորթ նախագծերից։
Icon05.09.2024Icon17:46
ԳԳ
ԳԱՐԵԳԻՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Icon05.09.2024Icon13:53
Վերջապես ե՞րբ կանեք այսպես ասած մշտական կառույցներ։ Այս բոլոր նախագծերը չեն արտացոլում հայն ու Հայաստանը ոչ մի կերպ։ Ես չեմ հասկանում, հնարավոր չէ՞ մտցնել պատմական հայկական մոտիվներ։ Տուրիզմը ի՞նչ է։ Հյուրին պետք է ցույց տաս քոնը։ Ոչ մեկին հնարավոր չի զարմացնել էս ժամանակավրեպ նախագծերով։ Որտեղից էն ձեր մտածողները։
Icon05.09.2024Icon13:53
ՀԳ
ՀԱՄԱԶԱՍՊ ԳԱԼՍՏՅԱՆ
Icon05.09.2024Icon13:05
Երկրորդի առավելությունը այն է, որ քարաշեն կառույցներն ու անցուղիները քիչ են ու բաց կամ ապաըերատ դիտակետերը դեպի Երևանի սիրտն ու Արարատ լեռ՝ շատ։
Icon05.09.2024Icon13:05
ՌՍ
ՌՈՒԲԵՆ ՍԱՆՈՅԱՆ
Icon05.09.2024Icon09:18
կանաչապատումը երկու տարբերակում էլ սարսափելի է։ Մենք ունենք բազմաթիվ բուսաբաններ բազմաթիվ գիտահետոզատական հիմնարկերում, սակայն իրենց գիտելիքները օգտագործելու փոխարեն քաղաքապետարանը միայն ծառ կտրող բանվորներին և ցաղը վաճառող "մասնագետներին է" դիմում։ Արդյունքում Հայաստանի քաղաքների մեծամասնությունում ծառերի փոխարեն գերաներ են "աճում"․․․
Icon05.09.2024Icon09:18
ԱԿ
ԱՐՄԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Icon05.09.2024Icon09:02
Կասկադ համալիրի արդիականացման երկու առաջարկն էլ ունեն զգալի, այդ թվում ֆունկցիոնալ թերություններ, իսկ նման առանցքային և քաղաքի համար կարևոր համալիրը պետք է հնարավորինս մոտ լինի իդեալի:
Առաջարկում եմ նախ հարթակում ստեղծել հնարավորություն ընտրելու տարբերակ "Ոչ մի առաջարկը չեմ ընտրում": Եվ որպեսզի քաղաքացիները ավելի հեշտ կոմնորոշվեն առաջարկում եմ տեղադրել մի քանի անվանի ու փորձված մասնագետի, ճարտարապետի մասնագիտական կարծիք տեղադրված նախագծերի վերաբերյալ, կարծում եմ դա մի կողմից կընդլայնի մասնակիցների շրջանակը, մյուս կոմից կավելացնի հիմնավորված ընտրության հավանականությունը:
Icon05.09.2024Icon09:02
ԳԱ
ԳԱԳԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆ
Icon05.09.2024Icon08:11
Երկկողմանի կանաչապատումը հույս ունենանք միայն նկարի վրա չենք տեսնի...
Icon05.09.2024Icon08:11
ՎԱ
ՎԱՐԱԶԴԱՏ ԱՂԱԼԱՐՅԱՆ
Icon05.09.2024Icon01:46
2 նախագիծնել չեն համապատասխանում, թույլ են, դեմ քվեարկելու հանարավորություն ցավոք չգտա: Այսքան տարի սպասելուց հետո պետք է այդ տարածքում կառուցել այնպիսի համալիր, որն աշխարհի մակարդակով լինի արդի ճարտարապետության ցուցանմուշ, պետք է ավելի բարցրակարգ և աշխարհահռչակ ճարտարապետի դիմել, օրինակ Shaun Killa կամ նմանատիպ. Պետք չէ գումար խնայել և պետք է դիմել թոփ ճարտարապետի, քանի որ ինչ կառուցվի այնտեղ դառնալու է երևանի նոր այցեքարտը:
Icon05.09.2024Icon01:46
ՎԱ
ՎԱՐԴԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ
Icon05.09.2024Icon00:59
👍👍👍👍հրաշալի գաղափար է
Ի գործ
Icon05.09.2024Icon00:59
ՎՆ
ՎԱՂԱՐՇԱԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Icon05.09.2024Icon00:28
Ամենահետաքրքիրը այն է, որ երկու նախագծերից ոչ մեկում, չկա անգամ մեկ սակուրա, ոչ կասկադի նոր կառուցվող հատվածում, ոչ էլ Թամանյանի այգում: Այսինքն նախագծի ճարտարապետները լանդշաֆտում նպատակահարմար չեն գտել սակուրան , որովհետև այն ընդհանրապես չի համապատասխանում Երևանին:
Icon05.09.2024Icon00:28
ԴՊ
ԴԱՎԻԹ ՊՈԼՈՒՍՅԱՆ
Icon04.09.2024Icon22:36
Անհրաժեշտ է կառուցել մեծ կայանատեղ: Մեծ հաճույքով կայցելեն և ցուցահանդես, և Կասկադի այլ վայրերը, բայց կայանելու տեղ չլինելու պատճառով, շատերը կզսպեն իրենց ցանկությունը: Թամանյանի արձանի հետևի այգու տակ, կարելի ք երկհարկանի վճարովի կայանատեղ կառուցել:
Icon04.09.2024Icon22:36
ԱՄ
ԱՆԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Icon04.09.2024Icon22:19
Առաջին տարբերակը կարծես շարունակի ներկայիս կառույցը։ Իսկ երկրորդ տարբերակը նման է առանձին կցակառույցի Կասկադի համար։
Icon04.09.2024Icon22:19
ԱԳ
ԱՐՄԵՆ ԳԱԶԱՐՈՎ
Icon04.09.2024Icon21:16
Նկարի մեջ ներկայացված չեն այն շինությունները , որոնք հիմա կան Կասկասի աջ ու ձախ կողմերը։ Դրանք ինչ՞ քանդվելու են՞։ Ցանկալի է այնպիսի տարբերակներ ներկայացնեք, որոնք իրատեսական են լինելու ու ավարտից հետո նախագծի հետ բռնելու են։
Icon04.09.2024Icon21:16
ԱԽ
ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Icon04.09.2024Icon20:58
Կողմ եմ բացառապես 1- ին տարբերակին, քանի որ համահունչ է գոյություն ունեցող հատվածի ճարտարապետական լուծմանը և գեղագիտական տեսքին։
Icon04.09.2024Icon20:58
ԼԿ
ԼՅՈՒԴՄԻԼԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Icon04.09.2024Icon20:52
Ցավոտ է տեսնել, թե ինչպես են աղավաղում մեր քաղաքը։ Տարբերակներից ոչ մեկն էլ լավը չէ, բայց վատից ավելի վատն էլ կա, ու ես չեմ հավատում, որ մեր ժողովուրդը կընտրեր հենց ամենավատը։ Տարօրինակ և կասկածելի է տեսնել այսպիսի տարբերություն ձայների և հիշվում է արտահայտություն՝ «Բոլորը ամեն ինչ հասկանում են»։ Քաղաքի ցանկացած քառակուսի մետր ուզում են մոլլ կառուցեն, իսկ մշակույթի վրա թքած։ Հույսով եմ կգա մի օր և քաղաքը կլինի մարդկանց համար, ոչ թե առևտրականների։ Իսկ ներկայիս կառավարությունը ձև է թափում, որ մեր մոտ ժողովրդավարություն է և բոլոր տարբերակներից ընտրության է տալիս միայն երկուսը, որից ոչ մեկը քաղաքացիների օգտին չէ։
Icon04.09.2024Icon20:52
ՆԲ
ՆԱԻՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Icon04.09.2024Icon20:07
Քվեարկել եմ Կասկադ այգիների օգտին, քանի որ այդ տարբերակում նախատեսված են կանաչ և ջրային տարածքներ
Icon04.09.2024Icon20:07
ԼՀ
ԼԻԼԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Icon04.09.2024Icon19:47
Այո, որքան կանաչը շատ, այնքան ավելի էկոլոգիապես մաքուր, գեղեցիկ և իհարկե Թամանյանական:
Քվեարկում եմ հօգուտ երկրորդ տարբերակի:
Icon04.09.2024Icon19:47
ԱԲ
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Icon04.09.2024Icon19:32
Մի քիչ կանաչ տարացքները ավել լինի։
Icon04.09.2024Icon19:32
ԱՀ
ԱՐԿԱԴԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Icon04.09.2024Icon19:01
Միանշանակ մեր հայկականը` Թամանյանական նախագիծը, մտածելու բան չկա, պետք է ընդունենք որ շատերս բան չենք հասկանում ու միգուցե տարօրինակ համարենք այն, բայց համոզված եմ որ այսպիսի գլուխգործոցներն են որ մնայուն արժեք են դառնում:
Ցավոք, նաև գիտակցում եմ, երկրորդ նախագծի հախթանակը անխուսափելի է, իհարկե մեծամասնությունը կնտրի այն քանի որ անգամներով ավելի պարզ է ու հասկանալի:
Կարծում եմ Երևանի գլխավոր ճարտարապետը պետք է ընտրություն կայացնի նման հարցերում, պատասխանտվություն վերցնի ու գիտակցված, հանուն արվեստի ինչու չէ արժանանա մեղադրանքների մի որոշ ժամանակ:
Icon04.09.2024Icon19:01
ԳՄ
ԳՈՌ ՄԻՐԶՈՅԱՆ
Icon04.09.2024Icon18:49
Քվեարկել եմ ի օգուտ երկրորդ տարբերակին, սակայն ճշգրտությունների բացակայության պատճառով, շեշտում եմ, քվեարկությունս կարող է հաշվարկվել միայն այն դեպքում, եթե կառուցվող վայրում վաճառքի դուրս չեն գա տարածքներ առանձին բիզնեսների համար։ Այն պետք է մնա հասարակական զարգացման կենտրոն։
Icon04.09.2024Icon18:49
ՍՊ
ՍԱՐՈ ՊԱՊԻԿՅԱՆ
Icon04.09.2024Icon18:24
Հայ ժողովուրդը միշտ պետք է ընտրի վատի և վատթարագույնի միջև ու իմիտացնի դեմոկրատիա ։ Էտ ճակատագրական ա։ Երբ համեմատում ես Բաքվի ու Թբիլիսիի ճարտարապետական լուծումները ու այս իներտ, ֆրիգիդ, առանց ներշնչանքի նախագծերը լրիվ ես հիասթափվում։ Առաջին տարբերակը առկա ճարտարապետական լուծումի համահունչ, բայց միևնույն ժամանակ բանալ, առանց ներշնչանքի շարունակությունն է։ 2րդ տարբերակը իներտ ու ոչինչ չասող նախագիծ է, որը խառնվում է ոչ հեռու գտնվող տարբեր առխայիկ ճարտարապետական լուծումներով առանձնատներին ու միասին դառնում ա եսիմ ինչ։ Ոչ մեկը արժանի չի տեղանքին, իսկ տեղանքը արժանի չի ներկայիս ավերակներին։ Երևի այլ նախագծեր կարելի է դիտարկել...
Icon04.09.2024Icon18:24
ԳՇ
ԳԵՂԱՄ ՇՈՒՇԱՆՅԱՆ
Icon04.09.2024Icon18:17
Իհարկե շատ գեղեցիկ նախագիծ է, բայց ես կարծում եմ, որ էդ գումարով արժեր մետրոյի նոր կայարաններ կառուցել, մետրոյի ցանցը զարգացնելով ողջ Երևանում:
Icon04.09.2024Icon18:17
ՎՆ
ՎԱՀԱԳՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Icon04.09.2024Icon18:03
Երկրորդ տարբերակը իհարկե ավելի հետաքրքիր տեսք ունի, սակայն հաշվի առնելով ներկայիս իշխանությունների շինարարական "ունակությունները" կարծում եմ այն շատ վտանգավոր կարող է լինել այդ տեռասաներին կանգնողների համար։
Icon04.09.2024Icon18:03
ԳՀ
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Icon04.09.2024Icon17:47
Կանաչ տարածք չկա երկու նախագծում էլ
Icon04.09.2024Icon17:47
ՀԱ
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Icon04.09.2024Icon17:26
Հույս ունենամ թեքահարթակների և/կամ վերելակների հարցը լուծված է
Icon04.09.2024Icon17:26
avatar
ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Icon04.09.2024Icon17:18
Քվեարկել եմ Կասկադ Այգիների օգտին
Icon04.09.2024Icon17:18
ՄԲ
ՄԻՐԱ ԲԱՐՈՅԱՆ
Icon04.09.2024Icon14:53
Առևտրի օբյեկտներ (խանութ, սրճարան, ռեստորան) ընդհանրապես չպետք է լինեն, որ, եթե անգամ քիչ են, անիմաստ հերթեր չառաջանան։
Icon04.09.2024Icon14:53
avatar
ՑՈՂԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Icon04.09.2024Icon00:47
Երկրորդ տարբերակը ավելի լավն է,բայց ինչքան կարելի է քչացնել խանութները և առևտուրը միակ վայրն է ,որ կարելի է երեխաների հետ գնալ նստել վայելել և խանութից խանութ չմտնել
Icon04.09.2024Icon00:47
ՌՍ
ՌԱՖԱՅԵԼ ՍՐԱՊՅԱՆ
Icon03.09.2024Icon20:52
Ներկայանալի է, ու հույսով եմ քաղաքացիների և հյուրերի համար հարմարավետ միջավայր կունենա։
Icon03.09.2024Icon20:52
ՌՍ
ՌԱՖԱՅԵԼ ՍՐԱՊՅԱՆ
Icon03.09.2024Icon20:52
Ներկայանալի է, ու հույսով եմ քաղաքացիների և հյուրերի համար հարմարավետ միջավայր կունենա։
Icon03.09.2024Icon20:52
ՀՏ
ՀԱՐՈՒԹ ԱՐԹՈՒՐ ՏԵՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Icon03.09.2024Icon19:50
Continuing what we already have, right up to the top where the grey monument is, and more focus on the planting of trees, trees, and more trees on both sides of the entire complex, all the way to the top, is the best solution. These proposals seem completely out of place in my opinion. The white proposal seems like a millionaire's modern dream home in Miami, and the renditions are so deceiving with so many trees and other buildings on both sides of the complex which, I'm sure, is just a way to attract voters in this "election" process.
Icon03.09.2024Icon19:50
ԷՎ
ԷՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Icon03.09.2024Icon19:29
Երկրորդը ուղղակի գրաֆիկորեն ավելի աչքին հաճելի է ներկայացված։ Երկրորդը ներքևից նայելիս շատ ծանր ու Կասկադի գլխին նստած կլինի։ Առաջինը շատ ավելի թեթև կստացվի։ Առաջինում կանաչ տարածքները շատ ավելի շատ են ըստ ներկայացված նախագծի։ Երկրորդում անիմաս գոյություն ունեցող շենքերի փոխարեն ծառեր են դրել։
Icon03.09.2024Icon19:29
ՏԳ
ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Icon03.09.2024Icon18:32
Երկրորդ տարբերակն ուղղակի հանճարեղ է։ 4 պլատֆորմաներից բաղկացած ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆԸ՝ հանգրվանած Կասկադի գագաթին, որի ամեն կետից երևում է ԱՐԱՐԱՏ լեռը։ Մեր ծագումնաբանությունը և արմատները խորհրդանշող և Կասկադի արտաքին տեսքն ավելի հետաքրքիր ու գրավիչ դարձնող հիանալի նախագիծ։
Icon03.09.2024Icon18:32
ԳՍ
ԳՈՌ ՍԱՐԳՍՅԱՆ
Icon03.09.2024Icon18:26
Ուրախ եմ
Icon03.09.2024Icon18:26
ՖՀ
ՖԵԼԻՔՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Icon03.09.2024Icon18:12
2֊րդ տարբերակը միանշանակ ավելի ներդաշնակ է Կասկադ համալիրի հետ, բայց ինձ ուրիշ հարց է տանջում։ Առաջին տարբերակի նախագծում ինչու՞ են «Սակուռա» (կամ Հուդայածառ) տեսակի ծառեր պատկերված։ Մեր կլիմային համապատասխան ավելի հարմար ծառերի մասին լսե՞լ եք։ Մնում է ծրագիրը գոնե նախագծի փուլում չմնա, ու ինչ֊որ գործ արվի։ Թե չէ ինչքան նախագիծ կա՝ միլիոններ են ծախսվում, ու նախագծի փուլում էլ մնում են (Աջափնյակի մետրոյի կայարանը նայում է նոր նախագծերին ու լուռ ծխում)))))։
Icon03.09.2024Icon18:12
ԼԲ
ԼԵՎՈՆ ԲԱԲԱԼՅԱՆ
Icon03.09.2024Icon16:26
Մեկը "այգիներ", մյուսը "անտառներ". իհարկe երկուսն էլ միայն նկակի վրա են մնալու ինչպես որ քաղաքապետարանի կողմից հաստատված նորակառույցների նախագծերը, որտեղ գովազգում համակարգիչը լիքը ծառ է տնկում, իսկ երբ բնակիչների գալիս են, տեսնում են ծառերի տեղ ուրիշ շենքեր․ ու նույնիսկ երբ Երևանը նոր պուրակ է կառուցում, օրինակ Կյանքի պուրակը բուսաբանականում, դարձյալ բետոնե արահետներն ու հրապարակները, ինչպես նաև անորակ՝ հավանաբար կոռուպցիոն ձևերով գնվող սալաքարերը անհամաչափ մեծ տարախք են զբաղեցնում կանաչի համեմատ․ Եվրոպական քաղաքում այգի մտնում ես 95% տարածքի կանաչ է, 5% սալապատ արահետներ, մեզ մոտ կանաչը լավագույն դեպքում 50%, աննուն էլ "պուրակ"․ ընտրեցի N2, գոնե նկարից գեշ բետոնը ավելի քիչ է թվում
Icon03.09.2024Icon16:26
ԱՀ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Icon03.09.2024Icon16:13
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Անհեթեթ պահանջ է միայն Երևանում գրանցված քաղաքացիների վերաբերյալ։ Ծնվել եմ Երևանում, այս պահին հող եմ գնել ապրում եմ Զովունիում, որը ավելի մոտ է 8-րդ Նորքի զանգվածը Երևանին, աշխատում եմ առավոտից մինչև ուշ երեկո կենտրոնում։ Ինչու չպետք է կարողանամ ընտրել ։ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Icon03.09.2024Icon16:13
ԱՄ
ԱՍՏՂԻԿ ՄԱԼՈՒՄՅԱՆ
Icon03.09.2024Icon14:28
1-ին տարբերակը ներդաշնակ չէ Կասկադի հորինվածքի հետ։ Ճիշտ է կարելի է կոնտրաստային լուծել, բայց դա իրենից չի եթադրում դիսգարմոնիա։ Թեև առաջին տարբերակում կան բովանդակային շատ հետաքրքիր հանգույցներ։
2րդ տարբերակը չնայած նրան որ ավելի պասիվ է արտաքին տեսքից , բայց բովանդակային առումով բավականին անհետաքրքիր է կամ դեռ շատ մշակվելու կարիք ունի։
Կարծում եմ 2 թերի տարբերակների մեջ ընտրությունը այդքան էլ ճիշտ չէ։
Icon03.09.2024Icon14:28
ՎՄ
ՎԱՀԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Icon03.09.2024Icon13:58
Շատ լավ և մտածված տարբերակ է
Icon03.09.2024Icon13:58
ԳԳ
ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Icon03.09.2024Icon13:47
Երկու տարբերակներից ընտրել եմ լավ Կասկադ մշակութային հանգույց տարբերակը: Բայց այս առաջարկի հիման վրա կարելի է տալ այլ տարբերակներ:
Կասկադի երկու կողմերի այլանդակ ու անկանոն շինությունները քանդեք ու կանաչապատեք: Շատ են փնթիացնում տեսքը նույնիսկ հիմա:
Icon03.09.2024Icon13:47
ԳՀ
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Icon03.09.2024Icon13:11
Անհեթեթ պահանջ է միայն Երևանում գրանցված քաղաքացիների վերաբերյալ։ Ծնվել եմ Երևանում, այս պահին հող եմ գնել ապրում եմ Զովունիում, որը ավելի մոտ է 8-րդ Նորքի զանգվածը Երևանին, աշխատում եմ առավոտից մինչև ուշ երեկո կենտրոնում։ Ինչու չպետք է կարողանամ ընտրել ։ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Icon03.09.2024Icon13:11
ԼՄ
ԼԵՎՈՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Icon03.09.2024Icon12:59
Առաջինի մտահղացումն ա լավ, ներսից հետաքրքիր լուծումներով, սակայն գեշ արտաքնապես։ Երկրորդն ուղակի սիրուն ռենդեր ա արված, բայց իրենից ներկայացնում ա բետոնապատ սալիկներ իրար գլխի, ու էսքան ծառ իհարկե մեր հարգարժան քաղաքապետարանը չի տնկի ու նաև ռենդեր արված ծառապատ տարածքն ու իրական տարածքները խիստ տարբերվում են։ Ընդհանուր առմամբ երկուսն էլ թերի են
Icon03.09.2024Icon12:59
ՀՕ
ՀՐԱՉԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Icon03.09.2024Icon11:55
Առաջին տարբերակը ուղղակի խայտառակություն ա չկա ոչ մի սիմետրիա կասկադը սիմետրիկ կառույց ա ցանկալի կլիներ նույն բովանդակությամբ էլ ավարտին հասցվեր բայց եթե այս երկու տարբերակն է բնականաբար երկրորդը բայց կանաչապատ տարածքները ավելի շատ
Icon03.09.2024Icon11:55
ՍՇ
ՍՏԵՓԱՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Icon03.09.2024Icon10:44
Առևտրի օբյեկտները մաքսիմալ եթե ոչ ամբողջովին պետք է քիչ լինեն։
Icon03.09.2024Icon10:44
ՎՀ
ՎԱԶԳԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Icon03.09.2024Icon10:12
Icon03.09.2024Icon10:12
ՌԳ
ՌՈՒԲԵՆ ԳՈՒՐՋԻՆՅԱՆ
Icon03.09.2024Icon10:00
երկուսից ընտրել եմ առավել կանաչապատ տարբերակը
Icon03.09.2024Icon10:00
ՎՄ
ՎԱԼՏԵՐ ՄԱՐԿԱՐՅԱՆ
Icon03.09.2024Icon09:58
Երկրորդը ավելի լավ տեսք ունի քան առաջինը, բայց ավելի լավ կլիներ , որ ցայտաղբյուր և կանաչապատ տարացք ունենաինք վերնամասում որը գեղեցիկ այգու կնմանեցներ, իսկ այս նախագծերում գերազանցումա երկաթբետոնե կոնստրուկցիան։
Icon03.09.2024Icon09:58
ԼՍ
ԼԻԼՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Icon03.09.2024Icon09:38
երկուսից ընտրել եմ առավել կանաչապատ տարբերակը, բայց ներքևիս որ նայում ես ոնց որ չինական պալատ լինի, մի քիչ ավելի մեղմ լինեին գծերը, անկյունները, լավ կլիներ
Icon03.09.2024Icon09:38
ՍՍ
ՍԱՐԻՆ ՍԵՐԱՅՏԱՐԵԱՆ
Icon02.09.2024Icon23:27
Կասկադ մշակութային հանգույց
Icon02.09.2024Icon23:27
ՄԽ
ՄԱՆՎԵԼ ԽԱՉԻՅԱՆ
Icon02.09.2024Icon22:51
Կողքի տգեղ սեփական տները պետք է քանդել և կանաչապ տարածք ստեղծել, ինչպես ռենդերներից մեկում։ 2րդ տարբերակը շատ անգամ սիրուն է առաջինից։
Icon02.09.2024Icon22:51
ՀԱ
ՀՐԱՆՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Icon02.09.2024Icon22:19
Մի տեղ անիմաստ կաֆե , ֆիլմի էկրան մյուս տեղ անիմաստ բեմ
Icon02.09.2024Icon22:19
ՏՊ
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Icon02.09.2024Icon21:25
ոչ մեկնել լավը չի, ինչպես միշտ առանց ռեստորան չեք կարում, մարդկանց հասանելի տարածքը ավելացրեք, թազա դահլիճի իմաստը, ետքան կա, դրա տեղը ուրիշ բան արեք, են առաջին պռոեկտի մեջ ետ եքա ջրի տեղը օգտակար բանա պետք։ Ռենդերինգի նկարներից շատ դրեք, քիչա,չի հասկացվում շատ բան։
Icon02.09.2024Icon21:25
ՍՕ
ՍԻՐՈՒՇ ՕՀԱՆՅԱՆ
Icon02.09.2024Icon21:06
💛
Icon02.09.2024Icon21:06