Icon Icon

հաճախ տրվող հարցեր

Հարգելի՛ օգտատեր,

 «Ակտիվ քաղաքացի» հարթակում կարող են գրանցվել 18 տարին լրացած ՀՀ բնակչության ռեգիստրում գրանցված անձինք, որոնք ունեն

  • Հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ), 
  • Անձնագիր և/կամ նույնականացման քարտ:

Գրանցման ընթացքում անհրաժեշտություն կլինի նաև լրացնել և հաստատել

  • բջջային հեռախոսահամարը,
  • էլ. փոստի հասցեն:

Հարգելի՛ օգտատեր,

նախ համոզվեք, որ բջջային հեռախոսահամարը ճիշտ եք նշել:

Հեռախոսահամարի մուտքագրման ձևաչափն է՝ երկրի կոդը, բջջային օպերատորի կոդն առանց 0-ի և հեռախոսահամարի 6 նիշերը (օրինակ՝  37477000000):

Հաղորդագրությունը ստանալու համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ:

Հնարավոր է նաև, որ Ձեր հեռահաղորդակցության օպերատորի մոտ, կարճ հաղորդագրություն ուղարկելու ընթացքում եղել են տեխնիկական խնդիրներ:

Համենայնդեպս, եթե հաղորդագրությունը չեք ստացել, ապա 1 րոպեից կրկին փորձեք:

Հարգելի՛ օգտատեր,

նախ համոզվե՛ք, որ նամակը չի հայտնվել «Junk mail»  և «Spam» թղթապանակներում:

Ձեր համացանցային կապի մատակարարը կարող է արգելափակել նամակի ստացումը, կամ նրա մոտ կարող են լինել տեխնիկական խնդիրներ:

Նկատի ունեցեք, որ նամակն ստանալու համար նաև որոշակի ժամանակ է անհրաժեշտ:

Հնարավոր տարբերակ կարող է լինել նաև այն, որ էլ. փոստի հասցեն սխալ եք նշել. խնդրում ենք ստուգել հասցեն:

Նամակը ի վերջո չստանալու պարագայում կապ հաստատեք կայքի ադմինիստրացիայի հետ:

Հարգելի՛ օգտատեր,

հարթակում գրանցվելիս Դուք անցնում եք նույնականացման գործընթաց:

Ձեր անձնական տվյալներն անհրաժեշտ են.

  • քաղաքացու ինքնությունը հաստատելու,
  • միայն իրական քաղաքացիներ գրանցելու,
  • կեղծարարությունից խուսափելու,
  • հարթակում գործողություններ կատարելու թույլտվությունն իրական անձանց տրամադրելու, 
  • գրանցմած Օգտատերերի հետ հետադարձ կապ հաստատելու համար:

Ավելին կարող եք իմանանալ Օգտվելու պայմաններ և Գաղտնիություն բաժիններում:

Հարգելի՛ օգտատեր,

հավանաբար Դուք սխալ եք մուտքագրել Ձեր էլ. փոստի հասցեն (հեռախոսահամարը) կամ գաղտնաբառը:

Գաղտնաբառը մուտքագրելիս համոզվե՛ք, որ.

  • մուտքագրվող գաղտնաբառը լատինատառ է,
  • միացված չէ մեծատառերով գրելու կոճակը (Caps Lock),
  • չկան ավելորդ բացատներ:

Եթե մոռացել եք գաղտաբառը, ապա կարող եք այն վերականգնել համապատասխան բաժնում։

Հարթակի Կանոնները և Օգտվելու պայմանները միտումնավոր խախտող Oգտատերերի մուտքը «Ակտիվ քաղաքացի» կայք կարող է արգելափակվել Հարթակի ադմինիստրացիայի կողմից:

Նաև 10 անգամ մուտքի կամ գաղտնաբառի տվյալները սխալ մուտքագրման փորձեր անելու դեպում, ելնելով անվտանգության նկատառումներից, Օգտատիրոջ հաշիվն արգելափակվում է։

Եթե համարում եք, որ տեղի է ունեցել թյուրիմացություն, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:

Հարգելի՛ օգտատեր,

էլ․ հասցեն և հեռախոսահամարը փոխելու համար անհրաժեշտ է ուղարկել նամակ ac@yerevan.am հասցեին։

Նամակում հարկավոր է նշել.

  • Ձեր անունը և ազգանունը,
  • Ձեր հեռախոսահամարը,
  • Ձեր հանրային ծառայության համարանիշը,
  • նաև կցել Ձեր անձը հաստատող փաստաթուղթը, որում երևում է հանրային ծառայության համարանիշը:

Հարթակում գրանցվելով՝ Օգտատերն անվերապահ համաձայնություն է տալիս առ այն, որ իր տվյալները չեն կարող հեռացվել համակարգից, եթե Օգտատերը հարթակին ուղարկել է առաջարկ, մասնակցել է քննարկումներին, քվեարկություններին, թողել է մեկնաբանություն կամ ցուցաբերել է որևէ այլ ակտիվություն: 

Կայքից օգտվելու այլ պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

Եթե հարթակում, բացի գրանցումից, որևէ այլ գործողություն չեք կատարել, ապա կարող եք ուղարկել նամակ ac@yerevan.am էլ. հասցեին՝ հաշիվը հեռացնելու մասին դիմումով:

Նամակում հարկավոր է նաև նշել.

  • Ձեր անունը և ազգանունը,
  • Ձեր հեռախոսահամարը,
  • Ձեր հանրային ծառայության համարանիշը,
  • նաև կցել Ձեր անձը հաստատող փաստաթուղթը, որում երևում է հանրային ծառայության համարանիշը:

«Ակտիվ քաղաքացի» հարթակում անցկացվող քվեարկություններին իրավունք ունեն մասնակցել համակարգում գրանցված 18 տարին լրացած ՀՀ բնակչության ռեգիստրում գրանցված ՀՀ քաղաքացիները։

Հարգելի՛ օգտատեր,

քվեարկելուց հետո խնդրում ենք սպասել որոշ ժամանակ (սովորաբար մինչև 1 րոպե) և կրկին թարմացնել տվյալ նախագծի էջը:

Տվյալների հավաստիությունը հաստատելու և կեղծումները բացառելու նպատակով, քվեարկության արդյունքներն ամրագրվում են բաշխված ռեգիստրում՝ Blockchain տեխնոլոգիայի միջոցով, որտեղ Ձեր քվեն անցնում է համապատասխան ավտոմատացված գրանցում՝ նախքան արդյունքներում հայտնվելը: 


Հարգելի՛ օգտատեր,

Բլոկչեյն տեխնոլոգիաի կիրառումը բարձրացնում է քվեարկության նկատմամբ վստահության մակարդակը և երաշխավորում է քվեարկության արդարությունը և թափանցիկությունը, քանի որ յուրաքանչյուր ոք կարող է հետևել գործընթացին:

Ի՞նչ է Blockchain-ը

Բլոկչեյնը տվյալների ապակենտրոնացված պահպանման տեխնոլոգիա է, որը տարբերվում է դասական տվյալների բազաներից մի շարք հատկություններով և կառուցվածքով:

Բլոկչեյնը բլոկերի շղթա է, որտեղ յուրաքանչյուր բլոկ պարունակում է որոշակի տվյալներ, ինչպես նաև՝ հղում նախորդ բլոկին։ Երբ ինչ-որ տեղեկություն է ներմուծվում բլոկչեյն, այն այլևս անհնար է փոխել։

Բլոկչեյնը կարելի է պատկերացնել որպես համակարգում տեղի ունեցած բոլոր գործարքների հաշվառման գիրք, որը թափանցիկ է և հասանելի իր բոլոր օգտատերերին։

Բլոկչեյնում որպես տվյալների նույնականացման միջոց, օգտագործվում են հեշեր, որոնք կարևոր են հնարավոր փոփոխություններին հետևելու համար, քանի որ ելակետային տվյալներում յուրաքանչյուր փոփոխություն բերում է այդ տվյալների հեշի փոփոխության:

Հարգելի օգտատե՛ր,

Blockchain-ը «Ակտիվ քաղաքացի» հարթակում միաժամանակ լուծում է մի քանի կարևոր խնդիր.

  • վստահություն,
  • ներմուծված տվյալների վերահսկելիություն,
  • գործընթացի թափանցիկություն։ 

Blockchain տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր է գործարքների վերահսկումն իրականացնել առանց միջնորդների և ապակենտրոնացված։

Բոլոր տվյալները բաց են, և կարելի է ստուգել ստացված ձայների ժամանակագրությունը և հաստատել դրանց իրականությունը:

Հնարավոր է տեսնել առաջարկների համար քվեարկությունների բաշխումը և իրական մարդկանց ձայները (կոդավորված անձնական տվյալներով):

«Ակտիվ քաղաքացի» հարթակի տվյալները Blockchain ցանցում պահպանում են 3 պարզ քայլով.

  1. Հրապարակվող առաջարկները նախ արձանագրվում է blockchain ցանցում:
  2. Քվեարկության ձայնը նախ արձանագրվում է blockchain ցանցում, ապա հասանելի է դառնում «Ակտիվ քաղաքացի» հարթակում:
  3. Բոլոր արդյունքները իրական ժամանակում պահպանվում են  blockchain ցանցի անկախ դիտորդների ապակենտրոնացված հանգույցներում: