Գաղտնիության քաղաքականությունIcon

Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է «Ակտիվ քաղաքացի» հարթակի կողմից (այսուհետ նաև «Հարթակ») օգտվողների տրամադրած տեղեկատվության օգտագործման և պաշտպանության կարգը:

Սույն Գաղտնիության քաղաքականությունում նկարագրված են Օգտվողի տվյալների գաղտնիության պաշտպանության նպատակով ձեռնարկվող միջոցառումները: Մենք կարող ենք փոփոխել մեր Կայքի վրա պարունակվող տեղեկությունների բովանդակությունը կամ ծառայություները առանց Ձեզ նախապես ծանուցելու, որի հետևանքով գաղտնիության վերաբերյալ մեր քաղաքականությունն էլ կարող է համապատասխանաբար ապագայում փոփոխությունների ենթարկվել: 

Հարթակի հանրամատչելի հատվածները օգտագործելիս Օգտվողը պարտավոր չէ տրամադրել իր վերաբերյալ որևէ անձնական տեղեկություններ։ Նման ձևով Կայքից օգտվելու ժամանակ, մենք չենք հսկում կամ հավաքագրում Օգտվողի անձը նույնացնող որևէ տեղեկություն: Մենք կարող ենք հետևել, թե որքան մարդ է օգտվում մեր Հարթակից, այդուհանդերձ օգտվողի ինքնությունը նման գործողությունների հետևանքով չի բացահայտվի: 

Անձնական ի՞նչ տվյալներ են պահպանվում՝
Հարթակը պահպանում է Օգտատիրոջ մասին հետևյալ տեղեկատվությունը (Տվյալներ)՝
  • անուն
  • ազգանուն
  • ծննդյան ամսաթիվ
  • սեռ
  • հասցե
  • կոնտակտային տվյալներ՝ էլ. փոստի հասցե և հեռախոսահամար 
  • Հանրային ծառայությունների համարանիշ
  • Անձը հաստատող փաստաթղթերի տվյալներ 
Ե՞րբ են անձնական Տվյալները հավաքվում
Տվյալները պահպանվում են, միայն երբ օգտվողը գրանցվում է Հարթակում՝ Օգտատեր ստեղծելու, առաջարկ ուղարկելու, մեկնաբանելու, քվեարկելու նպատակներով և տալով իր համաձայնությունը հարթակի օգտագործման Պայմաններին:
 
Ինչու՞ են հավաքագրվում  անձնական Տվյալները
Հարթակին անհրաժեշտ են Տվյալները քաղաքացու գոյությունը հաստատելու, միայն իրական քաղաքացիներ գրանցելու, Հարթակում գործողություններ կատարելու թույլտվությունն իրական անձանց տրամադրելու նպատակով, ինչպես նաև գրանցմած Օգտատերերի հետ հետադարձ կապ հաստատելու համար:

Ինչպե՞ս են օգտագործվում հավաքված անձնական Տվյալները
  • Օգտատերերի տվյալները օգտագործվում են գրանցվելիս՝ անձը հաստատելու նպատակով,
  • Օգտատիրոջ հետ հետադարձ կապ պահպանելիս,
  • Հարթակի օգտագործման վիճակագրություններ ստանալու համար:
Ինչպե՞ս են հավաքված Տվյալները պահպանվում
Օգտատիրոջ Տվյալները փոխանցվում են ծածկագրված կապի միջոցով և մատչելի են սահմանափակ թվով մարդկանց, ովքեր ունեն համապատասխան համակարգ մուտք գործելու հատուկ իրավասություն և պարտավոր են պահպանել տեղեկատվության գաղտնիությունը:
 
Անվտանգություն
Առցանց հավաքած տեղեկատվության անվտանգությունն ապահովելու նպատակով, օգտվողի կողմից տվյալ մուտքագրելիս, տրամադրելիս կամ հաստատելիս, Հարթակն իրականացնում է մի շարք էլեկտրոնային և կառավարչական միջոցառումներ՝ ուղղված անձնական տվյալների անվտանգության պահպանմանն ու ապահովմանը:
 
"Cookie"-ների օգտագործում
Հարթակը չի օգտագործում "cookie"-ներ՝ օգտվողների քայլերին հետևելու համար:

Երրորդ անձի գործոն
Հարթակը չի տրամադրում և/կամ չի վաճառում Տվյալները երրորդ կողմի օգտվողներին:

Հղում այլ կայքերի
Հարթակը կարող է պարունակել այլ կայքերի կամ ծառայությունների հղումներ, որոնք ունեն իրենց գաղտնիության քաղաքականությունը: Հետևաբար՝ Հարթակը պատասխանատվություն չի կրում այդ կայքերի գործունեության և բովանդակության համար:
 
Google
Հարթակն օգտվում է Google Analytics համակարգից՝ այցելուների շարժը վերլուծելու և օգտվողների լսարանի մասին ամբողջական պատկեր ստանալու նպատակով: