Պայմաններ
Օգտվելու պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ») կարգավորում են «Ակտիվ քաղաքացի» հարթակից (այսուհետ՝ «Հարթակ» կամ «Կայք») օգտվելու և այն օգտագործելու դրույթները:
Սույն դրույթներն ու պայմանները և Գաղտնիության քաղաքականությունը Երևանի քաղաքապետերանի (նույն ինքը՝ «Քաղաքապետարան») և Ձեր («Օգտվող», «Դուք» կամ «Ձեր») միջև համաձայնությունն է, որը սահմանում է Հարթակի օգտագործման ընդհանուր Պայմանները։
Խնդրում ենք ուշադիր կարդալ այս Պայմանները և Գաղտնիության քաղաքականությունը, քանի որ մուտք գործելով կամ օգտագործելով Հարթակը՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք և համաձայնեք տվյալ Հարթակի Պայմաններին և Գաղտնիության քաղաքականությանը:
Հարթակի Պայմաններին անհամապատասխանության դեպքում Կայքի պատասխանատուների (այսուհետ՝ «Ադմինիստրացիա») հայեցողությամբ կարող են ապաակտիվացվել կամ դադարեցվել այն Օգտատերերի հաշիվները, որոնք խախտել են Հարթակի Պայմանները:
Հարթակի Պայմանները հետևյալն են.
Հարթակում գրանցվելիս՝ Դուք պարտավորվում եք լրացնել Ձեր անձնական և կոնտակտային հավաստի տվյալները (այսուհետ՝ «Տվյալներ»): Եթե Դուք սխալ Տվյալներ եք տրամադրել կամ օգտվում եք Կայքից ուրիշի անվամբ, Ադմինիստրացիային իրավունք է վերապահվում արգելափակել Օգտատիրոջ հաշիվը և հեռացնել այն Հարթակից, նաև Ձեր Տվյալները տրամադրել այն անձին, որի անունից Դուք հանդես եք եկել:
Ադմինիստրացիան իրավունք ունի ցանկացած պահի ճշտելու Օգտատիրոջ գրանցած Տվյալները, պահանջելու անձը հաստատող փաստաթղթեր. վերջիններս չտրամադրելը հավասարազոր է ոչ պատշաճ տեղեկություն տրամադրելուն:
Եթե Օգտատիրոջ կողմից տրամադրված Տվյալները չեն համապատասխանում գրանցվելիս ներկայացրած Տվյալներին, ապա Ադմինիստրացիան իրավունք ունի Օգտատիրոջ հաշիվը արգելափակելու և հեռացնելու Հարթակից:
Գրանցվելով հարթակում՝ Օգտատերը հաստատում է, որ օգտվում է Հարթակից իր կամքով, գրանցվում է ու կրում իր կողմից Հարթակին ուղարկված և Հարթակում հրապարակված տեղեկության ողջ պատասխանատվությունը:
Հարթակում գրանցվելով՝ Օգտատերն անվերապահ համաձայնություն է տալիս`
- տվյալների պահպանմանը՝ Հարթակի աշխատանքն ապահովող սերվերներում,
- իր կողմից տրամադրված Տվյալների հասանելիությանը Ադմինիստրացիային,
- API-ի միջոցով Օգտատիրոջ անձի մասին այլ համակարգերից հավելյալ Տվյալների ստացմանը և դրանց պահպանմանը,
- չխախտել նախագծերի և մեկնաբանությունների հրապարակման կանոնները,
- չհրապարակել և չփոխանցել որևէ ապօրինի, սպառնալից, վիրավորական, վարկաբեկիչ կամ ոչ պատշաճ տեղեկություն կամ նյութ, որը կխախտի մարդու իրավունքները, կխթանի քրեական վարքագիծը կամ վտանգի տակ կդնի իրավակարգը,
- չհրապարակել և չփոխանցել որևէ վիրուս կամ այլ՝ անհարկի տարր պարունակող նյութ,
- չօգտագործել ավտոմատ նախագծեր՝ կայք մուտք գործելու համար,
- չխափանել և չփորձել խափանել կայքի աշխատանքն ու այդտեղ ընթացող այլ գործունեությունը, ներառյալ ավտոմատացված աշխատանքները,
- որ իր տվյալները չեն կարող հեռացվել համակարգից, եթե Օգտատերը հարթակին ուղարկել է առաջարկ, մասնակցել է քննարկումների, քվեարկությունների, թողել է մեկնաբանություն կամ ցուցաբերել է որևէ այլ գրանցված ակտիվություն,
- հարթակից ստանալ հաղորդագրություններ:
Օգտատիրոջ հաշիվը կարող է հեռացվել «Ակտիվ քաղաքացի» համակարգից միայն Ադմինիստրացիային՝ Օգտատիրոջ կողմից դիմում ներկայացնելու դեպքում և եթե վերջինս, գրանցվելուց զատ, Հարթակում որևէ այլ ակտիվություն չի ցուցաբերել:
Ուղարկելով տեղեկատվություն Հարթակին` Օգտատերը հաստատում է այն, որ կրում է համապարփակ պատասխանատվություն իր կողմից ներկայացված գաղափարի բովանդակության համար, ունի բոլոր անհրաժեշտ իրավունքներն ու թույլտվությունները տվյալ տեղեկությունը տեղադրելու համար:
Ուղարկելով տեղեկատվություն կամ առաջարկ Հարթակին՝ Օգտատերը տալիս է իր համաձայնությունն առ այն, որ իր կողմից ներկայացված գաղափարը կարող է իրականացվել իր հետ կապ չունեցող այլ անձի կամ անձանց կողմից:
Սույն Պայմանները ուժի մեջ են մտնում Օգտատիրոջ` Հարթակում գրանցվելու պահից և անժամկետ են:
Սույն պայմանների ընդունումը.
Օգտվելով Հարթակից՝ Դուք ընդունում եք, որ կարդացել եք սույն Համաձայնագրի և Գաղտնիության քաղաքականության մասին փաստաթուղթը և համաձայն եք սույն փաստաթղթում շարադրված բոլոր դրույթներին: Օգտագործելով Հարթակը՝ Դուք համաձայնվում եք սույն Համաձայնագրով պարտավորված լինել: Եթե Դուք համաձայն չեք սույն փաստաթղթի Պայմաններին և Գաղտնիության քաղաքականությանը, Դուք իրավունք չունեք օգտվել Հարթակից և օգտագործել այն:
Այս փաստաթուղթը ուժի մեջ է մտել 2019 թ.-ի մայիսի 2-ին և անժամկետ է։
Այս փաստաթուղթը վերջին անգամ թարմացվել է 2023 թ.-ի հուլիսի 1-ին։