Հարթակի կանոններ

Icon

Խնդրում ենք ուշադիր ծանոթանալ «Ակտիվ քաղաքացի» հարթակի կանոններին և հետևել դրանց:

Հարթակում գրանցման կանոններ
«Ակտիվ քաղաքացի» հարթակում կարող են գրանցվել 18 տարին լրացած ՀՀ բնակչության ռեգիստրում գրանցված այն անձինք (Հարթակի Օգտատեր), որոնք ունեն հանրային ծառայության համարանիշ և անձնագիր կամ նույնականացման քարտ։
Գրանցման ընթացքում պարտադիր է նաև լրացնել և հաստատել բջջային հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն:

Քվեարկության կանոններ
«Ակտիվ քաղաքացի» հարթակի քվեարկություններին իրավունք ունեն մասնակցել համակարգում գրանցված, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, Երևանի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող և քվեարկության օրը 18 տարին լրացած Երևան համայնքի բնակչության ռեգիստրում գրանցված անձինք։
Քվեարկել հնարավոր է մեկ և ավելի նախագծերի օգտին՝ մինչև քվեարկության ավարտը:
Կատարված քվեարկությունը հնարավոր չէ ձևափոխել կամ չեղարկել, քանի որ այն հաստատվում է ապակենտրոնացված և բաշխված համակարգում՝ Blockchain տեխնոլոգիայի միջոցով:
Քվեարկության արդյունքում հավասար կողմ և դեմ ձայներ հավաքած նախագծի իրականացման որոշումը վերապահվում է Երևանի քաղաքապետարանին։
 
Մեկնաբանությունների կանոններ
«Ակտիվ քաղաքացի» հարթակում մեկնաբանություններ կարող են գրել միայն գրանցված Օգտատերերը:
Մեկնաբանությունները չպետք է պարունակեն անպարկեշտ, վիրավորական, այլ անձանց իրավունքները ոտնահարող արտահայտություններ, ինչպես նաև գովազդի տարրեր և ծառայությունների նկարագրեր:
Մեկնաբանությունները պետք է գրված լինեն հայերեն և մեսրոպատառ։  
Հարթակի ադմինիստրացիան իրավունք ունի իր հայեցողությամբ հեռացնելու մեկնաբանությունները:
 
(!) Հարթակի կանոնները միտումնավոր խախտող օգտատերերի մուտքը կարող է արգելափակվել Կայքի ադմինիստրացիայի կողմից:

Այս փաստաթուղթը վերջին անգամ թարմացվել է 2023 թ.-ի մայիսի 15-ին։