Հարթակի մասին
«Ակտիվ քաղաքացի»-ն ժամանակակից հարթակ է՝ քաղաքացիների հետ Երևանի քաղաքապետարանի արդյունավետ փոխգործակցությամբ նոր գաղափարների հայտնաբերման և քննարկման համար:
Շնորհիվ «Ակտիվ քաղաքացի» հարթակի՝ երևանցիները հնարավորություն ունեն քաղաքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրը՝ ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելով մայրաքաղաքի կյանքը:
Հարթակը միջավայր է, որը մայրաքաղաքի բարելավմամբ հետաքրքրված մարդկանց հավաքելու է մեկ վայրում՝ ստեղծելով ակտիվ քաղաքացիների համայնք, որին Երևանի իշխանությունը կներկայացնի գաղափարներ՝ դրանք քննարկելու և կատարելագործելու նպատակով: Այս էլեկտրոնային գործիքը ավելի շոշափելի կդարձնի «մասնակցային կառավարում» հասկացությունը:
Կայքում գրանցված քաղաքացիների իսկության, նախագծերի քննարկման և քվեարկության արդյունքների թափանցիկությունն ապահովելու նպատակով ներդրվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենաարդիական մեթոդները։ Քվեարկության բոլոր արդյունքներն ամրագրվում են Blockchain տեխնոլոգիայի միջոցով՝ հաստատելով տվյալների հավաստիությունը և բացառելով կեղծիքը:
«Ակտիվ քաղաքացի» նախագծի ընթացակարգերին և հարթակի աշխատանքի այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ Հարթակի կանոններ և Հաճախ տրվող հարցեր բաժիններում: