Icon Icon

Բլոկչեյնի մասին

Բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառումը բարձրացնում է քվեարկության նկատմամբ վստահության մակարդակը և երաշխավորում է քվեարկության արդարությունը և թափանցիկությունը, քանի որ յուրաքանչյուրը կարող է հետևել գործընթացին:

Ի՞նչ է բլոկչեյնը 
Բլոկչեյնը տվյալների ապակենտրոնացված պահպանման տեխնոլոգիա է, որը տարբերվում է դասական տվյալների բազաներից մի շարք հատկություններով և կառուցվածքով: Բլոկչեյնի յուրաքանչյուր բլոկ պարունակում է որոշակի տվյալներ, ինչպես նաև՝ հղում նախորդ բլոկին. երբ ինչ-որ տեղեկություն է ներմուծվում բլոկչեյն, այն այլևս անհնար է փոխել։
Բլոկչեյնը կարելի է պատկերացնել որպես համակարգում տեղի ունեցած բոլոր գործարքների հաշվառման գիրք, որը թափանցիկ է և հասանելի իր բոլոր օգտատերերին։
Որպես տվյալների նույնականացման միջոց օգտագործվում են հեշեր, որոնք կարևոր են հնարավոր փոփոխություններին հետևելու տեսանկյունից, քանի որ ելակետային տվյալներում չնչին փոփոխությունն անգամ բերում է այդ տվյալների հեշի փոփոխության:

Ի՞նչ խնդիր է լուծում Blockchain-ն «Ակտիվ քաղաքացի» հարթակում 
Blockchain-ը «Ակտիվ քաղաքացի» հարթակում միաժամանակ լուծում է մի քանի կարևոր խնդիր.
  • վստահություն,
  • ներմուծված տվյալների վերահսկելիություն,
  • գործընթացի թափանցիկություն։ 
Blockchain տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր է գործարքների վերահսկումն իրականացնել առանց միջնորդների, ապակենտրոնացված։
Բոլոր տվյալները բաց են, կարելի է ստուգել ստացված ձայների ժամանակագրությունը և հաստատել դրանց իրականությունը:
Հնարավոր է տեսնել քվեարկությունների  բաշխումը և իրական մարդկանց ձայները (կոդավորված անձնական տվյալներով):
 
«Ակտիվ քաղաքացի» հարթակի տվյալները Blockchain ցանցում պահպանում են 3 պարզ քայլով.

  1. Հրապարակվող նախագծերը արձանագրվում են Blockchain ցանցում:
  2. Քվեարկության ձայնը արձանագրվում է Blockchain ցանցում, ապա հասանելի է դառնում «Ակտիվ քաղաքացի» հարթակում:
  3. Բոլոր արդյունքներն իրական ժամանակում պահպանվում են  Blockchain ցանցի անկախ դիտորդների ապակենտրոնացված հանգույցներում: