«Մերգելյանի» պուրակի վերակառուցման ծրագիր
«Մերգելյանի» պուրակի վերակառուցման ծրագիր
Քվեարկությունն ավարտվել է
79
11474
Հրապարակման օր՝ 25.06.2023
Քվեարկության ժամանակահատված՝ 26.06.2023-09.07.2023
Հասցե՝ «Մերգելյանի» պուրակ
Տևական ժամանակ է, ինչ «Մերգելյանի» պուրակը վերածվել էր հանրային շահը մասնավոր շահին ստորադասելու օրինակի․ անկանոն կառուցված անշուք սրճարաններ, հնամաշ և անվտանգության տեսանկյունից կասկածելի ատրակցիոններ, զավթված համայնքային տարածք։ Երևանի քաղաքապետարանն այժմ իրականացնում է պուրակի վերակառուցման ծրագիրը։ Հավատարիմ մնալով այն գաղափարին, որ Երևանում իրականացվող ցանկացած ծրագրի կենտրոնում պետք է լինի երևանցու կարիքների և պահանջների բավարարումը, ձեր քննարկմանն ենք ներկայացնում պուրակի վերակառուցման ծրագրի երկու տարբերակները։
Մեկնաբանություններ
ԼՄ
ԼԵՎՈՆ ՄԻՐՈՒՄՅԱՆ
10.07.2023
01:04
2 tarberak
ՀՀ
ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
09.07.2023
23:59
Միանշանակ 1ին տարբերակը, նման փոքր մակերեսով այգում պետք է շատ լինեն ծառերը ինչը անհամեմատ շատ է 1ին տարբերակում: Արդեն իսկ գոյություն ունեցող ծառերը պետք է մաքսիմալ քանակով պահպանել ու հատումը բացառել: Սրճանարների առկայությունը կանաչ գոտիների և արդեն գույություն ունեցող ծառերի հաշվին անթույլատրելի է:
ՕՎ
ՕՖԻԿ ՎԱՆՅԱՆ
09.07.2023
23:51
Ես ընտրում եմ երկրորդ տարբերակը:
ՀԱ
ՀԱՍՄԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ
09.07.2023
20:55
1 tarberak
ՌԽ
ՌԱԶՄԻԿ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
09.07.2023
14:02
Երկու նախագծերն էլ ունեն իրենց դրական կողմերը։ Երկրորդ նախագիծը ավելի սիրուն է երևում, առկա են նորաոճ ճարտարապետական լուծումներ, բայց այս տարբերակը ավելի շատ բիզնեսի համար է նախատեսված քան զբոսանքի ու հանգստի։ Առաջին տարբերակում առկա են մեծ ծառեր ու ջրային գոտիներ, ինչը շատ լավ է։
Արդյո՞ք հնարավոր չէր նախագծել այս երկու նախագծերի ինչ-որ միջին տարբերակ, որ թե բիզնեսի տեսանկյունից հարմար լիներ և թե հանգստի։
Արդյո՞ք հնարավոր չէր նախագծել այս երկու նախագծերի ինչ-որ միջին տարբերակ, որ թե բիզնեսի տեսանկյունից հարմար լիներ և թե հանգստի։
ԱՀ
ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
08.07.2023
22:09
Առաջին տարբերակը ավելի լավն ե
ԿՄ
ԿԱՐԻՆԵ ՄԿՐՏԻՉՅԱՆ
08.07.2023
14:55
Շատ լավ նախաձեռնություն է: Երկու տարբերակներից ավելի նախընտրելին երկրորդն է ինձ համար: Կարելի է նաև փոքրերի համար խաղահրապարակ կառուցել:
ԱՊ
ԱՆԺԵԼԻԿԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
08.07.2023
14:29
Shat gexecik naxagic!!!
ՏԽ
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
08.07.2023
14:26
2րդ տարբերակը շատ գեղեցիկ է:
ԱՎ
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆՈՎԱ
08.07.2023
12:50
Ես շատ եմ հավանել երկրորդ տարբերակը: Շատ լավ լուծում է: Մեր մանկության սիրելի Մերգելյան այգին կրկին կլինի բոլորիս նախընտրած հանգստի գոտին:
ԼՎ
ԼԵՎՈՆ ՎԱՍԻԼՅԱՆ
07.07.2023
20:22
Վերջում Հրազդանն էլ են փակելու սրճարան ու ռեստորան սարքեն։ Ես էս քվեարկությանը չեմ հավատում , ինչը փող ա բերում ,էն էլ անելու են։
Թքած թե ապագա սերունդները շնչելու օդ չեն ունենա։
Թքած թե ապագա սերունդները շնչելու օդ չեն ունենա։
ՏԽ
ՏԱԹԵՎԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
07.07.2023
19:30
կողմ մ առանց սրճարան տարբերակին
ՀԽ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
07.07.2023
17:39
Իսկ ինչ֊որ մեկը կասի ինչու է Տարբերակ 2-ը միայն մի էջանոց ինչ֊որ փաստաթուղթ, առանց որևէ մանրամասների։ Ինչ֊որ կասածելի է։ Ես կողմ եմ Տարբերակ 1-ին։ Այգիներում չպետք է լինեն սրճարաններ, արդեն հոգնել ենք այդ տարբերակից։
ՏԱ
ՏԱՐՈՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ
07.07.2023
17:39
Հետաքրքիր ա, որ գրառում անող 65 հոգուց միայն 3-ն են կողմ 2րդ տարբերակի սրճարաններին, բայց հաղթող տարբերակը մեկ ա 2րդն է։
Երկրորդ տարբերակի քվեներն էլ հակում ունեն կտրուկ ~40-ով ավելանալու, երբ առաջին տարբերակի թիվը սկսում է մոտենալ։ Հրաշք 👏
Երկրորդ տարբերակի քվեներն էլ հակում ունեն կտրուկ ~40-ով ավելանալու, երբ առաջին տարբերակի թիվը սկսում է մոտենալ։ Հրաշք 👏
ՄՀ
ՄԱՐԻԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
07.07.2023
00:04
2-րդ տարբերակն ուղղակի անընդունելի է։ Կանաչ գոտու փոխարեն բազմաթիվ կառույցներ, սրճարաններ և հատված ծառեր են... Կարճ ասած՝ այգու իմիտացիա։ 2-րդ տարբերակն առհասարակ չպետք է դրվեր քվեարկության։
Մեր քաղաքի այգիները պետք է լինեն առանց այլ կառույցների, այլ միայն շատրվաններով և սաղարթախիտ ծառերով՝ գետինն էլ առանց սալահատակի։
Ցավոք, քաղաքացիների մեծամասնությունը տեղյակ չէ այս քվեարկության մասին, ինչը հնարավորություն է տալիս բիզնես շահեր հետապնդողներին ակտիվորեն քվեարկել 2-րդ տարբերակի օգտին։
Սրճարաններ ամենուրեք են, իսկ գիտակրթական կենտրոններ կարելի է ստեղծել այլ վայրերում, ոչ թե այգու հաշվին՝ մանավանդ այսպիսի փոքր։
Մեր քաղաքի այգիները պետք է լինեն առանց այլ կառույցների, այլ միայն շատրվաններով և սաղարթախիտ ծառերով՝ գետինն էլ առանց սալահատակի։
Ցավոք, քաղաքացիների մեծամասնությունը տեղյակ չէ այս քվեարկության մասին, ինչը հնարավորություն է տալիս բիզնես շահեր հետապնդողներին ակտիվորեն քվեարկել 2-րդ տարբերակի օգտին։
Սրճարաններ ամենուրեք են, իսկ գիտակրթական կենտրոններ կարելի է ստեղծել այլ վայրերում, ոչ թե այգու հաշվին՝ մանավանդ այսպիսի փոքր։
ՄԱ
ՄՈՒՇԵՂ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ
06.07.2023
22:51
բացի Երևանում գրանցված քաղաքացիներից ոչ ոք իրավունք չունի մասնակցել քվեարկությանը. երևի այգի այցելել էլ չի կարելի հետո ..
ՍԳ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
06.07.2023
13:31
իսկ ծառ կտրելը պարտադի՞ր էր, հաստաբուն ու առողջ ծառեր են կտրում, որ սալահատակ անե՞ն, քաղաքում օդ չկա, տեղյակ չեք հավանաբա՞ր, սա արդեն անտանելի ու ԱՆԸՆԴՈւՆԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ
ՌՀ
ՌՈՒԲԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
06.07.2023
06:23
Պետք ա ոչ թե ռենդեռ լինի առաջին նկարը այլ հատակագիծ, որի վրա կտեսնենք ինչքան տարածք է զբաղեցնում ինչ։ Ինձ նախընտրելի ա շատ կանաչ հով լինի, ոչ թե սննդի կետ։
Թե չե հիմա բոլոր ծառերը հանելու են, միակ հով տեղը մոտակա կիլոմետր կկորչի։
Թե չե հիմա բոլոր ծառերը հանելու են, միակ հով տեղը մոտակա կիլոմետր կկորչի։
ՄՀ
ՄԿՐՏԻՉ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
05.07.2023
17:52
Զբոսայգիները պակասում են, սրճարանները սնկի պես աճում, մինչդեռ շոգ եւ չոր կլիմա ունեցող Երեւան քաղաքին անհրաժեշտ է հնարավորինս շատ կանաչ գոտիներ եւ ջրային մակերեսներ։ Տպավորություն է, որ նախկինների պես մի քանի հոգու բիզնես շահը գերակա է հանրային շահից, իսկ քվեարկությունը ընդհամենը ձևականություն է։
ՇԳ
ՇՈՒՇԱՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ
05.07.2023
17:27
Միանշանակ անընդունելի է 2-րդ տարբերակը։ Չի կարելի ամբողջ այս մեծ տարածքում գտնվող մի փոքր կանաչ տարածքը վերածել բիզնես կենտրոնի։ Եվ ընդհանրապես ինչու՞ պետք է այս տարբերակը դրվեր քննարկման։ Այստեղ ժամանակին եղել է զբոսայգի հետո ապականվել։ Հույս կար, որ կվերականգնվի, բայց նորից առաջ է քաշվում բիզնես պլան կանաչ գոտու հաշվին։
ՀԲ
ՀՐԱՉՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
05.07.2023
12:46
Ո՝չ մի սրճարան, ո՝չ մի առևտրի օբյեկտ։ Այգին պետք է ծառայի որպես հանգստի գոտի։ Տարածքում կան բազմաթիվ սրճարաններ և առևտրի կետեր։
ԿՆ
ԿԱՐԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ
04.07.2023
15:41
Խնդրում ենք նախագծերի տարբերակներում կոմենտ գրել ասենք այդ նախագծերի էական տարբերությունների մասին:
Տարբերակ 1 առանց սրճարանների է և կանաչ գոտին էականորեն շատ:
Տարբերակ 2 սրճարաններով:
Տարբերակ 1 առանց սրճարանների է և կանաչ գոտին էականորեն շատ:
Տարբերակ 2 սրճարաններով:
ՀՓ
ՀՄԱՅԱԿ ՓԵՓՈՅԱՆ
03.07.2023
14:35
Հարգելի քաղաքապետարան,
Հաշվի առնելով, որ Կասյան փողոցը վերանվանվեց Վազգեն Վեհափառի անունով, առաջարկում եմ պուրակը անվանել Վազգեն 1-ինի պուրակ և պուրակի վերակառուցումը իրականացնե վազգենյան թեմաներով (մի գուցե արձանի տեղադրմամբ) և ստորգետնյա սրճարանի փոխարեն նախատեսել Վազգեն 1-ի թանգարանը, սա նաև կփարատի այն մտահոգությունը, որ Վազգեն 1-ինի փողոցը կարճ փողոց է։
Հաշվի առնելով, որ Կասյան փողոցը վերանվանվեց Վազգեն Վեհափառի անունով, առաջարկում եմ պուրակը անվանել Վազգեն 1-ինի պուրակ և պուրակի վերակառուցումը իրականացնե վազգենյան թեմաներով (մի գուցե արձանի տեղադրմամբ) և ստորգետնյա սրճարանի փոխարեն նախատեսել Վազգեն 1-ի թանգարանը, սա նաև կփարատի այն մտահոգությունը, որ Վազգեն 1-ինի փողոցը կարճ փողոց է։
ՍԴ
ՍՏԵԼԼԱ ԴԱՎԹՅԱՆ
03.07.2023
03:16
Առաջարկում եմ քաղաքացիներին հարցնել, թե ինչպիսի այգի են ցանկանում, օրինակ ես շատրվաններով այգի կցանկանայի տեսնել, այնպիսի այգի, որը ժամանակակից լուծումներով հարուստ կլիներ՝ 21-րդ, նորարարական կլիներ՝ լուսավորումից մինջև կաթիլային համակարգով, կունենար վազքուղի, ցայտաղբյուր, ոչ թե ցանկապատով կբաժանվեր, այլ գեղեցիկ դեկորատիվ թփերով։ Մնացածը թող մեր հոգատար ու ակտիվ քաղաքացիները ավելացնեն։ Երևանցիներ ջան, առաջարկում եմ մեկնաբանություններում ձեր առաջարկներն ու ցանկությունները գրել, որ ունենանք մեր ցանկալի այգին, ոչ թե վատի ու վատագույնի միջև ընտրություն կատարենք։ Ի դեպ, չնայած միացել եմ այս ծրագրին, բայց թերահավատ եմ, որ հերթական աչքակապոցին ու միակողմանի շփումն է լինելու։ Մի կարճ ժանամանակ կհետևեմ, եթե թերահավատությունս ավելի շատ հիմքեր ստանա, ապա դուրս կգամ։
ՍԴ
ՍՏԵԼԼԱ ԴԱՎԹՅԱՆ
03.07.2023
02:59
Դեմ քվեարկելու տարբերակը պարտադիր է։ Նման աչքակապությունը կարճ կտևի։ Ինձ երկուսն էլ դուր չեն եկել, ընտրել եմ չարիքի փոքրագույնը՝ առաջինը։ Մեզ Վարդանյանների այգու պես մտածված ու գեղեցիկ այգիներ են պետք։ Բոլոր համայնքներում պետք է նման գեղեցիկ այգիներ լինեն։
ԱԹ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՒՆԻԵՎ
02.07.2023
23:07
Կլինի՞ առանց սրճարան․
ԷՂ
ԷԼԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
01.07.2023
22:29
2րդ տարբերակն ավելի հավանեցի, սակայն ես նույնպես կարծում եմ որ սրճարանը մեծ է։ Փոխարենը կարող է լինել խաղահրապարակ և շատ նստատեղեր։ Խաղահրապարակի դիզայնի վրա էլ շատ ուշադրություն է պետք դարձնել, խնդրում եմ զերծ մնալ ստանդարտ պլաստիկ անիմաստ կահավորումից։ Այն ժամանակը որը տրաբադրվել է սրճարանի նախագծմանը, պետք է տալ խաղահրապարակին։
ՎՇ
ՎԱԼՅԱ ՇՏՈՅԱՆ
01.07.2023
15:05
Ցանկալի է, որ նշված լինեն ծառատեսակները և շատ լինեն․․Սակուրա չլինի․․․Սալահատակները քիչ լինեն, կաֆեներ չլինեն․․․կողքերը առանց այն էլ գրավել են կաֆեները․․․շատ գրային մակերեսներ է պետք անել և այդտեղ շատ պապիկներ են հավաքվում՝ շախմատ, նարդի խաղալու․․․իրենց մասին էլ է պետք մտածել
ԼՀ
ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ
01.07.2023
05:53
Միանշանակ տարբերակ 1, 1 սրճարանից ավել չպետք է լինի, մանկական փոքրիկ խաղահրապարակով
ՄՄ
ՄԿՐՏԻՉ ՄԽԻԹԱՐՅԱՆ
30.06.2023
21:59
Դեմ եմ բետոնե ջունգլիներին։ Մակսիմալ պահպանել կանաչ տարացքը, նախատեսել խաղահրապարակ երեխաների համար 2-6 տարեկան, սրճարանները վերացնել, քանի որ, պարտեզի երկու կողմից էլ առկա են բազմակի սրճարաններ։ Երկու նախագծերն էլ չեն ապահովվում վերոնշյալ պահանջները։
ՆՇ
ՆԱՐԵԿ ՇՈՒԽՅԱՆ
30.06.2023
11:30
Սրճարանը արժի հանել, տարածքում արդեն բավականին շատ սննդի կետեր կան։
Մոտակայքում չկա օրինակ տարածք շներին ման տալու համար, զրուցարաններ տարեցների համար, փոքր բասկետբոլի կամ նման սպորտային ցանցով փակված տարածքներ։
Մոտակայքում չկա օրինակ տարածք շներին ման տալու համար, զրուցարաններ տարեցների համար, փոքր բասկետբոլի կամ նման սպորտային ցանցով փակված տարածքներ։
ՎԱ
ՎԻՐԱԲ ԱՂԱԲԵԿՅԱՆ
30.06.2023
00:14
Ավելի լավ կլինի, որ տարածքում չլինեն առւտրային կետեր
ԱՍ
ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
30.06.2023
00:14
Ցավոք կրկին ստիպված ենք ընտրել չարյաց փոքրքգույնը։ Նախ նշեմ, որ երկու տարբերակների փաթեթներն էլ թերի են։ Այգին/պուրակը զուտ ճարտարապետական օբյեկտ չէ։ Երկու փաթեթում էլ բացակայում են դենդրոլոգիական տվյալները, միայն ծառ և սիզամարգ նշելով առանց տեսակային մակնանշման ուղակի աբսուրդ է։ Աբսուրդ է նաև նման փոքր տարածքում սրճարանային շարքի, հեծանվուղու, բազմաշարք արահետների, տարաբնույթ ինստալյացիաների միաժամանակյա տեղադրումը՝ սա պուրակ է այլ ոչ թանգարան-ցուցասրահ-ֆուդ կորտ։ Երկու տարբերակում էլ ծառահատման աշխատանքներ են նախատեսված (տարբերակ 2֊ում սարսափելի մասշտաբով), ինչը ինքնին շատ վատ է։ Բացի նշվածներից մտահոգիչ է նաև բաց գրունտի մակերեսի կրճատումը. "ասֆալտապատ" այգին այգի չէ։ Որոշոյմ կայացնողներին (և ոչ միայն այս դեպքում) կխնդրեի ժամանակ գտնել իրենց հագեցած գրաֆիկներում և նախքան "բարեկարգելը" դիտել "Լորաքս" մուլտֆիլմ֊մյուզիքլը։ Համատեղեք հաճելին օգտակարի հետ))) Խմբակային դիտման դեպքում pop cornը ինքս կպատրաստեմ և կմոտեցնեմ։
ՏՆ
ՏԻԳՐԱՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
29.06.2023
21:58
Իսկ ինչու չի առաջարկվել տարբերակ առանձ սրճարանների?
ԷՆ
ԷԼԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ
29.06.2023
20:47
Կարծում եմ խիստ անհրաժեշտ է այգու տարածքում տեղակայել երեխաների համար նախատեսված խաղահրապարակ:
ՍԳ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
29.06.2023
14:48
նախադպրոցական երեխաների համար ոչ մի տարածք նախատեսված չէ, դա անընդունելի է, հարկավոր է գոնե փոքրիկ խաղատարածք հատկացնել
ՌԳ
ՌՈՒԶԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ
29.06.2023
14:14
Անհրաժեշտ է ներառել 2-6 տարեկանների համար նախատեսված տարածք և սահմանափակվել մեկ սրճարանով՝ ի սկզբանե այսպիսի փոքր տարածքում:
ԼՇ
ԼԻԼԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
29.06.2023
13:03
Տարբերակ 1 միանշանակ, ընդունելի չէ սրճարանների առկայությունը:
Անհրաշեժտ է փոխել նախագիծը՝ նախատեսելով տարածք փոքր տարիքի երեխաների համար:
Անհրաշեժտ է փոխել նախագիծը՝ նախատեսելով տարածք փոքր տարիքի երեխաների համար:
ԳՀ
ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
29.06.2023
11:10
տարբերակ 2
ԷԱ
ԷՄՄԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
29.06.2023
02:58
Մեկնաբանություններում շատ են գրում, որ այգին լինի առանց սրճարանների, բայց չգիտես ինչու քվեարկության առաջատարն է 2-րդ տարբերակը, որտեղ 4 մեծ սննդի օբյեկներ են տեղադրված։ Կարծում եմ սա հատուկ է արվում։ Պարզ է, որ բնակիչները չեն ուզում այդ սրճարանները, ինչպես է ստացվում, որ երկրորդ տարբերակն է ավելի շատ ձայն հավաքում??? Կա բացատրություն??? Չլինի ապագա սրճարանի աշխատակիցներն են քվեարկում???
ՆՀ
ՆԱՐԵԿ ՀԱԿՈԲՅԱՆ
28.06.2023
14:39
🤝
ԳՆ
ԳԵՎՈՐԳ ՆԱԶԱՐՅԱՆ
28.06.2023
13:33
Տարբերակ 1։
Կարծում եմ 2 տարբերակներից հարմարը այս մեկն է, բայց կա մի քանի դիտարկում՝ նախ այն ցանկապատված է ի՞նչու ումի՞ց (+ հավելյալ ծախս), երկրորդ չկան երեխաների համար առանձնացված տարածքներ (բոլոր ֆորմատներով անպայման չէ որ խաղահրապարակ լինի)։
Տարբերակ 2։
Թև երկրորդը առաջին հայացքից աելի լավն է երևում, բայց սրճարաները ամեն ինչ փչացնում են։ Հեծանվաուղին էլ են լավ միտք, բայց հեծանվաուղիները պետ է ստեղծվեն միասնական իդեալոգիայի մեջ, ոչ թե հատվածային (նախագծողի մտքով չի անել թե ու՞ր պետքա դուրս գա հեծանվորդը, երբ այգուց դուրս գա՝ կայանտեղի՞, ինչի՞ համար)։
Կարծում եմ 2 տարբերակներից հարմարը այս մեկն է, բայց կա մի քանի դիտարկում՝ նախ այն ցանկապատված է ի՞նչու ումի՞ց (+ հավելյալ ծախս), երկրորդ չկան երեխաների համար առանձնացված տարածքներ (բոլոր ֆորմատներով անպայման չէ որ խաղահրապարակ լինի)։
Տարբերակ 2։
Թև երկրորդը առաջին հայացքից աելի լավն է երևում, բայց սրճարաները ամեն ինչ փչացնում են։ Հեծանվաուղին էլ են լավ միտք, բայց հեծանվաուղիները պետ է ստեղծվեն միասնական իդեալոգիայի մեջ, ոչ թե հատվածային (նախագծողի մտքով չի անել թե ու՞ր պետքա դուրս գա հեծանվորդը, երբ այգուց դուրս գա՝ կայանտեղի՞, ինչի՞ համար)։
ՀՀ
ՀՈՒՍԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
28.06.2023
11:32
անհրաժեշտ է նաև հաշվի առնել որ այգին պետք է ծառայի նաև նրանց ովքեր տարբեր պատճառներով (ժամանակի, գիտելիքի, ֆինանսների) չեն կարող մասնակցել քվեարկություններին։
Մեծահասակների, զբաղված մայրիկների և նրանց երեխաների, խիստ զբաղված աշխատողների, ՏՏ միջոցներից զուրկ քաղաքացիների շահերը չպետք է ավելի ցածր դասվեն քան շատ ազատ ժամանակ ունեցող ապահով և կրթված երիտասարդների։
Այդ խավերի շահերը սպասարկելու համար պետք է լրացուցիչ կշիռ տրվի այն առաջարկներին, որոնք կարող են հենց նրանց համար օգտակար և հարմար լինել։
Մեծահասակների, զբաղված մայրիկների և նրանց երեխաների, խիստ զբաղված աշխատողների, ՏՏ միջոցներից զուրկ քաղաքացիների շահերը չպետք է ավելի ցածր դասվեն քան շատ ազատ ժամանակ ունեցող ապահով և կրթված երիտասարդների։
Այդ խավերի շահերը սպասարկելու համար պետք է լրացուցիչ կշիռ տրվի այն առաջարկներին, որոնք կարող են հենց նրանց համար օգտակար և հարմար լինել։
ՀՀ
ՀՈՒՍԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
28.06.2023
11:07
դեմ եմ ներկա ծառերի հատմանը, որը նախատեսվում է առաջարկված նախագծերով։
Պետք է նոր նախագիծ` որը թույլ կտա պահպանել այդ ծառերը։
Մրցութային համակարգի վերաբերյալ.
Յուրաքանչյուր առաջարկ պետք է ներկայացվի միատեսակ չափանիշների հաշվարկով։ Օրինակ` քանի քառակուսի մետր է կազմում կանաչապատ հատվածը (առանց անցուղիների), քանի ծառ է նախատեսված, քանի ք.մ. հարթեցված ազատ տարածք (զբոսնելու և երեխաների խաղալու համար), քանի ք.մ. շինությունների համար (սրճարան, օժանդակ կառյուց և այլն)։ Այդ չափանիշների ցանկը և հաշվարկի պահանջը պետք է ներկայացվի քաղաքապետարանի կողմից։ Առանց տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորության այս համակարգը ընդամենը նախապես ընտրված նախագծերի գովազդի և լեգիտիմացման միջոց։
Պետք է նոր նախագիծ` որը թույլ կտա պահպանել այդ ծառերը։
Մրցութային համակարգի վերաբերյալ.
Յուրաքանչյուր առաջարկ պետք է ներկայացվի միատեսակ չափանիշների հաշվարկով։ Օրինակ` քանի քառակուսի մետր է կազմում կանաչապատ հատվածը (առանց անցուղիների), քանի ծառ է նախատեսված, քանի ք.մ. հարթեցված ազատ տարածք (զբոսնելու և երեխաների խաղալու համար), քանի ք.մ. շինությունների համար (սրճարան, օժանդակ կառյուց և այլն)։ Այդ չափանիշների ցանկը և հաշվարկի պահանջը պետք է ներկայացվի քաղաքապետարանի կողմից։ Առանց տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորության այս համակարգը ընդամենը նախապես ընտրված նախագծերի գովազդի և լեգիտիմացման միջոց։
ՍԿ
ՍՈՆԱ ԿՈՇԵՑՅԱՆ
28.06.2023
08:37
Եվս մեկ դիտարկում. այգում հիմա էլ մեծ ու սիրուն սաղարթով ծառեր կան, նախագծերից ոչ մեկն այդ ծառերը հաշվի չի առել։ Արդյո՞ք սա նշանակում է, որ այդ առողջ ծառերը հատվելու են։ Հնարավո՞ր է այդ ծառերի եղած տեղադիրքին համապատասխան նախագիծ ստանալ
ՇԹ
ՇՈՒՇԱՆԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
27.06.2023
21:23
Ինչ հնարավոր է շատ կանաչ տարածքներ են պետք մեր քաղաքին, իսկ այս տարբերակում կանաչ գոտիներն ավելի շատ են։ Հետևապես ես այս տարբերակին եմ նախապատվություն տալիս։
ԳԽ
ԳԱՅԱՆԵ ԽԱՆԱՐՅԱՆ
27.06.2023
20:50
Իմ կարծիքով 1-ին տարբերակն ավելի լավն է, քանի որ ծառային գոտին բավական մեծ է: Մարդիկ հաճույքով կայցելեն իրենց ընտանիքներով
ՌԴ
ՌՈՒԲԵՆ ԴԱՎԹՅԱՆ
27.06.2023
19:35
Ես նույնպես համաձայն եմ, որ երկրորդ տարբերակը ավելի ժամանակակից է և համաձայն եմ, որ սրճարանները շատ են։ Մեկ հատ սրճարան լրիվ բավարար է։ Պետք է հաշվի առնել, որ այգու երկու կողմը բնակելի շենքեր են, վստահ եմ, որ աղմուկ շատ կլինի սրճարանից։ Ես նույնպես խնդրում եմ, որ երկրորդ նախագիծը վերանայվի և սրճարանի փոխարեն գիրք կարդալու հարմար սրահներ լինեն մինիմալսիտական։ Ինչքան հասարակ այնքան լավ։ Շնորհակալ եմ։
ՍԿ
ՍՈՆԱ ԿՈՇԵՑՅԱՆ
27.06.2023
18:45
2-րդ տարբերակն ավելի ժամանակակից տեսք ունի, բայց կանաչ գոտին "քառակուսի" է ու միապաղաղ։ 1-ին տարբերակում այդ բազմազանությունը կա։ 2 տարբերակն էլ ներառում են սրճարանային գոտի՝ անիմաստ շենք-շինություններով։ Այս այգում մի քանի փոքրիկ կետը՝ սուրճի կամ պաղպաղակի, առանց նստելու սեղանների, մատուցողների բավարար կլինեն։ Այգին ամբողջությամբ պետք է նախատեսված լինի հանգիստ ընտանեկան ժամանցի համար, ցանկացած անկյունում մարդիկ մի բան կարող են խմել։ 2 տարբերակում էլ լուծված չէ երեխաների և կենդանիների խաղի առանձնացված տարածքի հարցը։ 2-րդ տարբերակում դա այգու չափերի հետ անհամադրելի փոքր տեղ է զբաղեցնում։ Կոմիտաս 1-ի բակում տարիներ ի վեր չունենք որևէ մանկական խաղի տեղ, երեխաները ստիպված են մեքենաների մեջ վազվզել, այգու վերակառուցման փուլում բնակիչներով դիմում ենք ներկայացրել՝ առանձնացված ու ապահով խաղահրապարակ ունենալու համար, դիմումին ընթացք, փաստորեն, չի տրվել՝ ելնելով ներկայացված նախագծերից։ Կենդանիների հարցն ընդհանրապես դիտարկված չէ՝ չնայած հարակից տարածքում առկա շատ ընտանի կենդանիների առկայությանը։
ԻԲ
ԻՆԳԱ ԲԵՐՉՅԱՆ
27.06.2023
16:52
պարզ է որ հաղթելու է սրճարանի տարբերակը․․․․․․((( ․երկու տարբերակում էլ շատ է սալիկը (((․․․․․․․․․․․եթե այդ տարածքում մեր քաղաքացիները չուտեն ու չխմեն, կունենանք՞․ուշագնուցություններ ․․որպես օրինակ քացաքին նվիրված Վարդանյանների այգին. այնտեղ չկա սննդի կետ!! բացի այդ, Մերգելյանի այգին շատ փոքր է, հասկացեք, այնտեղ ամեն քառակուսի մետր է պետք է մաքսիմալ կանաչ լինի

ԱՆԱՀԻՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ
27.06.2023
16:10
Կարծում եմ առաջին տարբերակը ավելի լավն է,քանի որ ծառերը,կանաչ հատվածները ավելի շատ են:Որքան հնարավոր է պետք է շատ լինի ԿԱՆԱՉԸ:
ՏՊ
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
27.06.2023
13:34
ոնց հասկացա 2-րդում էլի սաղ տեղերի պես կաֆե բանա լինելու, հերիքա այգիներում կաֆեներ անենք, թող մեկը կանգնի մառոժնի ծախի, բայց ետ կաֆեի շենքի տեղը 5 հատ ծառ ավել տնգեք
ՀԿ
ՀՐԱՉՅԱ ԿԱԺՈՅԱՆ
27.06.2023
12:23
Ես սրճարան շատ եմ սիրում, բայց թերևս մեր քաղաքում լավ կլիներ մի այգի էլ լիներ առանց սրճարանների։

ԴԱՎԻԹ ՀՈՎՍԵՓՅԱՆ
27.06.2023
11:27
Парк находится в пяти минутах ходьбы от моего дома, в связи с чем я очень рад его реконструкции.
Второй вариант мне показался более стильным, но не совсем понятны назначения 4-х павильонов, отчетливо видных на 6-ом изображении. Если подразумеваются кафе, то исходя из размеров парка, одного будет более чем достаточно!
Думаю при реализации проекта приоритетами должны стать максимальное озеленение территории и обязательное сохранение ныне растущих деревьев!
Желаю удачи всем организаторам проекта!
Второй вариант мне показался более стильным, но не совсем понятны назначения 4-х павильонов, отчетливо видных на 6-ом изображении. Если подразумеваются кафе, то исходя из размеров парка, одного будет более чем достаточно!
Думаю при реализации проекта приоритетами должны стать максимальное озеленение территории и обязательное сохранение ныне растущих деревьев!
Желаю удачи всем организаторам проекта!
ՍՄ
ՍՈՖՅԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
27.06.2023
10:12
Հաշվի առնելով, որ տարածքը լի է տարատեսակ սննդի կետերով, այս այգին կարող է զերծ մնալ սրճարանից: Միևնույն ժամանակ մեկ կամ երկու զրուցարան կարող է լինել, քանի որ տարեցները այդտեղ սիրում են հավաքվել ու ժամանակ անցկացնել: Իսկ ամենահետաքրքիրը կլիներ, եթե տարածք լիներ, ուր քաղաքապետարանի մասնակցությամբ բնակիչները ինքնուրույն որևէ բան տնկեին ու մշակեին՝ այսպես ասած կոմունալ այգի: Սա լավ կլիներ բոլոր համայնքներում կամ բոլոր այգիներում լիներ:
ԴԱ
ԴԱՎԻԹ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
27.06.2023
04:42
Մեկ սրճարանը բավարար է, մյուսի փոխարեն կարող եք կառուցել օրինակ ինչ որ գրադարանի նման մի բան, որտեղ մարդիկ կկարողանան գիրք ընթերցել և ինչու ոչ նաև համակարգիչներով աշխատել, զբաղվել և այլն:

ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
27.06.2023
00:28
Համեմատաբար 2րդ տարբերակը ավելի հավանեցի: Խնդրում եմ չլինի սրճարան կամ լինելու դեպքում լինի 1 հատ և շատ փոքր: Իսկ ինչ ամենակարևորն է շատ շատ կանաչ և սրճարանների փոխարեն նստարաններ :
ՆԲ
ՆԱԻՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
26.06.2023
23:46
Երկու տարբեակն էլ հաջող չեն: Դեկորատիվ ծառերի փոխարեն ավելի սաղարթախիտ ծառեր են պետք: Լավ կլինի ջրային տարածքներ լինեն, չոր ու փոշոտ օդը մի քիչ մեղմելու համար
ՎՔ
ՎԱՀԱԳՆ ՔԵՇԻՇՈՂԼՅԱՆ
26.06.2023
23:42
Այգիներում սրճարանները ավելորդ եմ համարում։ Անհրաժեշտ է կառուցելուց խիստ վերահսկել աշխատանքների իրականացման ընթացքը որպեսզի աշխատանքները կատարվեն որակով, ինչպես նաև ստուգել օգտագործվող շինանյութը, կոնստրուկցյաների որակը։ Քաղաքում կան կես տարի առաջ կառուցված խաղահրապարակներ, ֆուտբոլի դաշտեր որոնք այնքան անորակ են կառուցվել, որ քանդվում են։
ԱԱ
ԱՐՍԵՆ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
26.06.2023
23:06
Շների զբոսանքի ու զբաղվածության առնաձնացված մաս կարելի էր նախատեսել մի անկյունում
ԷԱ
ԷՄՄԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
26.06.2023
22:44
Քիչ ասֆալտ, առանց սննդի օբյեկտների, կամ բացառիկ քիչ, շատ կանաչ գոտի, զբոսնելու տարածություն
ՌՍ
ՌԱՖԱՅԵԼ ՍՐԱՊՅԱՆ
26.06.2023
22:40
Ես խորհուրդ կտայի մեկ ընդ միշտ հրաժարվել մոնումենտալիզմից, երեվանցուն անհրաժեշտ է կանաչով առատ գողտրիկ հանգստյան գոտիներ, սալապատման փոխարեն պետք է լինի գազոն՝ նեղ բազալտյա արահետներով ու լիքը ջուր (ցայտաղբույր, հուշաղբույր, ջրվեժ, հոսող ջուր, առվակ և այլն)։
ՄՀ
ՄԵԼԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
26.06.2023
21:31
Երկրորդ տարբերակը ավելի հավանեցի,ավելի հարմարավոտ միջավայր է։
ՆՏ
ՆԱՐԵԿ ՏՈՆՈՅԱՆ
26.06.2023
19:31
Մի կողմից լավ է, որ բնակիչները հնարավորություն ունեն քվեարկելու որևէ տարբերակի օգտին, բայց մյուս կողմից, այն տարեց մարդիկ, որոնք օրվա զգալի մասը անցկացնում են այգում՝ դժվար թե կարողանան գրանցվել այստեղ և իրենց կարծիքն արտահայտել: Սրճարանի անհրաժեշտություն էլ կարծում եմ չկա, մոտակայքում սրճարաններ կան:
ԱԳ
ԱՇՈՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ
26.06.2023
16:16
Առաջին տարբերակում կանաչն ավելի շատ է, 2-րդ տարբերակի սրճարաններն ավելորդ են։
ԴԹ
ԴԱՎԻԹ ԹԵՎՅԱՆՑ
26.06.2023
16:10
առաջին տարբերակում, համենայն դեպս ըստ նկարների, կանաչը ավելի շատ է։
ՏԽ
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
26.06.2023
15:50
Սրճարաններն ավելորդ են, ավելացրեք կանաչապատ տարածքները, սալահատակի փոխարեն լցրեք կարմիր ավազ սիրահարների այգու նման, կառուցեք մանկական գերհագեցած խաղահրապարակ
ՆՍ
ՆԱՐԵԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
26.06.2023
15:28
Հույս ունեմ պուլպուլակների պակաս չի լինի և նրանք տեղադրված կլինեն ինչպես այգու երկու ծայրերում այնպես էլ այգու մեջտեղում։ Եթե ձեզ անհանգստացնում է ջրի գերծաղսը ապա ապա կարելի է ջրի հոսքի գործարկումը իրականացնել (մեխանիկական կամ սենսորային) կոճակի օգնությամբ։
ԱԴ
ԱՎԵՏԻՔ ԴԱՎԹՅԱՆ
26.06.2023
15:21
Երկրորդ տարբերակում կաֆեները ավելորդ են։ Ցանկալի է որ պարզապես այգի՝ առանց կաֆեների։ Կարելի է փոքրիկ գեղեցիկ կրպակ տեղադրել, որտեղ կվաճառվեն կոֆեներ և հյութեր, բայց ոչ ավելին։ Այգին թող այգի մնա։
ՄԲ
ՄԱՐԻՆԵ ԲԱԲԱՅԱՆ
26.06.2023
15:16
Կողմ եմ երկրորդ տարբերակին, մեր երեխաներն արժանի են լավագույնին, հրաշալի նախագիծ է, ԿԵՑՑԵՔ։
ԱԴ
ԱՐՍԵՆ ԴՈՒԶՏԱՊԱՆՅԱՆ
26.06.2023
15:00
Նախ ներկայացված նախագծից կարծիք է ստեղծվում, որ հին, հաստաբուն ծառերը էլ չկան, եթե պատրաստվում էք դրանք կտրեք տեղը նոր ծառեր տնկեք ապա շատ վատ գաղափար է; Կցանկանաինք այգին ավելի կանաչապատ , ստվերոտ տեսնել, պետք չի նոր շինություններ կառոցել, կաֆեների տեսքեվ;Սալահատակի փոխարեն օգտագործեք կարմիր ավազ, ինչպես սիրահարների այգում, որը ավելի լավ է կլանում շոգը, իսկ այգուն կտա ավելի բնական միջավայրի տեսք;
ԼՆ
ԼԵՎՈՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
26.06.2023
14:48
Սրճարաններն ավելորդ են, նախ կանաչ տարծք են գրավում, հետո էլ ամեն սրճարան իր երաժշտությունն է միացնելու, արդյունքում այգին աղմկոտ է լինելու, կարելի է պարզապես այգի սարքել, առանց սրճարանների։
ՀԶ
ՀԱՍՄԻԿ ԶՈՒՌՆԱՉՅԱՆ
26.06.2023
14:36
Երկրորդ տարբերակի սալահատակ հատվածը սարսափելի մեծ է, խնդրում եմ փոխել: Այս շոգին ո՞վ պետք է նստի այդ հատվածում:
ՀԶ
ՀԱՍՄԻԿ ԶՈՒՌՆԱՉՅԱՆ
26.06.2023
14:32
Համաձայն եմ, որ կանաչապատ տարածքը քիչ է: Ավելի հաճելի կլինի, եթե կանաչը գերակշռի
ԷՀ
ԷԴԳԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
26.06.2023
13:51
Ավելորդ ատրիբուտները շատ են, կարծում եմ ֆինանսը և ջանքերը պետք է մաքսիմալ բուսազանգվածի մեջ ներդնել
ՄԽ
ՄԱՆՎԵԼ ԽԱՉԻՅԱՆ
26.06.2023
11:11
Կարծում եմ պետք է մաքսիմալ կանաչապատ տարածք: Այսօր Երևանի համար 1 խնդիրը կանաչապատ տարածքների վերականգնումն է:

ՌՈԲԵՐՏ ԼԵՎՈՆՅԱՆ
26.06.2023
11:04
Այգու տրամագծով հեծանվուղի կարելի է ավելացնել, հանելով մեքենաների կայանատեղերը
ԱԹ
ԱՐՄԵՆ ԹԵՎԻԿՅԱՆ
26.06.2023
11:00
Ավելացրեք կանաչապատ մակերևույթն,ազատվեք սալահատակների գերակշռող հատվածից
ԷՄ
ԷԼԻԶԱԲԵԹ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
26.06.2023
10:43
Իսկ ինչու՞ են երկու տարբերակներում գերակշռում սալահատակները։ Երևանի պես շոգ քաղաքում հնարավորինս պետք է խուսափել "շոգացնող" նյութերից, սալահատակների փոխարեն կարող է ուղակի հող լինել կամ գազոն։