Վիրտուալ իրականության տաղավար Երևան քաղաքի թանգարանում
Զբոսաշրջություն





Առաջարկ
Մենք՝ բոլոր երևանցիներս, հաճույքով պարծենում ենք, որ մեր քաղաքը 2800 տարեկան է, նույնիսկ ամեն անգամ հիշատակում ենք, որ Երևանը մեծ է Հռոմից 29 տարով։ Թեպետ, որ դա անկասկած ճշմարտություն է, այնուամենայնիվ այդ ժամանակաշրջանին վերաբերվող մեր ունեցած մշակութային ժառանգությունը բավականին աղքատ է։ Այսօր Երևան քաղաքի պատմության թանգարանը մեծ մասամբ վերաբերվում է միջնադարյան և նոր դարաշրջանի պատմությանը։ Գրեթե չունենք նյութեր և տեղեկատվություն Երևանի ստեղծման դարաշրջանի վերաբերյալ, հանձինս մշակույթի, սոցիալ տնտեսության, բնակիչների սովորույթների և ապրելակերպի, ռազմարվեստի մասին։ Մեր թիմը համարում է, որ այդ դարաշրջանում մենք ոչ պակաս ուշագրավ նյութեր ունենք ցույց տալու մեր զբոսաշրջիկներին ։ Առաջարկում ենք Երևան քաղաքի պատմության թանգարանին կից ստեղծել Վիրտուալ իրականության տաղավար, որը հնարավորություն կտա թանգարնի այցելուներին, հատուկ ՎԻ ակնոցների միջոցով իրականացնել 5-6 րոպեանոց ճանապարհորդություն դեպի 2800 թվկանի Երևանը, որտեղ ականատես կլինի տարբեր ռազմական, սոցիալ-տնտեսական և այլ դեպքերի։
Լուծում
Մեր թիմը՝ ունենալով մեծ փորձ վիզուալիզիայի, վերակազմությունների և Վիրտուալ իրականության բնագավառներում, առաջարկում է ստեղծել հատուկ տաղավար Երևանի թանգարանի շենքի տարածքում, որտեղ թանգարանի այցելուները կկարողանան վիրտուալ ճանապարհորդություն իրականացնեն դեպի նորաստեղծ Էրեբունի, տեսնեն նրա հիասքանչ պարիսպները, շրջեն թագավորական արքունիքում և քաղաքի փողոցներով, ծանոթանան ռազմարվեստին՝ հանձինս մարտական շարվածքներին, մեքենաներին, զինվորների տեսակներին։ Հնարավորություն կստանան տեսնել նաև որևէ ռազմական ճակատամարտ։ Տվյալ առաջարկը կարելի է դիտարկել նաև որպես բիզնես նախագիծ։ Վաճառելով հատուկ տոմսեր տվյալ ՎԻ շրջագայության համար կարելի է գույացնել գումար համակարգը սպասարկելու և հետագա նմանատիպ ճանապարհորդություններ իրականացնելու համար։
Ավելի մանրամասն խնդրում ենք դիտել հատուկ մշակված նկարները և տեսահոլովակը։
Հասցե` Հայաստան, Երևան, Արգիշտի փողոց, 1

Մեկնաբանություն
Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները:
Ծրագիրը կարող է իրականացվել մրցույթի արդյունքում հաղթած կազմակերպության հետ
Սույն նախագիծը կարող է իրականացվել միայն օրենքով կազմակերպված մրցույթի արդյունքում հաղթած ընկերության հետ համագործակցության շրջանակում:
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՎԵՐՈՆԻԿԱ ԱՂԱՋԱՆՅԱՆ
11-10-2019 14:17:31
շատ լավ նախագիծ է
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՖԱՐԻՇՅԱՆ
11-10-2019 01:38:11
Հետաքրքիր նախագիծ է , իմ կարծիքով երեխաները ավելի հեշտ կյուրացնեն պատմությունը քան ուղղակի դասագրքերով
ՖՐԵԴ ԷԲՐԱՀԻՄԻ
11-09-2019 19:05:52
Շատ ճիշտ ու տարբեր հնագիտական թանգարաններում հաջող արդյունքներով իրականցված առաջարկ է:
ԷՄԻԼ ՍՏԵՓԱՆՅԱՆ
11-08-2019 21:15:55
Հիանալի նախագիծ է!!!
ԱՐԹՈՒՐ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
11-05-2019 22:16:32
Ուզում եմ որ մեր հերոսներից մեկը, օրինակ, խոսկի Վարդան Մամիկոնյանը սենց մոտիկից վազելով անցնի ու ես էդ հերոսական ոգին, շունչը զգամ։ Էդ հնարավորա??
ՀԱՅԿԱԶ ԱՐԱՄՅԱՆ
11-04-2019 18:21:57
Շատ լավ Նախագիծ է
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԴԱՆԵԼՅԱՆ
11-02-2019 13:04:10
Կարծում եմ, այս համակարգը կարելի է տեղադրել քաղաքի տարբեր մարդաշատ վայրերում՝ որպես ատրակցիոն, հնարավոր է սիմվոլիկ վճարով, մետաղադրամով։
ԱՐԱՐԱՏ ՍԱՐԳՍՅԱՆ
10-30-2019 11:38:47
Նածաձեռնություն , որը Եչրանում կարող է դառնալ քաղաքացիների և տուրիստների սիրելի վայրերից մեկը
ՎԱՀԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ
10-24-2019 20:38:50
VR ic baci nev ajl formatnerov el petq
ԼԻԱՆԱ ԻՓԵՔՉՅԱՆ
10-24-2019 20:00:24
Mihat el vor Film nkareq, aveli lav klini!

ՏԻՐԱՆ ԲՈՒԴԱՂՅԱՆ
10-24-2019 19:11:23
BOCA......
ԿԱՐԵՆ ՆԵՐՍԵՍՅԱՆ
10-24-2019 18:15:24
Tujn
ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
10-24-2019 18:05:38
Shat lav gaxapar e
ԱՐՍԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ
10-24-2019 11:38:35
Ես էլ նման միտք ունեի, բայց կարևոր չի, թե ով կիրագործի.....Ստանդարտ թանգարանները այլևս հետաքրքիր չեն և տեղացիների և զբոսաշրջիկների համար: Այս տեսակ լուծումով կարող ես հետաքրքրել և տուրիստներին և իհարկե նաև դպրոցականներին:
ԱՐՄԻՆԵ ԱՄԲԱՐՅԱՆ
10-24-2019 01:00:17
Cool idea!!!!
ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ
10-24-2019 00:24:13
Shat norarar Nakhagits e
ՄԱՐԻԵՏԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ
10-23-2019 23:37:01
Shat norarar e, Eritasardnere ksksen ajcelel tangaranner
ԱՐԹՈՒՐ ԲԱԼԱՅԱՆ
10-23-2019 19:34:26
Hiacac em
ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
10-23-2019 18:56:00
Կարծում եմ սա հիանալի գաղափար է։ Մաղթում եմ հաջողություն)
ՈՍԿԵՀԱՏ ՍԱՐԳՍՅԱՆ
10-23-2019 13:48:33
Sa shat lav hnaravorutjun e mer zbosashrjiknerin zarmacnelu
ԿԱՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
10-23-2019 09:50:49
Հիանալի նախագիծ, ապրեն հեղինակները
ԱՐՍԵՆ ՕՍԻՊՅԱՆ
10-23-2019 09:44:03
Հիանալի կլիի մեր քաղաքում տեսնել այս նախագիծը , հաստատ զբոսաշրջիկներին էլ դուր կգա
ՍԱՐԳԻՍ ՄԵԼԻՔՅԱՆ
10-22-2019 19:39:27
Լինելով Երևանի սրտացավ քաղաքացի և կարևորելով պատմամշակույթային վայրերի զարգացմանը միտված ծրագրերը, մեծ ցանկություն ունեմ տեսնելու հենց այս ծրագրի իրագործումը։
ՍԱՐԳԻՍ ՄԵԼԻՔՅԱՆ
10-22-2019 19:39:18
Լինելով Երևանի սրտացավ քաղաքացի և կարևորելով պատմամշակույթային վայրերի զարգացմանը միտված ծրագրերը, մեծ ցանկություն ունեմ տեսնելու հենց այս ծրագրի իրագործումը։
ԳՈՒՐԳԵՆ ԱՄԱՐՅԱՆ
10-22-2019 17:00:31
Hrashali e ev vegeshnchogh
ԱՐԱ ԲԱԲԱՅԱՆ
10-22-2019 16:45:50
Շատ լավ նախագիծ է: 2 ձեռքով կողմ եմ և անհամբեր սպասում եմ
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
10-22-2019 11:49:54
Լավ նախագիծ է
ՀԱՅԿ ՍԱՆԹՈՒՐՅԱՆ
10-22-2019 10:42:56
Hetaqrqir e
ԳՈՌ ԹԵՎՈՍՅԱՆ
10-21-2019 19:47:19
Անչափ լավ նախագիծ է։ Կազմակերպիչներին մաղթում եմ հաջողություն։
ՎԻԿՏՈՐԻՅԱ ՄԱԶՄԱՆՅԱՆ
10-21-2019 14:06:01
Shat lav nakhagits e

ԱՐՇԱԿ ՊԱՊՈՅԱՆ
10-21-2019 10:08:10
Հզոր նախագիծ
ԱՆՆԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
10-20-2019 21:20:11
Shat Hetaqrqire, mer zinvorakannerin kvogeshnchi
ՄԱՐԱՏ ՕԳԱՆԵԶՈՎ
10-20-2019 21:03:48
Nmanatip naxagcer petq e lini mer bolor tangarannerum
ԱՆԴՐԱՆԻԿ ՆԵՐՍԻՍՅԱՆ
10-17-2019 20:43:37
Շատենք սպասում։
ԱՐՄԱՆ ԲՈՒԴԱՂՅԱՆ
10-13-2019 18:27:39
Крутой проект, отличное видео.
ՆԱՐԻՆԵ ՍՈՖՅԱՆ
10-13-2019 18:16:11
Chqnax naxagic e, anhamber spasum enq.
ԱՐՓԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
10-12-2019 18:47:26
Շատ լավ միտք է։ Թանգարանները պետք է արդիականացնել և ավելի հետաքրքիր դարձնել այցելուների համար։
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում: