«Վիրտուալ Երևան» կենտրոն
Գիտություն և նորարարություն



Առաջարկ
Ժամանակակից թվային աշխարհում վիրտուալ իրականությունը բավականին մեծ դեր է խաղում մեր կյանքում և օրեցօր այն ավելի է զարգանում: Այդ իսկ պատճառով ժամանակակից թվային աշխարհի օրենքները պահանջում են, որպեսզի Երևանը և մեր քաղաքի պատմությունը պատշաճ կերպով ներկայացված լինեն նաև վիրտուալ տիրույթում:
Այդ կապակցությամբ առաջարկում ենք հիմնել «Վիրտուալ Երևան» հարթակը, որը նախատեսված է զարգացնել Երևանում վիրտուալ տուրիզմը և նպաստել կրթական համակարգին: Այն կներառի 3 հիմնական ուղղություն՝
1. Վիրտուալ տուրիզմ
Այս ուղղվածությունը ենթադրում է Երևանի պատմական վայրերի, իրադարձությունների հանրահռչակման ծրագիր, ըստ որի զբոզաշրջիկներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալ հին Երևանի փողոցների, պատմամշակութային տարատեսակ վայրերի, պատմական իրադարձությունների և պատմությունների հետ: Այսպիսով, զբոսաշրջիկները ծանոթանալով այս ամենի հետ վիրտուալ տիրույթում, ավելի լավ պատկերացում կկազմեն հին Երևանի և նրա պատմական իրադարձությունների մասին, ինչպես նաև նախատեսվող նոր ծրագրերին։
2. Վիրտուալ կրթություն
Տվյալ ուղղվածությունը հնարավորություն կընձեռի դպրոցում ուսանող երեխաների համար ձևավորել վիրտուալ ուսումնական միջավայր, որը հագեցած կլինի նոր տեխնոլոգիական լուծումներով և կհետաքրքրացնի ուսումնական պրոցեսը: Օրինակ՝ պատմական ակնարկները, Երևանի պատմությունը ավելի մատչելի և գրավիչ ձևով կմատուցվեն երեխաներին վիրտուալ պատկերների միջոցով:
3. Վիրտուալ կրթություն և տուրիզմ
«Վիրտուալ Երևան» հարթակի այս ծրագիրը տուրիզմի և կրթական ուղղվածությունների ինքնատիպ համադրում է, որը նպատակաուղղված է վերականգնել կրթական և պատմական հիշողությունը: Տվյալ ծրագրի շրջանակում ստեղծվելու է մի բջջային հավելված (Mobile Application), որն աշխատելու է նորագույն լրացված իրականության AR տեխնոլոգիայով: Հատուկ բջջային հավելվածի մեկ հպման միջոցով մարդիկ կկարողանան, օրինակ, գտնվելով Կինոմոսկվայի շենքի դիմաց, պատկերավոր տեսնել, թե ինչպիսի տեսք է ունեցել այն 1940-ական թվականներին: Այպիսով, կրթական բջջային հավելվածի միջոցով կներկայացվի պատմական Երևանը՝ ծառայելով թե՛ կրթությունը և թե՛ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակին: Այս ծրագիրն ամբողջությամբ պետք է լինի «Վիրտուալ Երևան» հարթակի հիմքի վրա և ցուցադրված լինի կենտրոնում:
Լուծում
Նշված 3 ուղղությունները նվազագույնն են, որ կարելի է իրականացնել «Վիրտուալ Երևան» հարթակի գործունեության շրջանակում: Լրացված իրականության (AR) և վիրտուալ իրականության (VR) տեխնոլոգիաները, որոնք մեծ արագությամբ նվաճում են համաշխարհային շուկան, հեղափոխական բնույթի փոփոխություններ առաջ կբերեն Երևանի զբոսաշրջության և կրթական համակարգի մեջ, հնարավորություն կտան աշխատել, կրթվել, ուսումնասիրել և հանրաճանաչ դարձնել մեր Երևանը: Եթե հարթակը հիմնվի և վերազինվի համապատասխան տեխնիկայով, ուղղությունները կարող են ավելանալ և զարգանալ:
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՏԱԹԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
11-10-2019 23:03:35
Թույն գաղափար, հաջողություն եմ մաղթում
ՋԵՄՄԱ ՍԱՀԱԿՅԱՆ
11-10-2019 16:44:54
!!!
ԱՐՄԵՆ ՄԱՐԿՈՍՅԱՆ
11-10-2019 14:19:07
Լավ գաղափար է։ Կնպաստի տուրիզմի զարգացմանը Երևանում։
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ
11-06-2019 13:51:41
Տուրիզմի զարգացման համար օգտակար կլինի, հուսանք կստացվի իրականացնել։
ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
11-05-2019 21:27:16
Շնորհակալ ենք նման փայլուն գաղափարի համար!!!
ՌՈԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆ
11-05-2019 13:32:20
Tekhnikakan ev cragrayin lurj resursner en harkavor, da lav e, menq patrast ena ognel cragrayin apahovman masov, lav e vor olortn el kzargana, i harke ete cragir@ ancni. Hajoxutyun!
ՌԱՖԱՅԵԼ ՍԱՀԻՆՅԱՆ
11-05-2019 13:05:32
Շատ լավ գաղափար է։ Տեխնիկական հետաքրքիր լուծումներ է պահանջվում իրականացնել։
ՎԱՐԴԻԹԵՐ ԳԻՇՅԱՆ
11-05-2019 12:53:56
Իմ կարծիքով սա հետաքրքիր գաղաթփար է՝ հագեցած նորարարական վերջին լուծումներով, որոնք, ինչ-խոսք, մեր առօրյայի մի մասն են կազմում: Նածագիծը ինքնատիպ ճանաչողական լուծում է առաջարկում, ոչ միայն տեղաբնակներին, այլլև՝ օտարազգի հյուրերին:
Այն լավ միջոց է զբոսաշրջության մեջ Երևանն աշխարհին ներկայացնելու համար: Կարծում եմ սրա անհրաժեշտությունը կա մեր վիրտուալ ակցենտներով հագեցած կյանքում: Բարի երթ:)))))
ՆԵԼԼԻ ՔՈՉԱՐՅԱՆ
11-05-2019 00:48:03
Արդի և նորարարական գաղափար է։ Հուսանք՝ կիրագործվի։
ՅՈՒՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ
11-04-2019 12:53:43
Առաջարկում այս ծրագրի ծավալները ավելի ընդլայնել։
ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ
11-04-2019 11:36:58
Ճիշտ առաջարկ
ԴԱՎԻԹ ԱՎԱՆԵՍՅԱՆ
11-04-2019 08:46:22
Շատ լավ և ակտուալ գաղափար է։
ՄԵԼԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ
11-04-2019 01:43:17
Bravo, lav gaghapar!
Hajoxutyun!
ԻՆԵՍՍԱ ՍԱՐԳՍՅԱՆ
11-04-2019 01:32:15
Ժամանակակից աշխարհում ՏՏ շատ մեծ ներուժ ունի, շատ առաջադեմ ծրագիր է, մեր քաղաքին այն պետք կգա։
ՍՅՈՒԶԱՆՆԱ ԹՈՒՍԻՆՅԱՆ
11-03-2019 13:08:50
(Y)
ԷԼՄԻՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ
11-02-2019 20:20:27
Հրաշալի մտահղացում է,հաջողություն եմ մաղթում
ԹԱՄԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ
10-31-2019 17:31:12
Հիասքանչ մտահղացում է, որը շատ պետք է մեր քաղաք Երևանին:
ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
10-31-2019 12:52:05
Շատ լավ առաջարկ
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում: