Վերաօգտագործման հեշտ եղանակներ
Սոցիալական ոլորտ
16-09-2019

Առաջարկ
Քաղաքի մաքրության և շրջակա միջավայրի պահպանման խդիրը այժմ շատ կարևոր է, հատկապես մեր քաղաքում, որտեղ աղբը ամենուր հետևում է քեզ: Մաքուր քաղաք ունենալը բավականին բարդ է, հաշվի առնելով դրա համար անհրաժեշտ քայլերը՝ կրթված և հոգատար հասարակություն, բավականաչափ հաճախ հանդիպող աղբամաններ, լավ աշխատող աղբահանման ծառայություն, աղբի դասակարգում և վերամշակում: Վերջինն, իհարկե, շքեղություն է և լուծում է ևս մի շատ կարևոր խնդիր, որն արդեն բնապահպանության բնագավառից է: Բայց, չնայած այս քայլերի բարդությանն ու անհրաժեշտությանը, միշտ կարելի է կատարել մի ցատկ այդ քայլերի վրայով և մեծ խնդրի լուծմանը նպաստող փոքր ու անկախ քայլեր անել: Խնդիրը համարելով աղբի առատությւնն և սպառողական ակտիվության վնասը քաղաքին և բնությանը՝ առաջարկում եմ.
Լուծում
Այգիներում, ինչպիսիք են Սիրահարների, Անգլիական և այլ՝ մեծ մարդկանց հոսք ունեցող ու տեսանելի այգիներ, տեղադրել արկղանման բավականին մեծ հարմարանքներ, որոնք նախատեսված կլինեն ցանկացած պիտանի իր (ցանկալի է նաև հագուստ) թողնելու համար: Այդ կերպ մարդիկ կթողնեն իրեր, որոնք պետք չեն իրենց, բայց, անկասկած, կգտնեն մեկին, ով ունի դրա կարիքը և այդ կերպ.
1.տվյալ իրը չի դառնա աղբ
2. վերցնողը կխնայի գումար
3. վերցնողը չի գնի նոր ապրանք, իր հետ եկող ամբողջ նոր աղբով (տուփ, տոպրակ)
Այս 3 կետերը մեծ օգուտներ են պարունակում, քանի որ նվազեցնում են աղբը, արտադրության հետևանքով մթնոլորտ արտանետված ածխաթթու գազը և խնայում ինչ-որ մեկի գումարը, որը վերջինիս առողջությունն է ու ժամանակը:
Բեռնած նկարը մոտավոր պատկերացման համար է, բայց մի քիչ տարբեր: Առաջարկված տարբերակի համար հարմար կլինի չափերով նման, բայց այնպիսի տարբերակ, որը ավելի բաց կլինի և հարմար, որպիսզի մարդիկ բացելու, դնել-վերցնելւ ու նայելու հնարավորություն ունենան: Լավ օրինակ է սիրահարների այգում առկա փոքրիկ գրադարանը:
Հ.Գ. Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ սիրով մասնակցել տվյալ առաջարկն իրագործելու գործընթացին:
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ
09-26-2019 16:14:08
Լավ և առաջադեմ գաղափար է, որը գործում է շատ այլ երկրներում: Անձամբ ունեմ բավականին շատ իրեր, որոնք չեմ օգտագործում, բայց աղբաման նետել ափսոսում եմ: Դժվար է այդ իրերին պիտանի կիրառություն գտնելը կամ լրացուցիչ պահարան հատկացնելը, իսկ կարիքավոր մարդիկ ոչ միշտ են ընդունում այդ իրերը. ամաչում են
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:
Այլ առաջարկներ

Ծառատունկ Paulownia ծառատեսակով
14-08-2019
ՀՌԻՓՍԻՄԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Առաջարկում եմ Երևան քաղաքում կազմակերպել ծառատունկ Paulownia տեսակի ծառերով: Այս ծառերը աճում են շատ արագ մոտ 5 ամսում 3 մետր բարձրությամբ: 3-4 տարում բարձրությունը հասնում է մինչև 25 մետրի: Այս ծառատեսակը անհրաժեշտ է ջրել 2 տարի, իսկ երրորդ տարում արմատները խորանում են և հողից կլանում ջուր: 1 հա Paulownia-ն մեկ տարում կլանում է 130 տոննա ածխաթթու գազ: Նաև տարին 2 անգամ (գարուն,աշուն) ծառը ծաղկում է մանուշակագույն ծաղիկներով, ծաղկման շրջանը տևում է 6 շաբաթ: Հայաստանում հաջողությամբ աճեցնում են այն:
Կից տեղադրում եմ հոլովակներ՝
https://www.youtube.com/watch?v=C5VMYd_x7JY
https://www.youtube.com/watch?v=DqG4yLDL17g&t=159s