Վերականգնենք ''Կարմիր բլուր'' -ը
Մշակույթ և ժառանգություն
13-09-2019




Առաջարկ
Ողջույն,
Ես առաջարկում եմ "Կարմիր բլուր'' հուշարձանին ուշադրություն դարձնենք: Այն դեռևս հայտնի է 1927թ.-ից: Այն զբաղեցնում է 36 հեկտար տարածք: Խորհրդային տարիներին բլուրն ամենաայցելվող զբոսաշրջային կենտրոնն էր: Տարեկան այցելում էր մոտ 50000 զբոսաշրջիկ: 90-ականներին տարածքից վերացավ ծառապատ գոտին:
Այնտեղ իրականացվել է շինարարական աղբի մաքրում, սակայն դեռ մաքրելու կարիք կա: Տարածքը ամբողջությամբ ամայի է: Ժամանակին պարտադիր այցելման տարածք է եղել, սակայն հիմա շատերը անգամ չգիտեն դրա մասին:
Լուծում
Առաջարկում եմ՝
աշխատանքները սկսենք տարածքում մաքրման աշխատանքներ իրականացնելուց:
Նաև տարածքում սկսենք պեղումներ իրականացնել, այն լիովին բացահայտված չէ:
Դարձնենք պարտադիր այցելման կետ. տնկենք շատ ծառեր, տեղադրենք լույսեր, աղբամաններ, նստարաններ: Տեղադրենք ինֆո կենտրոն, տարածքի մասին նշենք Երևանի մասին բուկլետներում, որպեսի զբոսաշրջիկները ինֆորմացվեն:

Մեկնաբանություն
Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները:
Իրականացումը որոշ չափով կարող է տարբերվել
Կայքի կանոնների համաձայն՝ ստացված առաջարկներն ու դրանց իրականացումը որոշ չափով կարող են տարբերվել:
Ծրագիրը կարող է իրականացվել 30 միլիոն դրամ բյուջեի սահմաններում:
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
11-10-2019 11:55:05
Եվ բուսաբանական այգին։ Այն ևս ամոթալի խայտառակ վիճակում է։
ՌՈՒԲԵՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
11-09-2019 16:47:22
Շատ լավ առաջարկ է: Սակայն այն վերաբերվում է ոչ միայն երևանցիներին և ավելի շատ գումար է պահանջում: Կարևորը սկսելն է: Այն կարևոր նշանակություն ունի և մեր պատմության համար և զբոսաշրջության զարգացման համար:
ՏԱԹԵՎ ԳԵՂԱՄՅԱՆ
11-08-2019 09:54:55
Առաջարկը լավն է, իրականացնելիս պետք է ուշադիր լինել, որ գտոծոները չվնասվեն կամ «չանհետանան» (օրինակները շատ են, ցավոք): Պետք է խիստ ու լուրջ մասնագիտական մոտեցում:
ԱՐՍԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
11-06-2019 22:39:51
100% Շատ լավ առաջարկ։
ԳԵՈՐԳԻ ՄԵԼԻՔՅԱՆ
11-06-2019 14:24:36
Այո քվեարկեք հանուն պատմամշակույթային հնավայրի վերանորոգման համար
ՀՐԱՆՏ ԴԱՎԹՅԱՆ
11-06-2019 14:11:28
Շատ լավ միտք է, հատկապես պատմաբանների համար:
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում: