Ողջույն,
Ես առաջարկում եմ "Կարմիր բլուր'' հուշարձանին ուշադրություն դարձնենք: Այն դեռևս հայտնի է 1927թ.-ից: Այն զբաղեցնում է 36 հեկտար տարածք: Խորհրդային տարիներին բլուրն ամենաայցելվող զբոսաշրջային կենտրոնն էր: Տարեկան այցելում էր մոտ 50000 զբոսաշրջիկ: 90-ականներին տարածքից վերացավ ծառապատ գոտին:
Այնտեղ իրականացվել է շինարարական աղբի մաքրում, սակայն դեռ մաքրելու կարիք կա: Տարածքը ամբողջությամբ ամայի է: Ժամանակին պարտադիր այցելման տարածք է եղել, սակայն հիմա շատերը անգամ չգիտեն դրա մասին: