ՆԵԼԼԻ ՍԵԼՅԱՆ

suggest image
Մայթերի բարելավում կանաչ թփերով

20-09-2019

Այժմ մայթերը փողոցից անջատվում են եզրաքարերով։ Փողոցում քայլելը նման է մոխրագույն միջավայրում լինելու։ Կանաչ գրեթե չկա։ Այդ պատճառով առաջարկում եմ մայթերի եզրերի ամբողջ երկարությամբ տնկել թփեր, որոնք կանջատեն մայթը փողոցից։ 

Ճանապարհային երթևեկության կանոններին համապատասխան կլինեն մայթից փողոց անցնելու ասֆալտապատ հատվածներ։ Այսինքն, դեպի փողոց դուրս գալու համար, որպեսզի ավտոմեքենա նստեք կլինեն բաց մասեր ինչպես ցույց է տրված վիդեոյում։

Այս պահին քաղաքի որոշ մասերում կան նմանատիպ թփեր, օրինակ՝ Կոմիտասի սկզբնամասում կամ Վազգեն Սարգսյան փողոցի վրա։ Այդ թփերը փողոցի տեսքն ու միջավայրը ամբողջովին փոխում են։ Ավտոներից առանձնացված է լինում մայթը, որը ավելի հաճելի և ապահով է դարձնում զբոսնելը քաղաքում։ 

Առաջարկի առավելությունները՝ 

- Ավելի կանաչ Երևան

- Մաքուր օդ փողոցով քայլելուց 

- Երեխաների ապահովություն, քանի որ չեն կարողանա անսպասելի փողոց անցնել

- Փոքրիկ տարանջատում փոշոտ ու ծխոտ ավտոների վազքից 

- Թփերը մշտադալար են և տարվա բոլոր եղանակներին նրանք նույն տեսքը կունենան՝ քաղաքին տալով խնամված, կանաչ  և գեղեցիկ տեսք