ՄԻՔԱՅԵԼ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

suggest image
«Շների Այգի» նախագիծ

11-07-2019

• Շների այգու նպատակն է ստեղծել ցանցապատ հանրային տարածք, որտեղ տարբեր ցեղատեսակի շներն առանց վզկապների կվազվզեն ու կխաղան՝ հաճելիորեն իրենց վրա սևեռելով այգում իրենց հանգիստը վայելող մարդկանց և հատկապես երեխաների ուշադրությունը: 
• Այգու նպատակն է ստեղծել շների հետ երեխաների մտերմության այնպիսի բարենպաստ պայմաններ, որոնց շնորհիվ, բացի շների նկատմամբ նրանց հետաքրքրությունից, կկոտրվի կենդանիների հանդեպ վախի զգացումը ու դրանից բխող տարաբնույթ ագրեսիայի դրսևորումը:
• Շների այգու մի փակ հատվածում կտեղակայվի կորած շների ժամանակավոր կացարան, որտեղ կխնամեն նրանց՝ մինչ շնակորույս տերերի հայտնվելը: 
• Իրականացնելով այս ծրագիրը, մենք կաջակցենք հատկապես բնակարանային պայմաններում շուն պահողներին՝ նրանց տանելու ազատ, բարեկեցիկ, ապահով, խոտային ծածկույթով բնական, մաքուր ընդարձակ միջավայր, որտեղ կպահպանվեն ու կզարգանան բնությունից շներին տրված բնազդները՝ ուժը, վազքի արագությունը, ճարպկությունը...
• Շների այգին կունենա երկու առանձնացված հատված մեծ և փոքր շների համար, ինչպես նաև հատուկ մասնագետներ, ովքեր ոչ միայն կհետևեն այգում տարվող ամենօրյա աշխատանքներին այլ կզբաղվեն շների վարժեցմամբ: 
• Շների այգում կիրականացվեն շնային մրցաշարեր և խաղեր շներին զարգացնեու և տերերին զբաղեցնելու համար, ինչպես նաև կտեղադրվեն մարզվելու զանազան սարքավորումներ, շներին լավագույն մարզավիճակ ապահովելու համար:
• Շների այգու առավելությունն է՝ լինել միակը տարածաշրջանում, ունենալով հարմարավետ և ապահով միջավայր, շների ժամանց և տարաբնույթ միջոցառումներ կազմակերպելու համար:
• Իրականացնելով այս ծրագիրը, մենք, ի ուրախություն շնատերերի, ոչ միայն կապահովենք բարեկեցիկ, ապահով, մաքուր և օրինակելի միջավայր իրենց սիրելի շների համար, այլև այդպիսով տուրիզմի զարգացման ևս մի խթան կհանդիսանանք: 
• Մենք դիտարկել ենք կանաչապատ տարածք՝ Դավիթաշեն համայնքում գտնվող այգու վերջնամասում, որն անհրաժեշտ է ցանկապատել՝ շների առօրյան ավելի հարմարավետ և բարեկեցիկ դարձնելու համար: