Ծիրանի արձանի տեղադրում հյուսիսային պողոտայում

Մշակույթ և ժառանգություն

16-09-2019

ՍԹ

Ս. ԹՈՐՈՍՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Առաջարկում եմ տեղադրել հյուսիսային պողոտայում Ծիրան մրգի արձանը և ընդգծել նրա հայկականությունը, որպեսզի Հայաստան այցելող զբոսաշրջիկները Հայաստանի ԲՐԵՆԴ ճանաչեն: Անհրաժեշտ է որպեսզի տարբեր լեզուներով էլեկտրոնային գիդը պատմի Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը,որի շնորհիվ էլ տվյալ միրգը ստացել է իր լատինատառ անվանումը՝ "Prunus Armeniaca": Նաև արձանի մի մասնիկն էլ լինի հայկական դուդուկը, որը նույնպես պատրաստվում է բացառապես ծիրանափողից:

Ժամանակն է եկել աշխարհին ներկայացնել մեր հարստությունները և նպաստել տուրիզմի զարգացմանը: Տվյալ ծրագրի շնորհիվ ոչ միայն տվյալ բրենդները կճանաչվեն այլ կավելանա այդ երկու պրոդուկտների արտահանումը:

Լուծում

Հայտարարել տենդեր և ընդունել ամենակրեատիվ առաջարկը, որում միախառնված կլինի ծիրանը և դուդուկը:

Հասցե` Հայաստան, Երևան, Աբովյան փողոց, 3/4

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Իրականացումը որոշ չափով կարող է տարբերվել

Կայքի կանոնների համաձայն՝ ստացված առաջարկներն ու դրանց իրականացումը որոշ չափով կարող են տարբերվել:

Երևանի քաղաքապետարանը կարող է որոշել ծրագրի իրականացման համար նպատակահարմար վայրը:

Ծրագիրը կարող է իրականացվել 30 միլիոն դրամ բյուջեի սահմաններում:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԼԹ
ԼՈՒՍԻԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ

10-12-2019 21:17:36

գուցե այնպիսի վայր ընտրեք, որ արձանի առկայությունը խթանի նաև մարդկանց հոսք և տվյալ վայրը դառնա բանուկ?

ԱՍ
ԱՐՄԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

09-19-2019 10:48:39

Ավելի լավ կլինի բնական ծառ լինի , ոչ թէ ծիրանի ծառի արձան՝ժ: Ինչ հիմարություն ասես չեք մտածի:

ՍԱ
ՍԻՄՈՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

09-18-2019 13:33:10

   Շատ լա՛վ առաջարկ։ Ծիրանը հայկական հողի քաղցրահամ ոսկին է, Հայաստան աշխարհի ու հայ ժողովրդի համար խորհրդանշական ու պատմական արժեք է։ 

ԱՀ
ԱՐԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

09-17-2019 14:06:27

Ողջունելի գաղափար! 
Ծիրանը վաղուց մեր երկրի ինքնատիպ այցեքարտն է. ուրախ կլինենք, որ նմանատիպ սիմվոլներով օտարերկրացիներին ներկայացվի Հայաստանի գրավչությունն ու բարձրացվի երկրի ճանաչելիությունը:  

ՄՆ
ՄԱՐԻԱՆՆԱ ՆԵՐՍԵՍՅԱՆ

09-17-2019 13:50:58

Կարծում եմ շատ հետաքրքիր միտք է Հայաստան այցելող զբոսաշրջիկներին ծանոթացնելու ծիրանի պատմությանը , նշանակույանը հայ ազգի կյանքում և այն փաստին, որ ծիրանի հայրենիքը Հայաստանն է: Համոզված եմ, որ դա նորություն կլինի ոչ միայն մեր քաղաքի հյուրերի, այլ նաև շատ հայաստանաբնակների համար ՝մասնավորապես ավելի երիտասարդ տարիքի: Մաղթում եմ հաջողություն

ԳԳ
ԳԱՌՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

09-17-2019 13:12:29

Շատ տեղին առաջարկ է , վաղուց ժամանակն է , որ Երևանի հյուրերը տեղեկացված լինեն դուդուկի և ծիրանի բնօրանի մասին ։ Եվ ինչու չէ , լսեն և ճաշակեն անկրկնելի ձայնն ու համը , որը բնորոշում է Հայոց Լեռնաշխարհը ։

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

Տեսնել բոլորը