Առաջարկ
Նախագիծը իրենից ներկայացնում է ցայտաղբյուրներ մարդկանց և կենդանիների համար։ Ցայտաղբյուրները դարձել են մեր քաղաքի բնորոշիչներից մեկը, իրավամբ Երևանը հռչակ է վայելում իր բազմաձև ցայտաղբյուրներով և լեռնային սառնորակ ջրով։ Բազմաթիվ Երևանաբնակներ և մայրաքաղաքի հյուրեր գրեթե ամեն օր օգտվում են դրանցից։
Մարդկանց հետ զուգահեռ ցայտաղբյուրներից օգտվում են բազմաթիվ կենդանիներ ևս՝ հատկապես շներ։ Շատ ժամանակ կենդանիները ցատկում են դրանց վրա և հագեցնում իրենց ծարավը, ինչը բերում է մի շարք հիվանդությունների տարածմանը կենդանիներից մարդկանց։ Այս երևույթը էսթետիկորեն տգեղ է և ոչ ակնահաճո։
Լուծում
Գաղափարի լուծումը իրենից ներկայացնում է ցայտաղբյուր, որենք տեղադրված կլինեն մեր քաղաքի տարբեր հատվածներում և լավագույնս կլուծեն թափառող կենդանիների ծարավը հագեցնելու խնդիրը։
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՏԻԳՐԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
10-23-2019 22:24:44
շատ ճիշտ լուծում
ԱՐՓԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
07-14-2019 13:17:00
Թումոյի մոտ կա նմանատիպ ցայտաղբյուր։ Կարելի է նայել այնտեղ ինչ համակարգ է դրված։
ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
07-14-2019 00:51:51
Իսկ թռչունները ինչպես միշտ ջուր կխմեն մարդու համար նախատեսված ցայտաղբյուրից:
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում: