Տաղավարի հարակից տարածքի բարեկարգում և մարզասարքերի տեղադրում

Կանաչ քաղաք և բարեկարգում

17-08-2019

ՀԴ

Հ. ԴԱՆԵԼՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Առաջարկ

Առաջարկում  եմ բարեգարգել և կանաչապատել Արտաշիսյան 54 շենքի բակի տաղավարին հարակից մոտ 20x20 չափսերով տարածքը, փոխարինել տաղավարի նստարանները,տեղադրել աղբամաններ, և մի քանի մարզասարքեր: Բակի մնացած հատվածներում բնակիչների ուժերով արդեն իսկ կատարվել են որոշ բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ: Վերոնշյալ առաջարկս կօգնի բակի բնակիչներին առավել հաճելի անց կացնել երեկոյան հանգիստը, իսկ մարզասարքերը կապահովեն բնակիչների առողջ ապրելակերպը:

Լուծում

Կազմել նախագծանախահաշվային  փաստաթղթերը, ընտրել շինարար և կատարել աշխատանքները

Հասցե` Հայաստան, Երևան, Արտաշիսյան փողոց, 54

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:

Մեկնաբանություններ չկան

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

no image
Հրատապ խնդիրների հարթակ

23-07-2019

ԱՆՆԱ ՆԵՐՍԵՍՅԱՆ

Հարգելի՛ Երևանի քաղաքապետարան և Ակտիվ քաղաքացի նախաձեռնության անդամներ ու քաղաքացիներ,

Մեր բոլորիս կողմից սիրված քաղաքը այսօր ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են իրենց լուծումները, սակայն անհնար է այդ բոլոր խնդիրների միանգամից լուծել, և բացի այդ, կան խնդիրներ, որոնց մասին հասարակության և քաղաքացիների միայն մի մասն է քաջատեղյակ, սակայն ինչ-ինչ պատճառներով անկարող են դրանք իքնուրույն լուծել և անգամ դրանց մասին համապատասխան հաստատություններին տեղյակ պահել: Ուստի առաջարկում եմ այս հարթակում կամ այս հարթակին կից ստեղծել մեկ այլ՝ անհապաղ լուծում պահանջող խնդիրների հարթակ, որտեղ ակտիվ քաղաքացիները հնարավորություն կունենան ծանոթացնել մնացածներին, ինչպես նաև Քաղաքապետարանին քաղաքի հրատապ խնդիրներին և առաջարկներ ներկայացնել կամ խնդրել այդ խնդիրները լուծելու համար: