Street Workout մարզահրապարակներ բոլոր վարչական շրջաններում

Սպորտ

28-09-2019

ԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Բարև ձեզ, 
Երևանում շատ արագ տեմպով աճում են սպորտային ակումբները, ֆիթնես մարզասրահները, բայց բնակիչների զգալի մասը ժամանակի, գումարի կամ հեռավորության պատճառով չի կարողանում իրեն թույլ տալ այցելել մարզասրահներ:
Շատ եվրոպական երկրներում և Ռուսաստանում արագ տեմպերով զարգանում է բակային պայմաններում մարզվելու մշակույթը, խոսքը բացօթյա մարզահրապարակների մասին է, որոնք անվճար են և բաց բոլորի համար:
Երևանում այս պահին կառուցված է ընդամենը 2 նմանատիպ մարզահրապարակ, որը ցավոք սրտի շատ քիչ է Երևանի միլիոնանոց բնակչության համար:
Կառուցելով  մեկական բացօթյա մարզահրապարակ յուրաքանչյուր վարչական շրջանում գտնվող կենտրոնական այգիներից մեկում՝ Երևանի բնակիչները հնարավորություն կունենան անվճար պայմաններում զբաղվել սպորտով և ֆիզիկական կուլտուրայով: 

Մարզահրապարակը դառնում է սպորտային և առողջ ժամանցի վայր: Այդտեղ կարող են մարզվել և երեխաները, և դեռահասներն ու երիտասարդները, և մեծահասակները:
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում (Արմենիա ՀԲԿ-ի հարակից այգում ) 2012թ.-ից գործում է Street Workout-ի մարզահրապարակ, որն իր շուրջ է հավաքել մոտակայքում ապրող բնակիչներին և մարզահրապարակը օրվա ցանկացած ժամի լի է մարզվող մարդկանցով: Այսինքն այդ մարզահրապարակը վառ օրինակ է, որ գաղափարը իրոք աշխատում է և իրոք կա նման մարզահրապարակների պահանջարկ Երևանի բոլոր վարչական շրջաններում:
 

Լուծում

Առաջարկում եմ կառուցել մեկական բացօթյա մարզահրապարակ բոլոր վարչական շրջաններում: 
Մարզահրապարակները պետք է լինեն բանուկ հատվածներում, և մոտիկ / հասանելի լինեն բնակիչներին:

Մենք որպես Street Workout Ֆեդերացիա, պատրաստ ենք մեր մասնագիտական գիտելիքներով և փորձով մասնակցություն ունենալ, տրամադրել պատրաստի մարզահրապարակների նախագծեր, որոնք մշակվել են՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, գնի, որակի, գեղեցկության և անվտանուգյան տեսակետից:

Հայաստանում շատ ակտիվ տեմպերով զարգանում է մասսայական սպորտ և Street Workout մարզաձևը, և կառուցելով մարզահրապարակներ՝ մենք կարող ենք մի նոր թափ հաղորդել առողջ սերընդի զարգացմանը: 
 

Հասցե` Հայաստան, Երևան, Խանջյան փողոց, 2/6

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Նախագիծը կիրականացվի հնարավորին շատ վարչական շրջաններում

Քանի որ բյուջեն սահմանափակ է, ապա ծրագիրը կիրականացվի այնքան վարչական շրջաններում, որքանում հնարավոր կլինի:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԳՍ
ԳՈՀԱՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ

11-10-2019 19:57:31

Եթե այս նախագիծն իրականանա, ապա Երևանը կլինի սպորտային քաղաք։ Ես աջակցում եմ:

ԱԱ
ԱՆԻ ԱՎԱԳՅԱՆ

11-08-2019 16:39:22

Իհարկե կարևոր առաջարկ է, բայց չպետք է մոռանալ, որ օրինակ Մալաթի-Սեբաստիա համայնքը միայն Հարավ-արևմտյան թաղամասը չէ: Սեբաստիա փողոցի հատվածում ոչ նորմալ խաղահրապարակ կա, ոչ էլ մարզահրապարակ:

ԱՄ
ԱՐՏՅՈՄ ՄԱԼԽԱՍՅԱՆ

11-07-2019 22:53:47

Պետք է ամեն ինչ անենք Երևանի զարգացման համար Այպիսի մտահաղացումները պիտի դեռ շարունակական բնույթ ստանան

ԱՈ
ԱՐՈՒՍՅԱԿ ՈՍԿԱՆՅԱՆ

11-06-2019 22:12:21

Հիանալի նախաձեռնություն!

ԼՊ
ԼԵՎՈՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

11-05-2019 07:01:22

Շատ լավ գաղափար է։ Ես աջակցում եմ այս նախագծին։

ԱՌ
ԱՐՄԱՆ ՌԵՎԱԶՅԱՆ

11-05-2019 02:05:13

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է։ Հույսով եմ գաղափարը կիրականացվի։

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

no image
Հրատապ խնդիրների հարթակ

23-07-2019

ԱՆՆԱ ՆԵՐՍԵՍՅԱՆ

Հարգելի՛ Երևանի քաղաքապետարան և Ակտիվ քաղաքացի նախաձեռնության անդամներ ու քաղաքացիներ,

Մեր բոլորիս կողմից սիրված քաղաքը այսօր ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են իրենց լուծումները, սակայն անհնար է այդ բոլոր խնդիրների միանգամից լուծել, և բացի այդ, կան խնդիրներ, որոնց մասին հասարակության և քաղաքացիների միայն մի մասն է քաջատեղյակ, սակայն ինչ-ինչ պատճառներով անկարող են դրանք իքնուրույն լուծել և անգամ դրանց մասին համապատասխան հաստատություններին տեղյակ պահել: Ուստի առաջարկում եմ այս հարթակում կամ այս հարթակին կից ստեղծել մեկ այլ՝ անհապաղ լուծում պահանջող խնդիրների հարթակ, որտեղ ակտիվ քաղաքացիները հնարավորություն կունենան ծանոթացնել մնացածներին, ինչպես նաև Քաղաքապետարանին քաղաքի հրատապ խնդիրներին և առաջարկներ ներկայացնել կամ խնդրել այդ խնդիրները լուծելու համար:

Տեսնել բոլորը