Ստեղծել Հրազդանի կիրճում` գետի ափին հանգստի և զբոսանքի գոտի

Կանաչ քաղաք և բարեկարգում

09-08-2019

ՌՀ

Ռ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Մենք քաղաքի սրտում ունենք մի հրաշք վայր, որը հիմա գնահատված չէ ու կարող է լինել թե զբոսաշրջային, թե ամռանը շոգից փրկվելու և երեկոյան զբոսնելու վայր։

«Հաղթանակ» կամրջի տակի հատվածից (զբոսայգի), մինչև Կիևյան կամրջի տակի հատված, Թումո այգի (նաև ավելի մարդաշատ կլինի, ու ինքնասպանությունների թիվը կնվազի)։
Մաքրել գետը կեղտից։ Ստեղծել լողափեր, գետում լողալու համար։ Պատրաստել զբոսնելու վայր, ինչպես նաև հնարավոր է հեծանվաուղի լինի (կնկատվի հանցավորությունների նվազում այդ տարածքում, քանի որ հիմա ամենացանկալի վայրերից չէ)։ Ինքս շատ հաճախ այնտեղ զբոսնում եմ, և շատ ափսոս է , որ նման տեղը ուղղակի կորում է ու չի օգտագործվում իր պոտենցիալը։ Այդքանը ստեղծելուց հետո այդ տարածքը շունչ կառնի և կսկսի զարգանալ։

Հասցե` Հայաստան, Երևան, Կենտրոն վարչական շրջան

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Ծրագիրը կիրականացվի կիրճի մեկ հատվածում

Ծրագիրը կարող է իրականացվել Հրազդանի կիրճի մի հատվածում, որն ամենահարմարը կլինի նախագծի իրագործման համար:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԼՍ
ԼԻԱՆԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

11-01-2019 17:00:50

Hrashali mitq e, bazmics mtacel em dzer mtqeri masin ev shat urax em vor ais harce bardzradxainvel e

ՏՀ
ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

10-30-2019 20:01:06

Es husov em vor cragir@ chi irakanacvi miayn kievyan kamrji hatvacum u apagayum karucvox metroi nor kayarani ev business center-i mot ayl naev haxtanaki kamurjic minchev mankakan erkatuxi @nkac hatvac@, nax shat sirun klini  surb sargis ekexecu cognac-I gorcarani parajanovi tangarani ev hrazdan stadium-i kentronum lini nman goti, amen inch shat kamoxjana, isk Ete vonc nshvaca myus arajarkutyunum nor design anel naev mankakan erkatuxu tunelum ev espiaov oxak@ pakel uremn klini BREATHTAKING ❤️❤️❤️

ԽՊ
ԽԱՉԱՏՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

10-26-2019 23:12:20

Շատ լավ առաջարկ է 

Միշտ մտածել եմ, որ մեր հրաշալի կիրճը անարդար վերաբերմունքի է արժանացել))

 

ԷԳ
ԷՄԻԼ ԳԱԼՍՏՅԱՆ

10-26-2019 09:34:23

1 ազատել տարածքը ապօրինի կոյուղագծերից 2 մաքրել գետի հունը 3 իրականացնել ծառատունկ 

ՍՍ
ՍԵՐԳԵՅ ՍԱՐԳՍՅԱՆ

10-17-2019 17:41:13

Ես շատ ուրախ եմ այս առաջարկի համար և վստահեցնում եմ որ տվյալ վայրը կարող է դառնալ Երևանցիների ամենասիրված սպորտ հրապարակը ))

Ցանկանում եմ նշել որ ամեն օր առավոտյան իմ օրը սկսվում է այնտեղ և պատրաստ եմ մասնակցել բոլոր աշխատանքներին և միջոցառումներին))

Շնորհակալություն

ԱԱ
ԱՐՇԱԿ ԱՍԱՏՈՒՐՅԱՆ

10-15-2019 15:35:27

Լիովին համաձայն եմ գաղափարի հետ:

Սակայն ես կառաջարկեի զբոսայգին կառուցել Կիևյան կամրջի հատվածից Դավիթաշեն կամուրջի հատված, հաշվի առնելով որ Հաղթանակի կամրջից Կիևյան կամուրջ հատվածը արդեն իսկ գերծանրաբեռնված տարատեսակ ռեստորանահյուրանոցային օբյեկտներով:

Իսկ Կիևյան-Դավիթաշեն հատվածում, բացառությամբ 1 ռեստորանից ամբողջությամբ "ազատ է":

Ինչպես նաև այդ հատվածում կարելի և պետք է կարգավորվի տրանսպորտային երթևեկությունը.

Օրինակ՝ օրվա որոշակի ժամերին և շաբաթ-կիրակի արգելվի երթևեկը 06:00-9:00 հեծանվորդների, վազող/քայլող հետիոտների համար անվտանգության ապահովվման համար:   

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Երգող նստարաններ

05-09-2019

ԷԼՄԻՐԱ ԱՆԴՐԻԿՅԱՆ

Առաջարկում եմ Դավթաշեն վարչական շրջանում տեղադրել  «երգող» նստարաններ  /գրանիտեսենսորային/:  Նստելով նստարանին՝  զբոսաշրջիկների  համար կհնչի հատվածներ  հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից /Առնո Բաբաջանյան, Արամ Խաչատրյան, Կոմիտաս, և այլն/:  Բացի երաժշտություն ունկնդրելուց  նստարանները /համապատասխան կոճակը սեղմելուց հետո/ հնարավորություն կտան զբոսաշրջիկներին  բջջային հեռախոսի app-երի միջոցով  ներբեռնել աուդիոձայնագրություններ տարբեր լեզուներով և  ստանալ  հետևյալ  տեղեկատվությունները.

  •  տեղեկատվություն՝  կոմպոզիտորների ստեղծագործական  կյանքի  մասին / հնչյունային  էֆեկտներով զուգորդված/  
  • կոմպոզիտորների  տուն –թանգարանների  և Երևան քաղաքում  գտնվող տեսարժան  վայրերի  ճանապարհային քարտեզները
  • Տեսարժան  վայրերի  մասին պատմող  տեղեկատվություն  / զբոսաշրջիկը տեսարժան վայրում  միացնում  է  բջջային հեռախոսը  և տեղում ստանում  լիարժեք  նյութ՝ տվյալ  վայրի վերաբերյալ/:

Այս գաղափարի իրագործումը մեծ հետաքրքրություն կառաջացնի   զբոսաշրջիկների  շրջանում և  կօգնի նրանց   զգալ 21-րդ դարի Հայաստանյան  մթնոլորտը :

Վայր: Դավթաշեն վարչական շրջան, Կենտրոնական այգի

suggest image
Երևան քաղաքի ինտերակտիվ մանրակերտ-ուղեցույց

02-10-2019

ԴԱՎԻԹ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Առաջարկում եմ Երևանի տուրիստական գոտիներից մեկում տեղադրել նորարար տեխնոլոգիաներով կառուցված և ինտերակտիվ տեղեկատվական միջոցներով հագեցած Երևան քաղաքի մասշտաբային մանրակերտը


Մանրակերտը՝ շինությունների մանրամասն դետալիզացիայով, ծառերով ու կանաչ տարածքներով, իսկ  երեկոյան ժամերին նաև քաղաքային լուսավորության վերարտադրմամբ, թռչնի թռիչքի բարձրությունից կներկայացնի մեր թամանյանական վարդագույն հրաշքը:
Ինտերակտիվ ինֆորմացիոն տեխնոլոգիաների օգնությամբ, կարելի է հաղորդել նրան տուրիստական ինֆորմացիոն կենտրոնի և ուղեցույց-քարտեզի ֆունկցիոնալություն. օրինակ ընտրելով «թանգարաններ» կոճակը՝ ժամանակավորապես ընդգծել թանգարանների տեղը, կամ «ու՞ր գնալ այսօր» կոճակի սեղմումով ստանալ առաջարկ՝ կարճ ինֆորմացիայի և մանրակերտի վրա ճանապարհի և վայրի նշումով:

Մանրակերտի տեղադրման վայր կառաջարկեմ «Երևանի բանալու» մոտ՝ Հյուսիսային պողոտայի սկզբնամասում,  2,5-3մ տրամագծով պատվանդանի վրա: 

Երևանում կունենանք ևս մեկ տեսարժան վայր, որտեղ միշտ խմբված կլինեն մարդիք,  որտեղից մայրաքաղաքի հյուրերը կհեռանան հստակ իմանալով թե ուր և թե որ  ճարտարապետական մշակույթի կոթողը գտնելու և հիանալու ու իհարկե թարմ սելֆիյով թայմլայնում:

suggest image
Հրազդանի կիրճը՝ հանրային հանգստի գոտի

09-08-2019

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Երևան քաղաքը չունի իր վարչական տարածքում ընտանեկան հանգստի գոտի։ Միակ նման հատվածը Հրազդանի կիրճն է, բայց «վայրի» ձևով՝ բազմաթիվ ռեստորանների արանքների ամենաթեք և անհարմար հատվածներում:։ Շատ ողջունելի կլինի բնակիչների կողմից Հրազդանի կիրճում հանրային հանգստի գոտու կազմակերպումը տաղավարներով, մաղալներով, աղբամաններով, զուգարանով, սառը ցնցուղներով:

Նման գոտու լավ օրինակ կա Թբիլիսիում։

30 միլիոն դրամի շրջանակներում հնարավոր է իրականացնել ծրագրի հիմնական հատվածը և հետագայում Երևանի բյուջեյում նախատեսել սպասարկման գումար:

Երևանի բազմաթիվ քաղաքացիներ, որոնց սիրված ընտանեկան հանգստի վայրերից էր Հրազդանի կիրճը ծրագրի արդյունքում կվերագտնեն այս գոտին և շատ կարճ ժամանակահատվածում այն կդառնա ներքաղաքային օրինակելի պիկնիկային գոտի (ինչպես օրինակ արվեց Սևանի հանրային լողափերի հաջողված ծրագիրը): Այս գոտին ինտենսիվ կաշխատի վաղ գարնանից մինչ ուշ աշուն: Շահառուները կլինեն երևանցիները: Ծրագիրը նաև սոցիալական նշանակություն կունենա՝  շատ ընտանիքների համար  պիկնիկային հանգստի հնարավորություն կլինի (քաղաքում «քաղաքից դուրս») նվազագույն ծախսերով:

Տեսնել բոլորը