«Շների Այգի» նախագիծ

Սոցիալական ոլորտ

11-07-2019

ՄԿ

Մ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

• Շների այգու նպատակն է ստեղծել ցանցապատ հանրային տարածք, որտեղ տարբեր ցեղատեսակի շներն առանց վզկապների կվազվզեն ու կխաղան՝ հաճելիորեն իրենց վրա սևեռելով այգում իրենց հանգիստը վայելող մարդկանց և հատկապես երեխաների ուշադրությունը: 
• Այգու նպատակն է ստեղծել շների հետ երեխաների մտերմության այնպիսի բարենպաստ պայմաններ, որոնց շնորհիվ, բացի շների նկատմամբ նրանց հետաքրքրությունից, կկոտրվի կենդանիների հանդեպ վախի զգացումը ու դրանից բխող տարաբնույթ ագրեսիայի դրսևորումը:
• Շների այգու մի փակ հատվածում կտեղակայվի կորած շների ժամանակավոր կացարան, որտեղ կխնամեն նրանց՝ մինչ շնակորույս տերերի հայտնվելը: 
• Իրականացնելով այս ծրագիրը, մենք կաջակցենք հատկապես բնակարանային պայմաններում շուն պահողներին՝ նրանց տանելու ազատ, բարեկեցիկ, ապահով, խոտային ծածկույթով բնական, մաքուր ընդարձակ միջավայր, որտեղ կպահպանվեն ու կզարգանան բնությունից շներին տրված բնազդները՝ ուժը, վազքի արագությունը, ճարպկությունը...
• Շների այգին կունենա երկու առանձնացված հատված մեծ և փոքր շների համար, ինչպես նաև հատուկ մասնագետներ, ովքեր ոչ միայն կհետևեն այգում տարվող ամենօրյա աշխատանքներին այլ կզբաղվեն շների վարժեցմամբ: 
• Շների այգում կիրականացվեն շնային մրցաշարեր և խաղեր շներին զարգացնեու և տերերին զբաղեցնելու համար, ինչպես նաև կտեղադրվեն մարզվելու զանազան սարքավորումներ, շներին լավագույն մարզավիճակ ապահովելու համար:
• Շների այգու առավելությունն է՝ լինել միակը տարածաշրջանում, ունենալով հարմարավետ և ապահով միջավայր, շների ժամանց և տարաբնույթ միջոցառումներ կազմակերպելու համար:
• Իրականացնելով այս ծրագիրը, մենք, ի ուրախություն շնատերերի, ոչ միայն կապահովենք բարեկեցիկ, ապահով, մաքուր և օրինակելի միջավայր իրենց սիրելի շների համար, այլև այդպիսով տուրիզմի զարգացման ևս մի խթան կհանդիսանանք: 
• Մենք դիտարկել ենք կանաչապատ տարածք՝ Դավիթաշեն համայնքում գտնվող այգու վերջնամասում, որն անհրաժեշտ է ցանկապատել՝ շների առօրյան ավելի հարմարավետ և բարեկեցիկ դարձնելու համար:

Լուծում

Որպեսզի իրականացնենք այս նախագիծը անհրաժեշտ մի փոքր գումար այն կյանքի կոչելու համար:

Հասցե` Հայաստան, Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավթաշեն 1-ին թաղամաս, 16/1

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԳՆ
ԳՐԵՏԱ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

10-24-2019 19:26:49

Լավ կլիներ, որ հետագայում նման տարածքներ լինեին Երևանի բոլոր համայնքներում։

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Երևան քաղաքի ինտերակտիվ մանրակերտ-ուղեցույց

02-10-2019

ԴԱՎԻԹ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Առաջարկում եմ Երևանի տուրիստական գոտիներից մեկում տեղադրել նորարար տեխնոլոգիաներով կառուցված և ինտերակտիվ տեղեկատվական միջոցներով հագեցած Երևան քաղաքի մասշտաբային մանրակերտը


Մանրակերտը՝ շինությունների մանրամասն դետալիզացիայով, ծառերով ու կանաչ տարածքներով, իսկ  երեկոյան ժամերին նաև քաղաքային լուսավորության վերարտադրմամբ, թռչնի թռիչքի բարձրությունից կներկայացնի մեր թամանյանական վարդագույն հրաշքը:
Ինտերակտիվ ինֆորմացիոն տեխնոլոգիաների օգնությամբ, կարելի է հաղորդել նրան տուրիստական ինֆորմացիոն կենտրոնի և ուղեցույց-քարտեզի ֆունկցիոնալություն. օրինակ ընտրելով «թանգարաններ» կոճակը՝ ժամանակավորապես ընդգծել թանգարանների տեղը, կամ «ու՞ր գնալ այսօր» կոճակի սեղմումով ստանալ առաջարկ՝ կարճ ինֆորմացիայի և մանրակերտի վրա ճանապարհի և վայրի նշումով:

Մանրակերտի տեղադրման վայր կառաջարկեմ «Երևանի բանալու» մոտ՝ Հյուսիսային պողոտայի սկզբնամասում,  2,5-3մ տրամագծով պատվանդանի վրա: 

Երևանում կունենանք ևս մեկ տեսարժան վայր, որտեղ միշտ խմբված կլինեն մարդիք,  որտեղից մայրաքաղաքի հյուրերը կհեռանան հստակ իմանալով թե ուր և թե որ  ճարտարապետական մշակույթի կոթողը գտնելու և հիանալու ու իհարկե թարմ սելֆիյով թայմլայնում:

suggest image
Մուլտարթ-Սթրիթարթ

06-10-2019

ԱՐԱՄ ՊԱՐՈՒՆԱԿՅԱՆ

Հանդիսանալով մեր ժամանկների արվեստի ակտիվ ներկայացուցիչներ, որպես  գեղանկարիչներ և  ժամանակակից արվեստով հետաքրքրվողներ՝ հանձն ենք առնում մեր ներդրումն ունենալ քաղաքի վիզուալ արվեստի զարգացմանն ու բարելավմանը։

Ունենալով  բազմադարյա մշակույթ,ժառանգություն, սակայն լինելով 21-րդ դարի սերունդ՝ պարտավորություն ենք զգում  հանրությանը և աշխարհին ցուցադրել մեր ժառանգությունը ՝ արդիական մոտիվներով։ Եվ այդ իսկ պատճառով  որոշեցինք նախագծել մի ծրագիր (որը կունենա շարունակական բնույթ)։

Նախագծի հիմնակետը կայանում է հնի և նորի միաձուլման և վերարտադրման մեջ։

Մեր օրերում  նոր սերնդի կապը անցյալի ժառանգության հետ գնալով նվազում է, այդ իսկ պատճառով  մեր թիմով, որտեղ բոլորս հանդիսանում ենք գեղանկարիչներ, որոշեցինք հին հայկական հեքիաթների հիման վրա նկարահանված  մուլտֆիլմների կերպարները միքսել և վերակերպարավորել ու պատկերել սթրիթ արթի միջոցով մի կոմպոզիցիայում։

no image
Գրադարան-Այգի (Library Park)

26-07-2019

ԳՐԻԶԵԼՏԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հարգելի քաղաքապետ, 

Առաջարկում եմ Երևանում ստեղծել գրադարան-այգի, որը բացառապես կծառայի ուսանողներին՝ այնտեղ սովորելու, ուսանողներով գիտական քննարկումներ կատարելու և կամ պարզպես (գիտական, կրթական և այլն) ընթերցանությամբ զբաղվելու համար։ Այսօր նմանատիպ վայրեր շատ քիչ կան Երևանում և, կարծում եմ, հիանալի հնարավորություն կլինի թե՜ ուսանողության և թե՜ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են բնության գրկում զբաղվել հաճելի ընթերցանությամբ։ Այգին կարող է ծառայել նաև գործնական հանդիպումներ իրականացնելու համար և բացառապես պետք է արգելվի ժամանցային զբոսանքների, հանդիպումների կամ հավաքների համար։ Այգին ստեղծելիս պատկերացնում եմ նաև ազատ գրադարանի առկայություն՝ լի տարբեր ժանրերի գրքերով։ Հնարավորության դեպքում կարող է այգում գործել նաև ինտերնետ, որպեսզի ցանկության դեպքում մասնավորապես ուսանողները կարողանան իրենց գիտական և կրթական թղթերը (ռեֆերատներ, պռեզենտացիներ, թեզեր, էսսեյներ և այլն) գրել և պատրաստել հաճելի եղանակին հաճելի բնության գրկում, ընդ որում ինտերնետի առկայության դեպքում մուտքը հասանելի լինի միայն գիտական կայքեր։ 

Հարգանքներով

Գրիզելտա 

Տեսնել բոլորը