Շենքի արտաքին տեսքի բարեփոխում

Կանաչ քաղաք և բարեկարգում

05-09-2019

ՆՋ

Ն. ՋԱՎԱԴՅԱՆ

Առաջարկներ՝ 3

Քվեարկողներ

Առաջարկ

երևանի շենքերը արտաքնապես գտնվում են վատ վիճակում, առաջարկում եմ այդ տեսքը փոխելու համար Երևանի ծայրամասերի բոլոր շենքերը բոլոր 4 կողմերից ներկել սիրուն գույներով: Դա մեր քաղաքին կտա նոր շունչ:

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Ծրագիրը կարող է իրականացվել 30 միլիոն դրամ բյուջեի սահմաններում

Ծրագիրը կարող է իրականացվել 30 միլիոն դրամ բյուջեի սահմաններում

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՏՀ
ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

10-30-2019 19:43:14

Karcum em nuynisk kreliaa shenqer@ haeliapatel amboxjutyamb

ԷՀ
ԷԴԳԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

10-25-2019 12:33:53

Պետք է տուֆից և այլ քարերից կառուցված կառույցները լավ օդաջրային շիթով լվացվեն, իսկ այ պանելային շենքերը, որոնք ի սկզբանե չունեն գեղեցիկ քարի գույն,ժամանակավորապես ներկվեն Երևանին բնորոշ գույներով, մինչև ժամկետների լրանալն ու ապամոնտաժումը

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Երևանի կանաչ գոտիների գույքագրում GPS համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ

30-09-2019

ԱՇՈՏ ՄԻՐԶՈՅԱՆ

Առաջարկում եմ կազմակերպել Երևանի կանաչ գոտիների (ծառերի) գույքագրում GPS համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, որի արդյունքում  կստեղծվի տվյալների բազա յուրաքանչյուր ծառի համար (ծառի պատմություն) և կանաչ գոտիների քարտեզ: Կանաչ գոտիների գույքագրումը հնարավորություն կտա անձնագրավորել յուրաքանչյուր ծառը ու հետագայում կառավարելի դարձնել մինչ այժմ շարունակվող կանաչ գոտիների անվերահսկելի ոչնչացումը և դրական ազդեցություն կունենա քաղաքի շրջակա միջավայրի վրա: Գույքագրման տևողությունը 3,5 ամիս, բյուջեն՝ 15.000.000, որից 6.500.000 դրամը ծախսվելու է անհրաժեշտ սարքավորումները ձեռք բերելու համար: Գույքագրումը իրականացվելու է «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ փորձառու մասնագետների և քաղաքապետարանի բնապահպանության վարչության հետ համատեղ: 

no image
Գովազդային վահանակներին  նոր բովանդակություն

24-09-2019

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Կարծում եմ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված գովազդային վահանակներին նոր շունչ, որակ և բովանդակություն հաղորդելու ժամանակն է եկել:

Արդեն գոյություն ունեցողներից շատերը ակտուալ չեն ,իսկ գովազդին կից Հայաստանին կամ Մեծ հայերին վերաբերվող տեղեկատվությունը restart-ի կարիք ունի: Նկատել եմ,որ զբոսաշրջիկներից շատ քչերն են կանգնում նըանց առջև: Հետաքրքիր կլինի նոր մատուցմամբ ներկայացնել այն մեր հայրենակիցներին,որոնք մեծ ավանդ ունեն համաշխարհային գիտության, արվեստի, սպորտի մեջ, բայց որոնք քիչ ծանոթ են լայն հանրությանը: Օրինակ, MRT-ի (Ռայմոնդ Դամաղյան), բանկոմատի, մեխանիկական փոխանցման տուփի, գունավոր հեռուստատեսության, լուսնագնացի(«Луноход»), այսօր Մարսի վրա աշխատող «Curiosity» մարսագնացի, բարձր տեխնոլոգիաների բնագավառից (սկսած Խորհրդային Միության առաջին համակարգիչներից մինչ մեր օրերը) հայտնագործողները, սպորտից՝ Ալեն Պրոստ (Formula 1), Անդրէ Աղասի, Ալբերտ Ազարյանի «խաչը», հոկեյի և ֆուտբոլի օլիմպիական և աշխարհի չեմպիոններ և այլն : Անակնկալները շատ են ...

Տեսնել բոլորը