Սասունցի Դավթի հրապարակի վերաձևավորում

Կանաչ քաղաք և բարեկարգում

17-08-2019

ԳԲ

Գ. ԲԱԴՈՅԱՆ

Առաջարկներ՝ 3

Քվեարկողներ

Առաջարկ

Առաջարկում եմ կայարանի առջևի Սասունցի Դավթի հրապարակից վերացնել քաոտիկ կայանատեղը, փոխարենը տնկել հասուն ծառեր (միգուցե ծիրանենի, խնձորենի. ծաղկած վիճակում ավելի կզարդարեն հրապարակը), շուրջը տեղադրել նստատեղեր, տնկել բազմամյա բույսեր, տեղադրել հեծանիվի կայանատեղի և ասֆալտը փոխարինել սալիկներով։

Կայանատեղին կարող է լինել շատ ավելի փոքր,  հրապարակից դուրս և միանշանակ վճարովի։

Պարզ լուծում քաղաքի համար. մեծ կարևորություն ունեցող հրապարակը դարձնել ավելի մատչելի հետիոտնի համար և ավելի կանաչ։ 

 

Հասցե` Հայաստան, Երևան, Սասունցի Դավիթի հրապարակ

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Ծրագրի նախագծի համար կանցկացվի մրցույթ

Սույն ծրագիր իրականացման նախագծի համար, օրենքի համաձայն, կանցկացվի մրցույթ:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԱԱ
ԱՐՓԵՆԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

10-21-2019 13:54:15

Հրապարակին տալ կանաչ նոր ձևավորում և վերացնել շուկան, տրմադրելով այլ վայր

ԼՀ
ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ

09-27-2019 17:10:25

Լավ գաղափար է բոլոր հրապարակների համար

ԼՀ
ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ

09-27-2019 15:57:59

Լավ գաղափար է բոլոր հրապարակների համար

ԱԳ
ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

09-14-2019 21:59:43

Ընտիր առաջարկ․․․ Այո, շատ քաղաքներ կերազեին նման հրապարակ ունենային, իսկ մենք ունենք ու չենք սիրունացնում․․․

Շաբաթվա ընթացքում Կայանատեղի, շաբաթավերջում դառնում ա «թուրքի բազառ»․․․

ԳՍ
ԳՐԻԳՈՐ ՍԱՆԴԱԼՋՅԱՆ

08-18-2019 00:51:33

Շատ լավ կլինի, մի քիչ կայարանն էլ տեսքի կգա ու կդառնա վերջապես կայարան, ոչ թե էն ինչ հիմա ունենք.

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Երգող նստարաններ

05-09-2019

ԷԼՄԻՐԱ ԱՆԴՐԻԿՅԱՆ

Առաջարկում եմ Դավթաշեն վարչական շրջանում տեղադրել  «երգող» նստարաններ  /գրանիտեսենսորային/:  Նստելով նստարանին՝  զբոսաշրջիկների  համար կհնչի հատվածներ  հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից /Առնո Բաբաջանյան, Արամ Խաչատրյան, Կոմիտաս, և այլն/:  Բացի երաժշտություն ունկնդրելուց  նստարանները /համապատասխան կոճակը սեղմելուց հետո/ հնարավորություն կտան զբոսաշրջիկներին  բջջային հեռախոսի app-երի միջոցով  ներբեռնել աուդիոձայնագրություններ տարբեր լեզուներով և  ստանալ  հետևյալ  տեղեկատվությունները.

  •  տեղեկատվություն՝  կոմպոզիտորների ստեղծագործական  կյանքի  մասին / հնչյունային  էֆեկտներով զուգորդված/  
  • կոմպոզիտորների  տուն –թանգարանների  և Երևան քաղաքում  գտնվող տեսարժան  վայրերի  ճանապարհային քարտեզները
  • Տեսարժան  վայրերի  մասին պատմող  տեղեկատվություն  / զբոսաշրջիկը տեսարժան վայրում  միացնում  է  բջջային հեռախոսը  և տեղում ստանում  լիարժեք  նյութ՝ տվյալ  վայրի վերաբերյալ/:

Այս գաղափարի իրագործումը մեծ հետաքրքրություն կառաջացնի   զբոսաշրջիկների  շրջանում և  կօգնի նրանց   զգալ 21-րդ դարի Հայաստանյան  մթնոլորտը :

Վայր: Դավթաշեն վարչական շրջան, Կենտրոնական այգի

Տեսնել բոլորը