Սարյան պուրակի բարեկարգում

Կանաչ քաղաք և բարեկարգում

12-07-2019

Ս. ՄԿՐՏՉՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Քաղաքի հենց սրտում գտնվող Սարյանի պուրակը ոչ բարվոք վիճակում է գտնվում: Երեկոյան ժամերին հաճախ նույնիսկ լուսավորություն չկա և կարծում եմ որ հարիր չէ քաղաքի հենց սրտում ունենալ նման այգի: 

Լուծում

1. Անցկացնել ոռոգման նոր ու արդի համակարգ

2. փոխել գազոնը

3. լուսավորության նոր ցանց դնել և ցանկալի կլինի որ այն լինի կրեատիվ լուծումներով:

Այգում տնկել նոր դեկորատիվ ծառեր, թփեր և ծաղիկներ որոնք  կխորհդանշեն Սարյանական գույները:

4. փոխել սալիկներն ու նստարանները:

5. այգին կարող է լինել սարյանական գույների և կտավների խորհրդապատկեր, որտեղ ամեն մի այցելու մի պահ կկտրվի իր հոգսերից ու կոգեշնչվի սարյանական տաղանդով:

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Իրականացումը որոշ չափով կարող է տարբերվել

Կայքի կանոնների համաձայն՝ ստացված առաջարկներն ու դրանց իրականացումը որոշ չափով կարող են տարբերվել:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԳԱ
ԳՈՀԱՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

10-13-2019 23:54:22

Լավնաա

ՔԱ
ՔՐԻՍՏԻՆԱ ԱՇՈՒՂԱԹՈՅԱՆ

10-13-2019 14:55:07

Կարծում եմ, որ իր ֆորմատի  մեջ քաղաքում եզակի այգի կլինի: Հուսանք, որ նախագիծը իրականություն կդառնա

ԱԻ
ԱՆԱՀԻՏ ԻՍՊԻՐՅԱՆ

10-13-2019 12:58:09

Գեղեցիկ միտք է։ Փարիզի Վան Գոգի թվային նկարների թանգարանի նման կարելի է մեր Սարյանի նկարներով ստանալ։ Գրավիչ տուրիստական վայր կդառնա։

ԱԻ
ԱՆԱՀԻՏ ԻՍՊԻՐՅԱՆ

10-13-2019 12:58:07

Գեղեցիկ միտք է։ Փարիզի Վան Գոգի թվային նկարների թանգարանի նման կարելի է մեր Սարյանի նկարներով ստանալ։ Գրավիչ տուրիստական վայր կդառնա։

ԱԵ
ԱՍՏՂԻԿ ԵԳՈՐՅԱՆ

10-13-2019 09:41:44

Hianali cragir e

ԹՍ
ԹՈՐՈՍ ՍՎԱՋՅԱՆ

10-13-2019 05:21:18

Ես իմ թոռնիկներին կբերեմ այս այգին , իհարկե եթե իրականություն դառնա այս գաղափարը

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Բարեկարգ և գրավիչ մարզադաշտ Դավթաշենում

08-08-2019

ԱՐՓԻՆԵ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Ծրագրի նպատակն է խթանել Երևանում հեծանիվ վարելու մշակույթը, քաղաքացիների առողջ ապրելակերպը և հաճելի ժամանցի ստեղծումը: Գաղտնի չէ, որ Երևանը հարմարեցված չէ հեծանվավարության, հեծանվասպորտով զբաղվելու համար, թեպետ քաղաքացիների շրջանում հեծանվասպորտի նկատմամբ հետաքրքրությունը աճում է: Հայտնի է, որ հեծանվավարությունը առողջության պահպանման և ամրապնդման արդյունավետ տարբերակ է և ժամանցի միջոց: Եվրոպական երկրներում ընդունված մշակույթ է այն՝ առանց տարիքային սահմանափակման կիրառվում է բնակիչների կողմից: Հայաստանում այս մշակույթի զարգացմանը նպաստող գործոնները, թերևս, բավարար չեն և տևական գործընթաց է պահանջում ոլորտի զարգացումը ապահովելու համար: 

Իմ առաջարկը փոքր ներդրում կարող է լինել այս ամենում: Վերջերս ինքս հեծանիվ եմ գնել՝ նպատակ ունենալով առողջ ապրելակերպով զբաղվել և իմ ժամանցը կազմակերպել այն վարչական շրջանում, որտեղ բնակվում եմ, սակայն ինքս բախվեցի այն խնդրին, որ Դավթաշեն վարչական շրջանում բարեկարգ և հարմարեցված տարածք չկա այդ նպատակի իրագործման համար:

Ամենից հարմարը դպրոցների բակերն են. նույն նպատակով դպրոցների բակերում և հարակից տարածքում հավաքվում են բնակիչներ՝ երեխաներ, պատանիներ, մեծահասակներ՝ իրենց ժամանցն անցկացնելու, հեծանիվ վարելու, զրուցելու, երեխաներին զբոսանքի տանելու: 

Այդպիսի մի տարածք է նաև Դավթաշեն վարչական շրջանի 199 և 196 դպրոցների հարևանությամբ գտնվող բացօթյա մարզադաշտը և դպրոցների բակերը:

Օրվա տարբեր ժամերին մարզադաշտում կարող եք տեսնել վազորդների, հեծանիվ վարողների, սակայն այն անհրապույր է, անբարեկարգ, հնացած և չմոտիվացնող:

Մարզադաշտի անմիջապես հարևանությամբ գտնվող 199 դպրոցի բակի տարածքը նույնպես երեկոյան ժամերին մարդաշատ է. ծերեր, երեխաներ, պատանիներ այդտեղ անցկացնում են իրենց ժամանցը: Դպրոցի բակն ավելի բարեկարգ է, սակայն հարակից մարզադաշտը վատթար վիճակում է. մարզադաշտի բարեկարգումը թույլ կտա ընդհանուր գեղեցիկ միջավայր ստեղծել՝ համախմբելով ժամանցը և սպորտը:

Առաջարկում եմ մարզադաշտի տարածքը բարեկարգել՝ ճաքալցում կատարել՝ ասֆալտապատելով ամբողջ մարզադաշտը, եզրերը կարգի բերել, լույսեր տեղադրել քաղաքացիների երեկոյան զբոսանքի ապահովման և հեծանվավարությունը անվտանգ և հաճելի կազմակերպելու համար, մարզադաշտի եզրերին մոտ տեղադրել նստարաններ, փոքր-ինչ կանաչապատել, ինչպես նաև տեղադրել որևիցէ թեմատիկ մոտիվացնող արձան՝ սպորտի և առողջ ապրելակերպի վերաբերյալ:

Հույս ունեմ, որ այն իրականություն կդառնա և ավելի լայն տարածում կգտնի՝ ներառելով բոլոր վարչական շրջանները:

Տեսնել բոլորը