Ռոտորային տեսակի ավտոկայանատեղիներ

Տրանսպորտ

30-07-2019

ԱՄ

Ա. ՄԵՀՐԱԲՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Հարգելի Երևանցիներ, ավտոմեքենաների կայանումը մայրաքաղաքում շատ արդի հարց է, որը օրեցօր բարդանում է բերելով բազմաթիվ անհարմարությունների և վթարային իրավիճակների:

Վերոնշյալ խնդիրը լուծելու նպատակով առաջարկում եմ  կառուցել ռոտորային տեսակի ավտոկայանատեղիներ, որոնք արդեն լայն տարածում ունեն աշխարհում :

Հետևյալ ավտոկայանատեղիների առավելություններն են՝

  • Համակարգի ինքնարժեքի մատչելիություն
  • Արագ մոնտաժում (5 օր)
  • Մոնտաժվող համակարգի համար անհրաժեշտ մինիմալ տարածք
  • Ակնհայտ եկամտաբեր բիզնես 

Կից հղումներով կտեսնեք արդեն գործող ռոտորային տեսակի ավտոկայանատեղիների տեսահոլավակները 

1) ԱՄԷ (SMART PARKING KSA)

https://www.youtube.com/watch?v=HCNf23F-f5E

(Ստորև նույնի օրիգինալ հղումը )

https://www.youtube.com/watch?v=Py6oTbPu2vc

2) Ռուսաստան, ք.Մոսկվա (NISSAN)

https://youtu.be/9YVqGSsfI40?t=86

3) Եգիպտոս

https://www.youtube.com/watch?v=G5iMOIEUhwQ

 

Համակարգի մոտավոր արժեքը պատկերացնելու համար անցնել ստորև կցված հղումով 

https://www.alibaba.com/product-detail/Car-parking-rotary-system_60736172133.html?spm=a2700.7735675.normalList.1.AAtDD9&s=p

Լուծում

Ներգրավել բոլոր շահագրգիռ կողմերին՝ առաջարկելով և մոտվիացնելով շահավետ հողհատկացման պայմաններ բիզնեսի իրագործուման համար:

Համակարգի ներդման գործնական քայլերի հաջորդականությունը ստորև ՝ 

1) Հետևյալ համակարգերի գին/որակ հարաբերակցությամբ մանրամասն ուսումնասիրում և արտադրող գործընկերների ընտրություն, արտադրողների հետ կապի հաստատում և կոնստրուկցիաների ներմուծում Հայաստան

2) Երևանում նման ավոկայանատեղիների նպատակահարմար տարածքների ուսումնասիրում և հողհատկացում/տարածքի գնում 

3) Մոնտաժող թիմ, որը կկազմակերպի համակարգի մոնտաժ, կարգաբերում, թողարկում  նաև հետագայում համակարգի անխափան սպասարկման աշխատանքները 

 

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Հնարավոր է իրականացնել միայն 8 տեղանոց ավտոկայանատեղիների դեպքում

Երևանի քաղաքապետարանը կարող է իրականացնել սույն առաջարկը միայն 8 տեղանոց ավտոկայանատեղիների դեպքում

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՎՊ
ՎԱՀԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

11-10-2019 15:52:33

Կարծում եմ սա շատ լավ գաղափար է։Այն անհամեմատ կթեթևացնի կայանման խնդիրը,ուղղակի այս կոնստրուկցիան կարծում եմ թանկ հաճույք է։բայց կարելի է փորձնական տեղադրել  1 կամ 2 հատ քաղաքի կենտրոնում հասկանալու համար դրա կարևորությունը և արձագանքները։Որովհետև 1 -2 մեքենայի տեղ զբաղեցնող տարացքում կարելի է կայանել շատ ավելի մեքենաներ ։

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Երևան քաղաքի ինտերակտիվ մանրակերտ-ուղեցույց

02-10-2019

ԴԱՎԻԹ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Առաջարկում եմ Երևանի տուրիստական գոտիներից մեկում տեղադրել նորարար տեխնոլոգիաներով կառուցված և ինտերակտիվ տեղեկատվական միջոցներով հագեցած Երևան քաղաքի մասշտաբային մանրակերտը


Մանրակերտը՝ շինությունների մանրամասն դետալիզացիայով, ծառերով ու կանաչ տարածքներով, իսկ  երեկոյան ժամերին նաև քաղաքային լուսավորության վերարտադրմամբ, թռչնի թռիչքի բարձրությունից կներկայացնի մեր թամանյանական վարդագույն հրաշքը:
Ինտերակտիվ ինֆորմացիոն տեխնոլոգիաների օգնությամբ, կարելի է հաղորդել նրան տուրիստական ինֆորմացիոն կենտրոնի և ուղեցույց-քարտեզի ֆունկցիոնալություն. օրինակ ընտրելով «թանգարաններ» կոճակը՝ ժամանակավորապես ընդգծել թանգարանների տեղը, կամ «ու՞ր գնալ այսօր» կոճակի սեղմումով ստանալ առաջարկ՝ կարճ ինֆորմացիայի և մանրակերտի վրա ճանապարհի և վայրի նշումով:

Մանրակերտի տեղադրման վայր կառաջարկեմ «Երևանի բանալու» մոտ՝ Հյուսիսային պողոտայի սկզբնամասում,  2,5-3մ տրամագծով պատվանդանի վրա: 

Երևանում կունենանք ևս մեկ տեսարժան վայր, որտեղ միշտ խմբված կլինեն մարդիք,  որտեղից մայրաքաղաքի հյուրերը կհեռանան հստակ իմանալով թե ուր և թե որ  ճարտարապետական մշակույթի կոթողը գտնելու և հիանալու ու իհարկե թարմ սելֆիյով թայմլայնում:

Տեսնել բոլորը