Պլաստիկների հավաքագրում Երևանի Մետրոպոլիտենի օգնությամբ
Բնապահպանություն
05-09-2019
Առաջարկ
Առաջարկում եմ տեղադրվեն պլաստիկի դիմաց ժետոն տվող հավաքագրման տեղեր մետրոպոլիտենի կայարանում: Այն թույլ կտա տվյալ պլաստիկները վերամշակման ուղարկել և դրա դիմաց ստացված գումարը ուղղել մետրոպոլիտենի բարեկարգմանը: Կից կներկայացնեմ մի քանի հղում թե ինչպես է այդ իրականացվում արտերկրում: Երևի տեղյակ եք, որ Հայաստանում ևս ստեղծել են պլաստիկի հավաքագրման հատուկ սարքեր, որը կարող եք ընդգրկել ծրագրի մեջ:
Լուծում
Կխնդրեմ անպայման նայեք կից ներկայացված հղումը, որում մանրամասն ներկայացված է, թե ինչպես է աշխատում այս ծրագիրը:
Սրա մասին ևս չեմ կարծում որ տեղյակ չեք, բայց շատ հետաքրքիր ու նոր ծրագիր կլինի Երևանի համար:
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
11-10-2019 19:24:13
Ընդունելի բնապահպանական առաջարկ, որը կբերի աղբի որոշակի նվազմանը
ԷՄԻԼ ԳԱԼՍՏՅԱՆ
10-26-2019 09:48:03
Ստեղծելով ընդունման կետ եւ միաժամանակ դավարս ընկերության մեքենաները օգտագործելով կունանաք տպավորիչ արդյունքներ «դավարսը իրականացնում է կոշտ աղբի հավաքում եւ տեղափոխում»
ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ
09-26-2019 17:22:54
Շատ լավ առաջարկ է
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում: