Փողոց-խաղողի այգի

Զբոսաշրջություն

26-09-2019

ԴԲ

Դ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Խաղողի այգի:

Մի ամբողջ փողոց, նույնիսկ փողոցներ աջ մայթից ձախ մայթ, փողոցի սկզբից մինչև վերջ դարձնենք խաղողի կախովի այգի:

Ցանկալի է միակողմանի, գողտրիկ փողոցներ լինեն, մեքենաների շատ շարժ չունենան:

Կլինեն «փողոցը» էտելու օրեր, բերքը հավաքելու օրեր, խաղողը ճմռելու օրեր...

 

 

Լուծում

Ճիշտ ընտրված փողոց,

Գրագետ կոնստրուկցիա,

Խնամք,

Ցայտաղբյուրի ջրով խաղողը ջրող տաքսու հրաշք վարորդներ,

Հիացած զբոսաշրջիկներ:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԹԱ
ԹԱԳՈՒՀԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

10-02-2019 19:31:37

Shaat havaneci heraqrqir klini,Erevani xorhrdanushneruc karox e darnal.

ՍԱ
ՍԱՍՈՒՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

09-28-2019 18:42:02

Voch miayn xaxoxi , karox e naev linel ayl mrgeri ... bakerum bandjarexeneri...

ԼՀ
ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ

09-27-2019 15:26:17

Երևան-Էջմիածին ճանապարհին հիանալի կլիներ. և կլիման է բարենպաստ, և տարածքներն են ազատ և Արարատյան դաշտավայրն է

 

ԱՄ
ԱՆԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

09-27-2019 11:22:15

Կոնդում կարելի է կազմակերպել, շա~տ սիրուն կլինի: <3

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Ազատ ավտոկայանատեղիները ցույց տվող ծրագրային ապահովում

06-08-2019

ՆՈՐԱՅՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Քաղաքում ազատ ավտոկայանատեղի գտնելը իրական գլխացավանք է վարորդների համար։ Հաճախ ստիպված ենք լինում շրջել փողոցներում գտնելու համար ազատ ավտոկայանատեղիներ։ Դա պատճառում է ժամանակային, ֆինանսական և այլ կորուստներ։ Առաջարկում ենք Մոբայլ Հավելված, որը ցույց կտա քաղաքում ազատ ավտոկայանատեղիները իրական ժամանակում։ Օգտատերերը հավելվածի միջոցով կտեսնեն ինչպես մոտակա, այնպես էլ իրենց ցանկալի փողոցում ազատ և զբաղված ավտոկայանատեղիների վերաբերյալ տվյալներ։ Ընտրելուց հետո տվյալ փողոցը կամ կայանատեղին, նավիգացիոն համակարգը կուղղորդի վարորդին դեպի տվյալ կայանատեղի։ Այդ ընթացքում եթե կայանատեղին դառնա զբաղված, ձայնային հաղորդագրությունը կտեղեկացնի դրա մասին վարորդին և կառաջարկի այլ ազատ ավտոկայանատեղի տվյալ հատվածում։ Հավելվածը ունի որոնողական ֆունկցիա, որի միջոցով վարորդները կարող են որոնել այն փողոցը կամ հատվածը որտեղ ցանկանում են կայանել, և ստանալ իրական ժամանակում ինֆորմացիա՝ արդյոք տվյալ փողոցում կա ազատ կայանատեղի, քանի հետ (այդ ամենը պատկերավոր երևում է հավելվածում), թե ոչ։ 

no image
#MyYerevan

02-10-2019

ԱՆԻ ԲԱԲԱՅԱՆ

Մշակել և գործարկել MyYerevan App. բջջային հավելվածը: Բջջային հավելվածի միջոցով քաղաքապետարանը միշտ հետադարձ կապի  մեջ կլինի քաղաքացիների հետ, ավելի լավ հասկանալով նրանց կարիքները և ավելի թափանցիկ և արդյունավետ ներկայացնելով մատուցվող ծառայությունները:

MyYerevan App միջոցով քաղաքապետարանը կարող է real time ռեժիմում տեղեկացնել Երևանցիներին խցանումների, փակ փողոցների, կոմունալ ծառայությունների մատուցման խափանումների, ճանապարհային և այլ պատահարների մասին, ինչպես նաև կազմակերպվող քաղաքային և ժամանցային նշանակության միջոցառումների մասին և Երևանցիների հանրային կյանքին վերաբերվող ցանկացած այլ իրադարձությունների մասին (urgent, news and notifications):

MyYerevan App միջոցով քաղաքապետարանը կարող է կազմակերպել քվեարկություններ (polls) Երևանցիներին վերաբերող այս կամ այն հարցի շուրջ (այդ թվում համայքնային նշանակության հարցերի վերաբերյալ), որոնց արդյունքները կարող են հիմք հանդիսանալ քաղաքապետարանի կողմից կատարվելիք գործողությունների և ընդունվող որոշումների, ինպես նաև անցկացնել հարցումներ, ուղարկել քաղաքացիներին հարցաթերթիկներ Երևանցիների տեսակետները և մոտեցումները պարզելու համար:

MyYerevan App միջոցով քաղաքապետարանը կարող է մոնիտորինգ անել ինչ է կատարվում քաղաքում, խթանելով որպեսզի քաղաքացիները լինեն ավելի ակտիվ, բջջային հավելվածի տարբեր բաժինների միջոցով  տեղեկացնելով քաղաքապետարանին ինչպես պատահարների, խափանումների, առաջացած խնդիրների մասին այնպես էլ քաղաքապետարանի և համայքապետարանների կողմից խնդիրների լուծմանը  գնահատման և արձագանքման միջոցով:

Բջջային հավելվածին կարող են միանալ հանրային նշանակության ծառայություններ մատուցող ընկերությունները (կոմունալ, տրասպորտային, ժամանցային, կոմերցիոն, բժշկական), որտեղ նրանք կարող են գտնել իրենց target audience.

suggest image
Մուլտարթ-Սթրիթարթ

06-10-2019

ԱՐԱՄ ՊԱՐՈՒՆԱԿՅԱՆ

Հանդիսանալով մեր ժամանկների արվեստի ակտիվ ներկայացուցիչներ, որպես  գեղանկարիչներ և  ժամանակակից արվեստով հետաքրքրվողներ՝ հանձն ենք առնում մեր ներդրումն ունենալ քաղաքի վիզուալ արվեստի զարգացմանն ու բարելավմանը։

Ունենալով  բազմադարյա մշակույթ,ժառանգություն, սակայն լինելով 21-րդ դարի սերունդ՝ պարտավորություն ենք զգում  հանրությանը և աշխարհին ցուցադրել մեր ժառանգությունը ՝ արդիական մոտիվներով։ Եվ այդ իսկ պատճառով  որոշեցինք նախագծել մի ծրագիր (որը կունենա շարունակական բնույթ)։

Նախագծի հիմնակետը կայանում է հնի և նորի միաձուլման և վերարտադրման մեջ։

Մեր օրերում  նոր սերնդի կապը անցյալի ժառանգության հետ գնալով նվազում է, այդ իսկ պատճառով  մեր թիմով, որտեղ բոլորս հանդիսանում ենք գեղանկարիչներ, որոշեցինք հին հայկական հեքիաթների հիման վրա նկարահանված  մուլտֆիլմների կերպարները միքսել և վերակերպարավորել ու պատկերել սթրիթ արթի միջոցով մի կոմպոզիցիայում։

Տեսնել բոլորը