Ներգաղթյալների այգի. անվանական ծառեր

Կանաչ քաղաք և բարեկարգում

06-09-2019

Գ. ՍԻՆԴՈՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Առաջարկ

Առաջարկում եմ ստեղծել ներգաղթյալների այգի, որը կունենա թե՛ գեղեցիկ սիմվոլիկ նշանակություն, թե՛ ևս մի տարածք կազատի մոլախոտներից և կլինի բավականին մատչելի ռեալիզացնելու համար:
 

Լուծում

Գաղափարը հետևյալն է.
1. Գտնում ենք մի չմշակվող համայնքային տարածք: Պարտադիր չէ, որ լինի կենտրոնում կամ նույնիսկ կենտրոնին մոտ:
Ես կդիտարկեի տարածքները օդանավակայանից վերադառնալու ճանապարհին կամ հենց օդանավակայանի հարևանությամբ՝ հետագայում մեծանալու պոտենցիալով:
2. Սպասարկող այգեպաններ մի 2 հոգի:
3. Այն մարդիկ, ովքեր վերադարձել են Հայաստան մշտապես բնակվելու (իրենց ընտանիքի հետ միասին) , իրենց իսկ գումարով կգնեն ծառեր: Պետք է վաճառվի անմիջապես հարևանությամբ և հենց իրենք կտնկեն ԱՆՎԱՆԱԿԱՆ ԾԱՌԵՐ:
4. Իսկ ծառերի ներքևում կլինի ցուցատախտակ,որտեղ գրված կլինի, թե ով է տնկել ծառը:
5. Ծառերը պետք է մեկ տեսակի լինեն, որպեսզի մարկդանց (հարուստ և աղքատ) տարբերություն չդրվի:
Հ.Գ.
Հայրենիք վերադարձած հայերը հաճույքով կգնեն, կտնկեն ծառեր և հետագայում կդարձնեն մեծ անտառ: Բոլորը ժամանակ առ ժամանակ կգան տեսնելու, թե ինչպես է աճում հենց իր տնկած ծառը:

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Իրականացումը որոշ չափով կարող է տարբերվել

Կայքի կանոնների համաձայն՝ ստացված առաջարկներն ու դրանց իրականացումը որոշ չափով կարող են տարբերվել:

Երևանի քաղաքապետարանը կարող է որոշել ծրագրի իրականացման համար ամենանպատակահարմար վայրը:

Ծրագիրը կարող է իրականացվել 30 միլիոն դրամ բյուջեի սահմաններում:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԳԵՎՈՐԳ ՍԻՆԴՈՅԱՆ

09-13-2019 15:59:58

Այգին բնություն է մուտք դեպի բնություն չպիտի լինի փողով, իսկ քաղաքային այգին, որը եսիմինչ ծախսեր չի պահանջում իրավունք չունի գումարով լինելու:

ԱՀ
ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

09-10-2019 16:22:32

Ավելի նպատակահարմար կլինի ունենալ ընտանիքի այգի։ Ցանկացած ընտանիք կկարողանա գնալ սեփական միջոցներով տնկել մեկ ծառ։Ծառերը չեն լինի միանման, այլ այգու տեսքը ապահովելու համար կլինեն զանազան ու մարդիկ հերթական կարգով կնտրեն այն ծառը, որ ծառի հերթ է այդ պահին։ Այգու մուտքը կլինի տարեկան սիմվոլիկ վճարով այն մարդկանց համար, ովքեր մասնակցել են ծառատնկին։ Այգին պետք է լինի Երևանի ծայրամասերում, հնարավորինս հեռու կենտրոնից։ Բոլոր մարդկանց համար, ովքեր չեն մասնակցել մուտքը կլինի ինչ-որ վճարով։ Այգին կհամապտասխանի ամենաբարձր ստանդարտներին։

ԱՍ
ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

09-09-2019 17:59:42

Բավականին լավ առաջարկություն է

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

no image
Գրադարան-Այգի (Library Park)

26-07-2019

ԳՐԻԶԵԼՏԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հարգելի քաղաքապետ, 

Առաջարկում եմ Երևանում ստեղծել գրադարան-այգի, որը բացառապես կծառայի ուսանողներին՝ այնտեղ սովորելու, ուսանողներով գիտական քննարկումներ կատարելու և կամ պարզպես (գիտական, կրթական և այլն) ընթերցանությամբ զբաղվելու համար։ Այսօր նմանատիպ վայրեր շատ քիչ կան Երևանում և, կարծում եմ, հիանալի հնարավորություն կլինի թե՜ ուսանողության և թե՜ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են բնության գրկում զբաղվել հաճելի ընթերցանությամբ։ Այգին կարող է ծառայել նաև գործնական հանդիպումներ իրականացնելու համար և բացառապես պետք է արգելվի ժամանցային զբոսանքների, հանդիպումների կամ հավաքների համար։ Այգին ստեղծելիս պատկերացնում եմ նաև ազատ գրադարանի առկայություն՝ լի տարբեր ժանրերի գրքերով։ Հնարավորության դեպքում կարող է այգում գործել նաև ինտերնետ, որպեսզի ցանկության դեպքում մասնավորապես ուսանողները կարողանան իրենց գիտական և կրթական թղթերը (ռեֆերատներ, պռեզենտացիներ, թեզեր, էսսեյներ և այլն) գրել և պատրաստել հաճելի եղանակին հաճելի բնության գրկում, ընդ որում ինտերնետի առկայության դեպքում մուտքը հասանելի լինի միայն գիտական կայքեր։ 

Հարգանքներով

Գրիզելտա