Նախազգուշացնող գրառումներ հետիոտնային անցումների մոտ
Կանաչ քաղաք և բարեկարգում
13-08-2019

Առաջարկ
Առաջարկում եմ հետիոտնային անցումների գծանշումների մոտ երկու կողմից գրել՝ «բռնեք երեխայի ձեռքը» , «հանեք ականջակալները», «դադարեցրեք հեռախոսով խոսելը», իսկ ճանապարհների երթևեկելի այլ հատվածներում եզրերին գրել՝ «անցում չկա»:
Լուծում
Պատրաստել համապատասխան տրաֆարետները, ձեռք բերել ներկեր և, ըդգրկելով երիտասարդներին, կազմակերպել այդ գործը։
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԱՆԱՀԻՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ
10-30-2019 09:26:11
Շատ լավ առաջարկ է, և շատ արդիական, վստահ եմ շատերին կսթափեցնի:
ՎԱՀԵ ՍԻՄՈՆՅԱՆ
10-10-2019 14:14:33
bayc voch ruseren

ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ
09-19-2019 10:04:11
Ամբողջ աշխարհում (համենայնդեպս քաղաքակիրթ հատվածում) փողոցների գեղեցկությանը ուշադրությունը դարձնելը վերջին տեղում է, երբ հարցը վերաբերվում է հետիոտնի անվտանգությանը .. Վերցրեք օրինակ Լոնդոնի կամ Նյու-Յորքի փողոցները կամ առհասարակ այլ եվրոպական քաղաք. դրանք հետիոտնի համար տալիս են մաքսիմալ պարզ, հասանելի "ծամած" ինֆորմացիա զանազան ցուցանակների ու նկարների միջոցով: Անգամ թվում է թե մտավոր հետամնացների համար են նախատեսված դրանք: Բայց հավատացեք, դա անհրաժեշտ է..
ԳՐԻԳՈՐ ՍԱՆԴԱԼՋՅԱՆ
08-13-2019 19:57:16
Իմ կարծիքով անօգուտ գրառումներ կլինեն փողոցների վրա ու ավելի շատ կտգեղացնեն փողոցները. Սա նենց բանա, որ յուրաքանչյուրը պետքա գիտակցի փողոցն անցնելուց առաջ.
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում: