Մուլտարթ-Սթրիթարթ

Մշակույթ և ժառանգություն

06-10-2019

ԱՊ

Ա. ՊԱՐՈՒՆԱԿՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Առաջարկ

Հանդիսանալով մեր ժամանկների արվեստի ակտիվ ներկայացուցիչներ, որպես  գեղանկարիչներ և  ժամանակակից արվեստով հետաքրքրվողներ՝ հանձն ենք առնում մեր ներդրումն ունենալ քաղաքի վիզուալ արվեստի զարգացմանն ու բարելավմանը։

Ունենալով  բազմադարյա մշակույթ,ժառանգություն, սակայն լինելով 21-րդ դարի սերունդ՝ պարտավորություն ենք զգում  հանրությանը և աշխարհին ցուցադրել մեր ժառանգությունը ՝ արդիական մոտիվներով։ Եվ այդ իսկ պատճառով  որոշեցինք նախագծել մի ծրագիր (որը կունենա շարունակական բնույթ)։

Նախագծի հիմնակետը կայանում է հնի և նորի միաձուլման և վերարտադրման մեջ։

Մեր օրերում  նոր սերնդի կապը անցյալի ժառանգության հետ գնալով նվազում է, այդ իսկ պատճառով  մեր թիմով, որտեղ բոլորս հանդիսանում ենք գեղանկարիչներ, որոշեցինք հին հայկական հեքիաթների հիման վրա նկարահանված  մուլտֆիլմների կերպարները միքսել և վերակերպարավորել ու պատկերել սթրիթ արթի միջոցով մի կոմպոզիցիայում։

Լուծում

Պատկերելով վիրոհիշյալ կոմպոզիցիաները՝ կխթանեք քաղաքում մեր ժառանգության ճանաչմանը, ինչպես տեղացիների, այնպես էլ արտերկրացիների կողմից։ Այն բացի ուսուցողական դեր ունենալուց, կկրի նաև էսթետիկական բնույթ։

Սթրիթ արթը, նույն ինքը փողոցային արվեստը, աշխարհում գնալով զարգանում և մեծ տեղ է զբաղեցնում համաշխարհային մշակույթում, այդ իսկ պատճառով ընտրել ենք արվեստի վերոնշյալ  ճյուղը։

Հասցե` Հայաստան, Երևան, Սարալանջ փողոց

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Առաջարկ իրանացնելու դեպքում կհայտարարվի մրցույթ

Առաջարկն անցնելու դեպքում այն իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով կանցկացվի մրցույթ:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:

Մեկնաբանություններ չկան

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Բնապահպանություն և առողջ ապագա

30-07-2019

ԱՐԿԱԴՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

1. Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի /16 թաղ/ առաջին շղթայի այգում ոռոգման համակարգը կատաստրոֆիկ վիճակում է, ինչի պատճառով մոտ 15 ծառ արդեն չորացել են, իսկ նույնքան ծառ էլ չորացման ճանապարհին են: Հարցի կապակցությամբ դիմել եմ քաղաքապետարան, որտեղից ստացված պատասխանի համաձայն ջրի ճնշումը չի բավականացնում և կձեռնարկեն միջոցներ, սակայն ծառերը շարունակում են չորանալ: Այգու ոռոգման համակարգը ավելի քան 30 տարեկան է, մաշված է թե ֆիզիկապես, թե բարոյապես: Ոռոգման խողովակաշարի բազմաթիվ հատվածներում առկա են ծակեր՝ ժամանակի ընթացքում տնկված ծառերը ջրելու համար, ինչի հետևանքով էլ ընկնում է ճնշումը և ավելի հեռու գտնվող ծառերին ջուր չի հասնում: Անհամաչափ ոռոգման պատճառռով այգու որոշ հատվածներ կորում են ջրի տակ, մինչդեռ որոշ հատվածներ անխնա չորանում են:

2. Նույն այգում առկա են խաղահրապարակներ և մարզահրապարակներ: Մարզահրապարակներում տեղադրված մի քանի մարզասարքեր /տուռնիկներ, զուգափայտեր և այլ մետաղյա կոնստրուկցիաներ/ չափազանց հին են և ֆիզիկապես մաշված: Ավելին, այդ մարզասարքերը չափազանց վտանգավոր են այն հարյուրավոր երեխաների կյանքի և առողջության համար, ովքեր ամեն օր բառի բուն իմաստով կախված են այդ մարզասարքերից: Վտանգավորություն ներկայացնում են ոչ միայն այդ մարզասարքերի ֆիզիկական մաշվածությունը և կոտրվելու մեծ հավանականությունը, այլ այդ մարզասարքերի դուրս ցցված բետոնյա  հիմքերն ու տեղադրված եզրաքարերը, որոնք ամեն վարկյան կարող են անդառնալի վնաս պատճառել այդ մարզասարքերից օգտվող անձանց:

3. Այգու լուսավորությունը: Լուսավորված է այգու մոտ 10-15 տոկոսը, ընդ որում ոչ խաղահրապարակները և ոչ էլ մարզահրապարակները լուսավորված չեն: Մութն ընկնելուն պես դատարկվում է այգին, խաղահրապարակն ու մարզահրապարակը, ինչը ցավոք սրտի նպաստում է, որ մեր երեխաները ավելի շուտ գամվեն հեռախոսներին ու պլանշետներին ինչի վնասակար հետևանքները բոլորիս են հայտնի:

Տեսնել բոլորը