Մետրոյի ժամանման նոր համակարգ

Տրանսպորտ

18-07-2019

Ռ. ԼԵՎՈՆՅԱՆ

Առաջարկներ՝ 2

Քվեարկողներ

Առաջարկ

Երևանի մետրոպոլիտենում այսօր դեռ օգտագործվում է խորհրդային ժամանակներից մնացած համակարգ, որը ցույց է տալիս թե ինչքան ժամանակ առաջ է գնացել վերջին գնացքը։ Առաջարկս է ստեղծել նոր համակարգ, որը ցույց կտա թե քանի րոպե է մնացել հաջորդ գնացքի ժամանելուն, ինչպես նաև լուսային ինդիկացիոն համակարգ, որի վրա հնարավոր կլինի տեսնել թե այժմ որ կայարանում է գտնվում տվյալ գծի գնացքը։

Լուծում

Առաջարկն իրագործելու համար անհրաժեշտ չեն բարդ և թանկ համակարգեր։ Անհրաժեշտ է կահավորել մեր կայարանները և թունելների որոշակի հատվածներ տվիչներով (սենսոր), որոնք կֆիքսեն գնացքի անցնելու պահը և կենտրոնացված համակարգի միջոցով հնարավոր կլինի որոշել թե որ կայարանում է գտնվում գնացքը և մոտենալու ժամանակը։ 

Բացի այդ կառամատույցների մոտ կտեղադրվեն պարզ վահանակներ կայարանների անուններով ըստ հերթականության։ Ամեն կայարանի անվան մոտ կլինի լուսադիոդ, որը կվառվի այն դեպքում երբ գնացքը կհասնի տվյալ կայարան։

Այս համակարգի ներդրումն ավելի հարմարավետ կդարձնի Երևանի մետրոպոլիտենից օգտվելը, քանի որ հնարավորություն կտա կոնկրետ իմանալ թե որտեղ է գնացքը և երբ կհասնի և չգուշակել ելնելով օրվա ժամանակահատվածից և անցած րոպեներից։

Հ.Գ. Կից նկարում պատկերված ա նմանատիպ համակարգ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի մետրոպոլիտենում։

Հասցե` Հայաստան, Երևան, Կասյան փողոց, 4/2

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Նախագիծը հնարավոր է իրականացնել մասնակի

Տվյալ նախագիծն այս պահին հնարավոր է իրականացնել մասնակի: Այսինքն՝ մետրոյում հնարավոր է տեղադրել հետհաշվարկային ժամացույց, որպեսզի ուղևորն իմանա՝ երբ է մոտենում գնացքը: Ինչ վերաբերում է սմարթ-քարտեզին, ապա այս պահին տեխնիկական պատճառներով դա հնարավոր չէ իրականացնել, սակայն առաջարկը կընդունվի ի գիտություն՝ հետագայում իրականացնելու համար:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

10-22-2019 08:18:34

nman elektrataxtakner ham gnacqneri mej ,ham el kayaranneri  sovetakan chugunic gesh cucataxtakneric el e petq azatvel,linen tvayin elektrataxtakner

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Հայեր, ովքեր աշխարհը դարձրեցին ավելի լավը

06-10-2019

ԱՆԱՀԻՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Կրթելով ինքներս մեզ՝ կունենանք լավ ապագա և բանիմաց սերունդներ: Հայերը, ճակատագրի բերումով ցրվելով ողջ աշխարհով մեկ, իրենց անջնջելի հետքն են թողել համաշխարհային գիտության, մշակույթի և այլ ամենատարբեր ոլորտներում, բայց շատ քչերը գիտեն դրա մասին: Առաջարկում եմ Երևանի տարբեր հատվածներում (Կասկադ, Հաղթանակի զբոսայգի, Ազատության հրապարակ, Խաչքարերի պուրակ, Մետրոպոլիտենի կայարաններ...) տեղադրել գեղեցիկ և ուսուցողական բնույթ կրող հարթակներ,որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի մի բնագավառ (գյուտարարություն, բժշկություն, արվեստ, սպորտ, երաժշտություն...): Մարդիկ, մոտենալով հարթակին, ականջակալի միջոցով կտեղեկանան մեր հերոսների մասին: Հավելվածը կլինի  ձայնային հնչողությամբ հայերեն, անգլերեն և այլ լեզուներով:
Երևանը դարձնենք հաճելի և ճանաչելի ոչ միայն ՀՀ քաղաքացիների համար, այլ նաև արտերկրից ժամանող զբոսաշրջիկների համար:

suggest image
«Վիրտուալ Երևան» կենտրոն

09-10-2019

ՊԱՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժամանակակից թվային աշխարհում վիրտուալ իրականությունը բավականին մեծ դեր է խաղում մեր կյանքում և օրեցօր այն ավելի է զարգանում: Այդ իսկ պատճառով ժամանակակից թվային աշխարհի օրենքները պահանջում են, որպեսզի Երևանը և մեր քաղաքի պատմությունը պատշաճ կերպով ներկայացված լինեն նաև վիրտուալ տիրույթում:


Այդ կապակցությամբ առաջարկում ենք հիմնել «Վիրտուալ Երևան» հարթակը, որը նախատեսված է զարգացնել Երևանում վիրտուալ տուրիզմը և նպաստել կրթական համակարգին: Այն կներառի 3 հիմնական ուղղություն՝


1. Վիրտուալ տուրիզմ
Այս ուղղվածությունը ենթադրում է Երևանի պատմական վայրերի, իրադարձությունների հանրահռչակման ծրագիր, ըստ որի զբոզաշրջիկներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալ հին Երևանի փողոցների, պատմամշակութային տարատեսակ վայրերի, պատմական իրադարձությունների և պատմությունների հետ: Այսպիսով, զբոսաշրջիկները ծանոթանալով այս ամենի հետ վիրտուալ տիրույթում, ավելի լավ պատկերացում կկազմեն հին Երևանի և նրա պատմական իրադարձությունների մասին, ինչպես նաև նախատեսվող նոր ծրագրերին։

2. Վիրտուալ կրթություն
Տվյալ ուղղվածությունը հնարավորություն կընձեռի դպրոցում ուսանող երեխաների համար ձևավորել վիրտուալ ուսումնական միջավայր, որը հագեցած կլինի նոր տեխնոլոգիական լուծումներով և կհետաքրքրացնի ուսումնական պրոցեսը: Օրինակ՝ պատմական ակնարկները, Երևանի պատմությունը ավելի մատչելի և գրավիչ ձևով կմատուցվեն երեխաներին վիրտուալ պատկերների միջոցով:


3. Վիրտուալ կրթություն և տուրիզմ
«Վիրտուալ Երևան» հարթակի այս ծրագիրը տուրիզմի և կրթական ուղղվածությունների ինքնատիպ համադրում է, որը նպատակաուղղված է վերականգնել կրթական և պատմական հիշողությունը: Տվյալ ծրագրի շրջանակում ստեղծվելու է մի բջջային հավելված (Mobile Application), որն աշխատելու է նորագույն լրացված իրականության AR տեխնոլոգիայով: Հատուկ բջջային հավելվածի մեկ հպման միջոցով մարդիկ կկարողանան, օրինակ, գտնվելով Կինոմոսկվայի շենքի դիմաց, պատկերավոր տեսնել, թե ինչպիսի տեսք է ունեցել այն 1940-ական թվականներին: Այպիսով, կրթական բջջային հավելվածի միջոցով կներկայացվի պատմական Երևանը՝ ծառայելով թե՛ կրթությունը և թե՛ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակին: Այս ծրագիրն ամբողջությամբ պետք է լինի «Վիրտուալ Երևան» հարթակի հիմքի վրա և ցուցադրված լինի կենտրոնում:

Տեսնել բոլորը