Մայթերի բարելավում կանաչ թփերով

Կանաչ քաղաք և բարեկարգում

20-09-2019

ՆՍ

Ն. ՍԵԼՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Առաջարկ

Այժմ մայթերը փողոցից անջատվում են եզրաքարերով։ Փողոցում քայլելը նման է մոխրագույն միջավայրում լինելու։ Կանաչ գրեթե չկա։ Այդ պատճառով առաջարկում եմ մայթերի եզրերի ամբողջ երկարությամբ տնկել թփեր, որոնք կանջատեն մայթը փողոցից։ 

Ճանապարհային երթևեկության կանոններին համապատասխան կլինեն մայթից փողոց անցնելու ասֆալտապատ հատվածներ։ Այսինքն, դեպի փողոց դուրս գալու համար, որպեսզի ավտոմեքենա նստեք կլինեն բաց մասեր ինչպես ցույց է տրված վիդեոյում։

Այս պահին քաղաքի որոշ մասերում կան նմանատիպ թփեր, օրինակ՝ Կոմիտասի սկզբնամասում կամ Վազգեն Սարգսյան փողոցի վրա։ Այդ թփերը փողոցի տեսքն ու միջավայրը ամբողջովին փոխում են։ Ավտոներից առանձնացված է լինում մայթը, որը ավելի հաճելի և ապահով է դարձնում զբոսնելը քաղաքում։ 

Առաջարկի առավելությունները՝ 

- Ավելի կանաչ Երևան

- Մաքուր օդ փողոցով քայլելուց 

- Երեխաների ապահովություն, քանի որ չեն կարողանա անսպասելի փողոց անցնել

- Փոքրիկ տարանջատում փոշոտ ու ծխոտ ավտոների վազքից 

- Թփերը մշտադալար են և տարվա բոլոր եղանակներին նրանք նույն տեսքը կունենան՝ քաղաքին տալով խնամված, կանաչ  և գեղեցիկ տեսք

 

Լուծում

Թփերը կկլանեն ավտոմեքենաների արտանետումները և քաղաքում կապահովեն ավելի մաքուր օդ։ Թփի բարձրությունը 1 մետր է, որը մարդու մոտ ստեղծում է այգում քայլելու զգացողություն։ Պետք է տնկվեն թփեր մայթերի եզրով (Տե'ս նկարը)։ Անպայման պետք է մեկումեջ թողնել բաց մաս, որպեսզի մարդիկ կարողանան դուրս գալ փողոց և ավտոմեքենա նստեն։ Քանի որ գումարը չգիտեմ որքան տարածքի համար կբավարարի, առաջարկում եմ սկսել քաղաքի գլխավոր մայրուղիներից, իսկ հնարավորության դեպքում անցնել նաև փոքր փողոցներին։ Հետագա տարիներին ըստ միջոցների համապասխան գումարի՝ տրամադրել նաև մնացած բոլոր փոքր փողոցների եզրերի կանաչապատմանը այս մշտադալար կանաչ թփերով։ 

Հասցե` Հայաստան, Երևան, Ռայնիսի փողոց, 22

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԱԿ
ԱՐՓԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

09-30-2019 00:09:07

Հրաշալի գաղափար է։ Նշված փողոցներով ես նույնպես անցել եմ և իսկապես տարբերությունը մեծ է։ Համ քեզ առանձնացված ես զգում փողոցի ավտոների տոհուբոհից ու ծխերից, համ էլ կանաչը ավել մաքրություն է ապահովում օդին և կենդանացնում է փողոցները։ 

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Ընթերցասերի այգի

12-07-2019

ՍՏԵՓԱՆ ԽԱՆՈՅԱՆ

Առաջարկում եմ ստեղծել ընթերցասերի այգի: 

Այգին ոչ միայն հարմարավետ վայր կլինի ընթերցելու համար, այլև հնարավորություն կստեղծի նոր ծանոթություններ հաստատելու, գրքեր փոխանակելու կամ նվիրելու համար: 

Յուրաքանչյուր նստարան կարող է կրել որևէ հայտնի հեղինակի կամ գրքի անուն,  ինչը կունենա ճանաչողական և կրթական արդյունք: Այգում տեղադրված  գովազդային վահանակներում ընթերցողը կծանոթանա ինպես հայ հեղինակների  նոր գրքերին,  այնպես էլ արտասահմանյան բեսթսելլերներին: 

Հեղինակները հնարավորություն կունենան  կազմակերպել իրենց նոր գրքերի շնորհանդեսը և տեղում կազմակերպել վաճառք:  Այգուն կից կարելի է հիմնել նաև փոքրիկ սրճարան, որից ստացված շահույթով  հնարավոր կլինի հոգալ այգու ծախսերը: 

Այսպիսով կարելի է կրթել մեր  հասարակությանը և նոր մշակույթ ձևավորել:

no image
#MyYerevan

02-10-2019

ԱՆԻ ԲԱԲԱՅԱՆ

Մշակել և գործարկել MyYerevan App. բջջային հավելվածը: Բջջային հավելվածի միջոցով քաղաքապետարանը միշտ հետադարձ կապի  մեջ կլինի քաղաքացիների հետ, ավելի լավ հասկանալով նրանց կարիքները և ավելի թափանցիկ և արդյունավետ ներկայացնելով մատուցվող ծառայությունները:

MyYerevan App միջոցով քաղաքապետարանը կարող է real time ռեժիմում տեղեկացնել Երևանցիներին խցանումների, փակ փողոցների, կոմունալ ծառայությունների մատուցման խափանումների, ճանապարհային և այլ պատահարների մասին, ինչպես նաև կազմակերպվող քաղաքային և ժամանցային նշանակության միջոցառումների մասին և Երևանցիների հանրային կյանքին վերաբերվող ցանկացած այլ իրադարձությունների մասին (urgent, news and notifications):

MyYerevan App միջոցով քաղաքապետարանը կարող է կազմակերպել քվեարկություններ (polls) Երևանցիներին վերաբերող այս կամ այն հարցի շուրջ (այդ թվում համայքնային նշանակության հարցերի վերաբերյալ), որոնց արդյունքները կարող են հիմք հանդիսանալ քաղաքապետարանի կողմից կատարվելիք գործողությունների և ընդունվող որոշումների, ինպես նաև անցկացնել հարցումներ, ուղարկել քաղաքացիներին հարցաթերթիկներ Երևանցիների տեսակետները և մոտեցումները պարզելու համար:

MyYerevan App միջոցով քաղաքապետարանը կարող է մոնիտորինգ անել ինչ է կատարվում քաղաքում, խթանելով որպեսզի քաղաքացիները լինեն ավելի ակտիվ, բջջային հավելվածի տարբեր բաժինների միջոցով  տեղեկացնելով քաղաքապետարանին ինչպես պատահարների, խափանումների, առաջացած խնդիրների մասին այնպես էլ քաղաքապետարանի և համայքապետարանների կողմից խնդիրների լուծմանը  գնահատման և արձագանքման միջոցով:

Բջջային հավելվածին կարող են միանալ հանրային նշանակության ծառայություններ մատուցող ընկերությունները (կոմունալ, տրասպորտային, ժամանցային, կոմերցիոն, բժշկական), որտեղ նրանք կարող են գտնել իրենց target audience.

Տեսնել բոլորը