Մաշտոցի պողոտա և Թումանյան փողոցների խաչմերուկում խաչաձև հետիոտնային անցում ստեղծելու վերաբերյալ
Այլ
29-09-2019
Առաջարկ
Առաջարկում եմ Մաշտոցի պողոտա և Թումանյան փողոցների հատման խաչմերուկում ստեղծել առաջին խաչաձև հետիոտնային անցումը Հայաստանում: Դրա համար, լուսացույցների ներկա կարգավորման պարագայում, իմ հաշվարկով պահանջվելու է ընդամենը համապատասխան խաչմերուկը գծանշումով և հետիոտնային անցման լուսացույցով կահավորելու աշխատանքներ:
Լուծում
Լուսացույցների ներկա կարգավորմամբ վերոնշյալ խաչմերուկում առաջանում է մոտավորապես 30 վայրկյան ժամանակահատված, որի ընթացքում փողոցների չորս կողմերից միաժամանակ դադարում է տրանսպորտային միջոցների մուտքը խաչմերուկ՝ հարմար պայման ստեղծելով հետիոտնին խաչաձև անցմամբ հատելով խաչմերուկը հայտնվել միանգամից իր ցանկացած մայթին: Ներկայում դա հետիոտնը կատարում է երկու փողոց անցնելով: Առաջարկը հարմարավետ է նաև հաշվի առնելով նշյալ խաչմերուկի բազմամարդ լինելը, ինչպես նաև կհանդիսանա առաջին խաչաձև հետիոտնային անցման ներդրման փորձը Հայաստանում:
Հասցե` Հայաստան, Երևան, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, 42
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
10-30-2019 19:48:29
MIANSHANAK KARIQ@ KA EV HNARAVORUTYUN@ !!!
ԱՐՄԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ
09-29-2019 15:12:17
Շատ լավ միտք է, կառաջարկեի նույնը անել նաև Մաշտոցի պողոտա և Պուշկինի փողոցների խաչմերուկում։ Մեքենաները միաժամանակ կանգնում են, հետիոտնային բոլոր լուսացույցերը կանաչ են վառվում, բայց ժամանակը 2 փողոց անցնելուն դանդաղ քայլելու դեպքում չի բավականացնում, իսկ անկյունագծով ավելի արագ կլինի։
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում: