Մարզական կենտրոն Հաղթանակ թաղամասում

Սպորտ

24-09-2019

ՇՂ

Շ. ՂԵՎՈՆԴՅԱՆ

Առաջարկներ՝ 3

Առաջարկ

Հաղթանակ թաղամասը գտնվում է Երևանի ծայրամասում, չունի որևէ սպորտային ու  ժամանցի կենտրոն և, հաշվի առնելով Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացման անհրաժեշտությունը, կարևոր եմ համարում Հաղթանակ թաղամասում սպորտային նոր կենտրոնի հիմնումը: Առողջ ու մարզված սերունդ ունենալու համար անհրաժեշտ է ստեղծել հնարավորություն, որպեսզի Հաղթանակ թաղամասի երեխաները կարողանան զբաղվել ֆուտբոլով, բասկեբոլով, վոլեյբոլով, ինպես նաև կարողանան տեղադրված մարզասարքերի շնորհիվ մարզվել: 9000-ից ավել բնակչություն ունեցող թաղամասին չափազանց անհրաժեշտ է նման կենտրոն ունենալը: Նշեմ նաև, որ Հաղթանակ թաղամասի միակ դպրոց հաճախում է մոտ 1000 երեխա և թաղամասում սպորտային միջոցառում անցկացնելու համար չկա համապատասխան  վայր երեխաների սերը դեպի սպորտ զարգացնելու համար: Ներկայացվող տարածքը գտնվում է դպրոցի կողքին և ներկայումս գտնվում է ոչ բարվոք վիճակում, և նշված սպորտային կոմպլեքսի հիմնումը նաև արդյունավետ կլինի դպրոցում ֆիզկուլտուրայի զարգացման և ֆիզիկական կրթության զարգացման համար:

Լուծում

Մարզական կոմպլեքսի կառուցումից հետո թաղամասի ակտիվ բնակիչները կզբաղվեն դրա պահպանմամբ, որի շնորհիվ հետագա ծախսեր չեն առաջանա: 

Հասցե` Հայաստան, Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Հաղթանակ թաղամաս

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Իրականացումը որոշ չափով կարող է տարբերվել

Կայքի կանոնների համաձայն՝ ստացված առաջարկներն ու դրանց իրականացումը որոշ չափով կարող են տարբերվել:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԱԽ
ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

11-10-2019 21:21:54

Վերջապես մեր թաղամասում կլինի մի տեղ, որտեղ մեծ թե փոքր կկարողանան մարզվել և սպորտային խաղեր խաղալ:

ՏԳ
ՏԱԹԵՎԻԿ ԳՅՈՒԼԲՈՒԴԱՂՅԱՆ

11-10-2019 20:38:40

Չափազանց կարևոր նախագիծ է մեր Հաղթանակ թաղամասի համար:

ԱԽ
ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

11-04-2019 23:01:13

Հաղթնակ թաղամասում չկա որևէ տեղ, որ երեխաները կկարողանան զբաղվել սպորտով, այդ պատճառով այս ծրագրի իրականացումը չափազանց կարևոր է:

 

ՂՂ
ՂՈՒԿԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ

11-03-2019 22:48:07

Իմ դուրը շատ եկավ այս նախագիծը շատ կուզեմ որ այս նախագիծը իրականանա

ՔՄ
ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆ

10-31-2019 23:05:50

Բավականին մեծ թաղամաս է և շատ անտեսված վիճակում է գտնվում։ Լավ կլինի այս տարածքի կարգավորման հարցը, բայց քաղաքապետարանը լուրջ ուշադրություն պետք է դարձնի այս թաղամասի տրանսպորտի հարցին։

ՀՄ
ՀԱՅԿ ՄԿՐՏՉՅԱՆ

10-30-2019 23:20:18

Bavakanin mec  taxamasa  Mec  dprocov.  aroxj  qaxaci  unenalu hamar  anhrajeshta 

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Ծիրանին նվիրված հուշարձան Երևանում

16-09-2019

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Բոլոր հրապարակումներում, զբոսաշրջային ուղեցույցերում և ֆիլմերում ծիրանը գովեստվում է որպես հայկական ամենատիպիկ միրգ, խորհրդանիշ, բրենդ: Անգամ լատինական անվանումներից է՝ Plinus Armeniaca /Հայկական սալոր/: Տեղին է հիշատակել նաև «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը և այլն: Առաջարկվում է Երևանի կենտրոնում տեղադրել 2-2.5 մետրանոց «Ծիրան» հուշարջան, որը կամրացնի և տեսանելի կդարձնի «Ծիրան» հայկական միրգ-բրենդը: Իսկ մրգերից բրենդը դա հենց ծիրանն է / օրինակ տարածված նուռը, որպես բրենդ բավականին վիճելի է՝ նույն Հունաստանը, Իրանը, Թուրքիան արտադրում են մի քանի հազար անգամ շատ նուռ և ունեն շատ ավելի մեծ թվով սորտեր/: Այսօր ծիրանի հուշարձան տեղադրել են Թուրքիայում և  Տաջիկստանում և բավականին լավ տարածում են այս փաստը /որպես խոշոր արտադրողներ զարգացնում և յուրացնում բրենդը/:Առաջարկվող հուշարձանը կարող է լինել մետաղական կամ հատուկ պլաստիկից, որը հնարավոր է նաև ներքին լուսավորմամբ գույները փոխի՝ կանաչից ծիրանագույն: Այս հուշարձանի ներքևում մեծ տառերով կգրվի «Plinus Armeniaca»: Այս գրվածքը կարելի է հետաքրքիր համակցել «I Love», « Armenia, Apticot» բառերի հետ: Վստահաբար  քաղաքի հյուրերը կուզեն նկարվել նման գեղեցիկ հուշարձանի մոտ և այս հուշարձանը կնպաստի Երևանի զբոսաշրջային հեղինակությանը:

Տեսնել բոլորը