ՄԱՐԶԱԿԱՆ ԱՅԳԻ/ՊՈՒՐԱԿ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Այլ

20-09-2019

ԱԱ

Ա. ԱՆՏՈՆՅԱՆ

Առաջարկներ՝ 3

Քվեարկողներ

Առաջարկ

Առաջարկում եմ Երևանի Օղակաձև այգու վերջին անխնամ հատվածում` Սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ, կամ Կոմիտասի անվան այգու՝ Արշակունյաց պողոտային հարող անխնամ հատվածում կառուցել Մարզական այգի/պուրակ՝ մարզասերների և առողջ ապրելակերպ վարող քաղաքացիների համար:

Ծառապատ այգում/պուրակում նախատեսվում է ունենալ հեծանվային զբոսանքի համար նախատեսված ճանապարհ, bmx հեծանվատեսակի, սքեյթի և ռոլեռների համար նախատեսված առանձին հատված, բացօթյա վարժասարքեր, և հնարավորության դեպքում՝ նաև բացօթյա լողավազան: Առանձին հատված կարելի է նախատեսել նաև հանգստի գոտու համար՝ պիկ-նիկներ կազմակերպելու և առհասարակ՝ հանգստի համար:

Նախագիծը կարող է օրինակելի լինել Երևանի բոլոր վարչական շրջանների համար:

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Իրականացումը որոշ չափով կարող է տարբերվել

Կայքի կանոնների համաձայն՝ ստացված առաջարկներն ու դրանց իրականացումը որոշ չափով կարող են տարբերվել:

Երևանի քաղաքապետարանը կարող է որոշել ծրագրի իրականացման համար նպատակահարմար վայրը և տեսքը:

Ծրագիրը կարող է իրականացվել 30 միլիոն դրամ բյուջեի սահմաններում:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:

Մեկնաբանություններ չկան

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Street Workout մարզահրապարակներ բոլոր վարչական շրջաններում

28-09-2019

ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բարև ձեզ, 
Երևանում շատ արագ տեմպով աճում են սպորտային ակումբները, ֆիթնես մարզասրահները, բայց բնակիչների զգալի մասը ժամանակի, գումարի կամ հեռավորության պատճառով չի կարողանում իրեն թույլ տալ այցելել մարզասրահներ:
Շատ եվրոպական երկրներում և Ռուսաստանում արագ տեմպերով զարգանում է բակային պայմաններում մարզվելու մշակույթը, խոսքը բացօթյա մարզահրապարակների մասին է, որոնք անվճար են և բաց բոլորի համար:
Երևանում այս պահին կառուցված է ընդամենը 2 նմանատիպ մարզահրապարակ, որը ցավոք սրտի շատ քիչ է Երևանի միլիոնանոց բնակչության համար:
Կառուցելով  մեկական բացօթյա մարզահրապարակ յուրաքանչյուր վարչական շրջանում գտնվող կենտրոնական այգիներից մեկում՝ Երևանի բնակիչները հնարավորություն կունենան անվճար պայմաններում զբաղվել սպորտով և ֆիզիկական կուլտուրայով: 

Մարզահրապարակը դառնում է սպորտային և առողջ ժամանցի վայր: Այդտեղ կարող են մարզվել և երեխաները, և դեռահասներն ու երիտասարդները, և մեծահասակները:
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում (Արմենիա ՀԲԿ-ի հարակից այգում ) 2012թ.-ից գործում է Street Workout-ի մարզահրապարակ, որն իր շուրջ է հավաքել մոտակայքում ապրող բնակիչներին և մարզահրապարակը օրվա ցանկացած ժամի լի է մարզվող մարդկանցով: Այսինքն այդ մարզահրապարակը վառ օրինակ է, որ գաղափարը իրոք աշխատում է և իրոք կա նման մարզահրապարակների պահանջարկ Երևանի բոլոր վարչական շրջաններում:
 

Տեսնել բոլորը