Մարդկանց և կենդանիների համար նախատեսված ցայտաղբյուրի նախագիծ

Բնապահպանություն

13-08-2019

ՄՂ

Մ. ՂՈՒԼՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Նախագիծը ամբողջովին կատարված է իմ կողմից։

Անտուն կենդանիները մեր առօրյայի մի մասն են կազմում։ Թափառական կենդանիները ամենուր են  և ունեն տարբեր խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն։  Նրանք նույնպես ունեն ծարավը հագեցնելու խնդիր և հիմնականում օգտվում են մարդկանց համար նախատեսված ցայտաղբյուրներից։ 

Լուծում

Ստեղծել եմ ցայտաղբյուրի կոնցեպտ-նախագիծ, որը նախատեսված կլինի մարդկանց և կենդանիների համար։ Այն ավելի հարմարավետ է քան նախատիպերը։ Մաքսիմալ շատ ջուր է խնայում և քչացնում է մարդու ֆիզիկական միջամտությունը։ Ֆիզիկական աշխատանքը քչացնելու և ջուրը մաքսիմալ խնայելու համար  օգտագործվելու է սենսորային համակարգ,որի շնորհիվ մարդը չի դիպչելու ծորակին և զերծ է մնալու տարբեր բակտերիաների ու մանրէների ներթափանցումից։ Սենսորային համակարգը նաև կկանխարգելի կենդանիներին նույն ծորակից օգտվելուց։

Ցայտաղբյուրի ներքևի հատվածը նախատեսված կլինի կենդանիների համար։

 

Հասցե` Հայաստան, Երևան, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, 36

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Ցայտաղբյուրի ձեռքբերման համար հայտարարվելու է մրցույթ

Տվյալ ցայտաղբյուրի ձեռքբերման համար Երևանի քաղաքապետարանը, օրենքով սահմանված կարգով, հայտարարելու է մրցույթ:

Նաև հիշեցնենք, որ կայքի կանոնների համաձայն՝ ստացված առաջարկներն ու դրանց իրականացումը որոշ չափով կարող են տարբերվել:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԱՄ
ԱՐՓԵՆԻԿ ՄԵՍՐՈԲՅԱՆ

10-21-2019 22:01:42

Ողջունելի և կարևոր առաջարկ է:

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

Տեսնել բոլորը