Մանկական խաղահրապարակի առաջարկ

Կանաչ քաղաք և բարեկարգում

13-09-2019

Դ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Առաջարկներ՝ 4

Քվեարկողներ

Առաջարկ

Առաջարկում եմ փոքրիկ մակերեսով խաղահրապարակներ, որոնք նախատեսված կլինեն փոքրիկ երեխաների համար։ Խաղահրապարակը կարող է լինել թե ավազից և թե կանաչ արհեստական խոտից։ Նմանատիպ խաղահրապարակներ չկան Երևան քաղաքում։ Այն հարմար է նրանով որ ծնողը իր երեխայի հետ կարող է որոշակի ժամանակ անցկացնել այդ վայրում, երեխան կարող է խաղալ, իսկ ծնողը կարող է սպասել հարմար նստատեղին նստելով։ 

Լուծում

Խաղահրապարակները կտեղադրվեն այգիներում,և բակերում։ Դրանք անհրաժեշտություն են մեր Երևան քաղաքին որովհետև նման բաներ Երևանում չկա և չի էլ եղել։ Ծնողները, իրենց փոքրիկ երեխաների հետ զբոսնելիս, հնարավոր չէ չօգտվեն նման կարգի խաղահրապարակից, քանի որ այն իր դիզայնով շատ գրավիչ է և հարմարավետ։ Դրանց կից կտեղադրվեն ցայտաղբյուրներ երեխաների և մեծահասակների համար։ Կարծում եմ, որ այն իրենից մեծ ծախսեր չի պահանջում և դրա իրագործումը Երևանը կդարձնի ավելի ժամանակակից և հարմարավետ։

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ

09-22-2019 11:27:49

Շնորհակալություն․․․

ՌՄ
ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

09-18-2019 13:07:56

Շատ լավ առաջարկ է մեր քաղաքի համար։

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Աուդիո գայդ համակարգի տեղադրում

06-08-2019

ՏԻԳՐԱՆ ԱԶԻԶԲԵԿՅԱՆ

Ցանկանում ենք Երևան քաղաքում տարբեր փողոցներում և տեսարժան վայրերում տեղադրել QR կոդ, որը սկանավորելուց օգտատերը կարող է իր ընտրած լեզվով աուդիո տարբերակով լսել այդ տեղի նկարագրությունը։ Այնուհետև տեքստի ավարտին կլինի հուշում, թե ուր է հարկավոր գնալ հաջորդ տեսարժան վայրը տեսնելու և աուդիոն լսելու համար։ Ծրագիրը կարող է լինել մի քանի ժամանոց, սակայն նույնիսկ մասնավոր QR կոդեր սկանավորելուց, այն կլինի ինֆորմատիվ։

Ամբողջը լսելիս զբոսաշրջիկը լիարժեք ինֆորմացիա ձեռք կբերի Երևանի մասին, և հնարավորություն կունենա առանց քարտեզի կամ զբոսավարի օգնության հեշտությամբ և հետաքրքիր կերպով զբոսնել Երևանում։ 

Այս պահին մենք փորձնական ձայնագրել ենք Հանրապետության Հրապարակի վերաբերյալ տեքս, և միայն 4 լեզվով։ Նախատեսում ենք նախագագիծը հասանելի դարձնել հնարավորինս շատ լեզուներով։

Բոլոր լեզուներով տեքստերի ձայնագրությունները կատարվելու են ձայնագրման ստուդիայում։ 

Տեսնել բոլորը