Մանկական բազմաֆունկցիոնալ խաղահրապարակի առաջարկ
Կանաչ քաղաք և բարեկարգում
02-10-2019





Առաջարկ
Առաջարկում եմ մանկական բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ, որը անվտանգ է և ապահով իր կառուցվածքի շնորհիվ: Այն շրջանաձև տեսք ունի և բավականաչափ ընդարձակ է։ Այսպիսի խաղահրապարակները ուսուցանող են և կնպաստեն երեխաների առողջ մեծացմանը և զարգացմանը, քանի որ դրանք պատրաստված են երկրաչափական ֆորմաներով, ունեն փոքրիկ անֆիթատրոն, թեքահարթակներ, լանջեր և հատակին տեղակայված ուսուցանող գծանշումներ։ Այն իր կառուցվածքով կգրավի յուրաքանչյուր մարդու և այն հանրային հավաքատեղի կդառնա երևանցիների համար։
Լուծում
Այսպիսի բազմաֆունկցիոնալ խաղահրապարակները յուրահատուկ տեսք կհաղորդեն տվյալ միջավայրին: Մարդիկ իրենց ընտանիքների հետ միասին կգան կնստեն և որոշ ժամանակով կկտրվեն իրենց առօրյա հոգսերից։ Դրանք պատրաստված կլինեն էկոլոգիապես մաքուր և անվտանգ նյութերից։ Այն կդառնա հանդիպումների կետ երեխաների և մեծահասակների համար։
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՄԱՐԻԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
10-22-2019 21:58:15
Որպես տարածք կարելի է դիտարկել Ավանի մուտքի մոտի ներաբաց ճեմուղին։ Ճիշտ է նորաբաց է, բայց երբեք չեմ տեսել այնտեղ մարդ մտնի։ Ափսոս է, այդքան միջոցներ ծախսվեց, բարեկարգվեց ու չի շահագերծվում։
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում: