Մանկական այգի ավտոդրոմ

Կանաչ քաղաք և բարեկարգում

26-09-2019

ԷՄ

Է. ՄԽԻԹԱՐՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Երեխաներին դեռ մանուկ հասակից անհրաժեշտ է կրթել որպես երթևեկության մասնակից, թե որպես հետիոտն, թե որպես ապագա վարորդ։ Քանի դեռ հանրակրթական դպրոցներում չկան դասընթացներ երթևեկության տարրական կանոններին ծանոթացնելու համար, կարծում եմ արժե կառուցել գոնե մեկ մանկական այգի ավտոդրոմ՝ կահավորված իրական  ճանապարհային նշաններով, գծանշումներով, լուսացույցներով։

Լուծում

Լուծման համար անհրաժեշտ կլինի մի տարածք, ցանկալի է մեծ լինի, որտեղ կարելի է հիմնել գեղեցիկ այգի-ավտոդրոմ։ Ավտոդրոմը կառուցելու համար անհրաժեշտ կլինի մասնագետների խորհուրդ։ 

Այգին կարող է համատեղելի լինել նաև այս հարթակում առաջարկված նմանատաիպ այլ այգիների հետ։

Մանրամասները քննարկման կարիք կունենան։

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:

Մեկնաբանություններ չկան

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Ազատ ավտոկայանատեղիները ցույց տվող ծրագրային ապահովում

06-08-2019

ՆՈՐԱՅՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Քաղաքում ազատ ավտոկայանատեղի գտնելը իրական գլխացավանք է վարորդների համար։ Հաճախ ստիպված ենք լինում շրջել փողոցներում գտնելու համար ազատ ավտոկայանատեղիներ։ Դա պատճառում է ժամանակային, ֆինանսական և այլ կորուստներ։ Առաջարկում ենք Մոբայլ Հավելված, որը ցույց կտա քաղաքում ազատ ավտոկայանատեղիները իրական ժամանակում։ Օգտատերերը հավելվածի միջոցով կտեսնեն ինչպես մոտակա, այնպես էլ իրենց ցանկալի փողոցում ազատ և զբաղված ավտոկայանատեղիների վերաբերյալ տվյալներ։ Ընտրելուց հետո տվյալ փողոցը կամ կայանատեղին, նավիգացիոն համակարգը կուղղորդի վարորդին դեպի տվյալ կայանատեղի։ Այդ ընթացքում եթե կայանատեղին դառնա զբաղված, ձայնային հաղորդագրությունը կտեղեկացնի դրա մասին վարորդին և կառաջարկի այլ ազատ ավտոկայանատեղի տվյալ հատվածում։ Հավելվածը ունի որոնողական ֆունկցիա, որի միջոցով վարորդները կարող են որոնել այն փողոցը կամ հատվածը որտեղ ցանկանում են կայանել, և ստանալ իրական ժամանակում ինֆորմացիա՝ արդյոք տվյալ փողոցում կա ազատ կայանատեղի, քանի հետ (այդ ամենը պատկերավոր երևում է հավելվածում), թե ոչ։ 

Տեսնել բոլորը