Լավ որակի օգտագործված հագուստի ու կոշիկների հավաքագրման կետեր կարիքավորների համար

Սոցիալական ոլորտ

02-10-2019

ԱԹ

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Քաղաքացիներից շատերի մոտ կուտակվում է քիչ օգտագործված, լավ որակի հագուստ, հատկապես մանկական։

Առկա են նաև բազմաթիվ կարիքավոր ընտանիքներ, ում նման հագուստ հարկավոր է։

ԱՌԱՋԱՐԿ.

Ստեղծել փոքր գեղեցիկ կետեր, ուր մարդիկ կարող եմ թողնել չօգտագործվող հագուստն ու կոշիկները, որտեղից և կարիքավորները կկարողաման վերցնել իրենց համար անհրաժեշտը։ 

 

 

 

 

 

Լուծում

Ստեղծել նման կետեր բոլոր վարչական շրջաններում:

Հասցե` Հայաստան, Երևան, Թումանյան փողոց, 23

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԱԳ
ԱԶԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

11-10-2019 19:44:58

Ներկա պահին, Երևանյան լվացքատներից մեկը - Սելենա Սերվիսը ընդունում է օգտագործված սակայն նորմալ վիճակում գտնվող հագուստ, իրենք մաքրում են արդուկում և առաքում կարիքը ունեցող մարդկանց 

ՀԵ
ՀԵՐՄԻՆԵ ԵԳԱՆՅԱՆ

11-06-2019 08:28:12

Շատ լավ միտք է, այդպես կվերանան այնպիսի բարեգործական ընկերությունները, որոնք ավելի շատ իրենք են օգտվում, քան օգնում են այն մարդկանց, ովքեր դրա կարիքը շատ ունեն:

ԼԽ
ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

11-04-2019 10:00:46

Լիովին համաձայն եմ

ԵՄ
ԵՐԱՆՈՒՀԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

10-22-2019 14:08:47

Հիանալի գաղափար է: Առաջարկին կողմ եմ

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Այգի (Park)

15-07-2019

ՎԱՐԴԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Այգի եմ ուզում Երեւանում, մենակ կանաչ խոտ, անկյուններում հատուկենտ ծառեր ու թփեր:

 

ԱՌԱՆՑ

  • մառմարե եւ տուֆի սալիկների,
  • գրանիտե բարծրածաշակ նստարանների
  • Ուրարտուն հիշացնող արյուծների եւ ցլի բռոնզաձույն արձանների
  • նախշազարդ բետոնած գորգերի
  • ցեմենտի
  • բետոնի
  • բուտկայի
  • շատրվանի
  • բորձյուրի
  • կարմիր ավազի
  • չափառների ու պարիսպների
  • կաֆեի
  • մառոժնիանոցի
  • խաչքարերի
  • ռոստելեկոմի զնակի
  • գովազդային վահանակի
  • ծաղկապատ կիթառի/դաշնամուրի/սաքսաֆոնի
  • բորդյուրների մեջ վեկալած ծառերի
  • գարեգին նժդեհի արձանի
  • շղթայված թանկանոց արվեստի գործերի
  • էկզոտիկ բույսերի
  • «կենդանիներին ման չտալ» նշանի
  • անվտանգության աշխատակիցների
  • արգելող նշանների
  • ոչ մասնավոր ու հանրությանը պատկանող

 

ՈՐՈՎՀԵՏԵւ

  • կանաչ խոտը կլանում ա արեւի էներգիան, քաղաքը հովացնում ա, մինչդեռ բետոնը արեւի էներգիան հետ ա անդրադարձնում ու տաքացնում օդը,
  • կանաչ տարածքը թթվածին ա արտադրում,
  • կանաչ գույնը հանգստացնում ա,
  • բաց տարածությունները ազատության շունչ են տալիս,
  • կկարանաս հանգիստ գնաս, խոտերի վրա նստես, պառկես վիտամին D սինթեզես, պիկնիկ անես, ֆրիզբի կամ քայթ խաղաս, կամ գնդակ տշես:

 

Բացի այգի լինելուց, տարածքը կարող է ծառայել հետեւյալի համար

  • օpen air համերգների տարածք կունենաք
  • ձմռանը ամանորյա այգի կամ ձնագնդի խախալու այգի

 

Օրինակներ՝

  • South Park, Oxford (UK) https://en.wikipedia.org/wiki/South_Park,_Oxford
  • Green Park, London (UK) https://en.wikipedia.org/wiki/Green_Park

 

 

Տեսնել բոլորը