Կրծքով կերակրման սենյակներ
Առողջություն և բժշկություն
05-08-2019


Առաջարկ
Կրծքի կաթը լավագույն սնունդն է մանկան համար: Այն պաշտպանում է վարակներից, նվազեցնում է հետագայում քրոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը, նպաստում է երեխայի մտավոր զարգացմանը: Այն առավելագույնս նպաստում է մոր և մանկան միջև հուզական կապի հաստատմանը: Կրծքով կերակրելուց շահում է նաև մոր առողջությունը: Կրծքով կերակրած կանայք ավելի քիչ են հիվանդանում կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղով, սակավարյունությամբ, ոսկրերի դյուրաբեկությամբ: Եկեք խրախուսենք կրծքով սնուցումը և ստեղծենք պայմաններ մոր և երեխայի համար: Մենք բոլորս գիտենք, որ մեր հասարակության մեջ ընդունված չէ փողոցում, այգում կամ այլ հասարակական վայրում երեխային կրծքով կերակրելը, այդ իսկ պատճառով ահրաժեշտ է մեր փոքրիկ քաղաքացիների իրավունքները պահել և ստեղծել պայմաններ նրանց կերակրման համար: Առաջարկում եմ մայրաքաղաքի այգիներում նախաձեռնել կրծքով կերակրման սենյակների կառուցում: Դրանք կարող են լինել նաև նոր կառուցված մաքուր զուգարաններ տղամարդկանց և կանանց համար, իսկ կողքին առանձին կերակրման սենյակ, որտեղ մայրիկը հանգիստ առանց ավելորդ լարվածության կկերակրի և ահրաժեշտության դեպքում նաև կփոխի երեխայի տակդիրը: Զուգարանները կլինեն վճարովի, իսկ կերակրման սենյակն անվճար: Այնտեղ կլինի աշխատակից և կվարձատրվի վճարովի ծառայություններից և կերակրման սենյակը հավելյալ ծախս չի համարվի:
Լուծում
Սա միանգամից կլուծի մեր այգիներում կոկիկ և մաքուր զուգարան ունենալու հարցը և կստեղծվի համապատասխան պայման կրծքով կերակրվող փոքրիկ քաղաքացու համար:

Մեկնաբանություն
Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները:
Ծրագիրը կարող է իրականացվել 30 միլիոն դրամ բյուջեի սահմաններում
Ծրագիրը կարող է իրականացվել 30 միլիոն դրամ բյուջեի սահմաններում
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՎԵՐԳԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
10-31-2019 10:18:37
Հիանալի գաղափար է: Ես ինքս կերակրող մայր եմ և, քանի որ, իսկապես ինձ անհարմար եմ զգում մարդկանց աչքի առջև կերակրել երեխայիս (իսկ երեխաս ցանկացած պահի կարող է ցանկանալ ուտել), աշխատում եմ տանից ոչ հեռու զբոսնել: Իսկ քաղաքն այնքան գեղեցիկ է:Մենք էլ կցանկանայինք առանց այդ մասին մտածելու զբոսնել
ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ
10-03-2019 14:28:47
Անգամ կարծում եմ, որ նման այգիների մուտքերի մոտ կարելի է տեղադրել գումարների հավաքագրման արկղեր՝ ըստ ցանկության: Այդպիսով կապահովվի այգիներում տեղադրված այդ Զուգարանների մաքրությունը
ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ
10-03-2019 14:26:38
Շատ Լավ միտք Է
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում: