Առաջարկ
Առաջարկում եմ Կոմիտասի այգում տեղադրել մարզասարքեր, որպեսզի կարողանան օգտվել նաև տարիքով մարդիկ։ Նպատակը՝ հարակից տարածքում ապրող բնակիչները հնարավորություն կունենան օգտվել մարզասարքերից և պահպանել առողջ ապրելակերպ։
Լուծում
Այգին բավականին մեծ տարածք է ընդգրկում, ունի երեխաների համար նախատեսված նորակառույց խաղահրապարակ և շատ ազատ տարածք առաջարկն իրագործելու համար:
Հասցե` Հայաստան, Երևան, Կենտրոն վարչական շրջան, Նորագյուղ թաղամաս
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԱՆԱՀԻՏ ԱՆՏՈՆՅԱՆ
11-01-2019 16:32:37
Շատ լավ առաջարկ է ։
Հուսամ Երևան քաղաքի ծայրամասերում էլ կլինեն բարեփոխումներ։
Նորագավիթ թաղամասին էլ է անհրաժեշտ բարեկարգված խաղահրապարակ։
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում: