Կենդանիների հիգիենայի հարթակ

Կանաչ քաղաք և բարեկարգում

21-07-2019

ԷԱ

Է. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Առաջարկ

Առաջարկում եմ Երևանի մայթերում ունենալ հատուկ աղբամաններ, կենդանիների հիգիենայի համար, ինչը մեր քաղաքացիներին հնարավորություն կտա հավաքել իրենց կենդանիների հետևից և մաքուր պահել Երևանը: 

Լուծում

Աղբամանները պետք է լինեն խոտածածկի վրա, այդպիսով ստեղծվում են զուգարաններ կենդանիների համար: Շատ մայթեր չունեն ոչ-մի կանաչ հատված: Կենդանին իր կարիքները հոգում է ասֆալտի կամ քարերի վրա, և այդ մակերեսի վրա ոչինչ չի ներծծվում, այլ տարածվում է ամբողջ մայթով մեկ, ինչը բնականաբար անհարմարություն է ստեղծում անցորդնորի համար, դառնուծ է տհաճ հոտի աղբյուր: 

Աղբամանները պետք է լինեն անպայման փակվող: Ինչպես նաև կից ցանկալի է ունենան տոպրակներ և ախտահանիչ միջոց: 

Կից ներկայացված է նաև այնպիսի տարբերակ, երբ հրարավոր է լինում աղբը վերացնել բնական ճանապարհով: 

Հասցե` Հայաստան, Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա, 4/18

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:

Մեկնաբանություններ չկան

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

no image
Հետիոտնային անցման սմարթ լուսավորման համակարգ

26-07-2019

ԳՐԻԳՈՐ ԲԱԲԱՅԱՆ

Ցավոք սրտի մեր մայրաքաղաք Երևանում անչափ շատ են դարձել վրաերթները: Հազվադեպ չեն նաև վրաերթների դեպքերը հենց հետոտնային անցման վրա, որոնց գերակշռող մասը տեղի է ունենում օրվա մութ ժամերին կամ երեկոյան մթնշաղին՝ երբ բնական լուսավորությունը բավարար չէ, իսկ մեքենայի լույսերը բավարար կերպով չեն լուսավորում: Քիչ չեն դեպքերը, երբ վարորդները տառապում են հավկուրությամբ, որը նույնպես դժվարեցնում է ժամանակին հատկանշել փողոցը անցնող հետիոտնին: Տեսանելիությունը բավարար չէ է նաև մառախլապատ եղանակների և անձրևային եղանակի ժամանակ: Բացի այդ, շատ հաճախ քաղաքում լուսավորությունը անջատվում է գիշերային ժամերին՝ էլեկտրոէներգիային խնայման նպատակով: Թվարկած բոլոր հանգամանքները ցավոք երբեմն հանգեցնում են վրաերթերի: 

Առաջարկում ենք հետիոտնաին անցումների մոտ տեղադրել հավելյար լուսավորության սմարթ համակարգ՝ հետիոտնին ժամանակին հատկանշելու նպատակով: Առաջարկվող համակարգը համալրված կլինի լուսադիոդային լուսավորման մատրիցայով, մարտկոցով և արևային վահանակով: Օրվա լուսավոր ժամերին համակարգը կարող է լիցքավորվել արևային էներգիայով, իսկ մութ ժամերին ապահովվել լուսավորություն հետոտնային անցումների վրա: Առաջարկվող համակարգը թույլ կտա զգալիորեն քչացնել վրաերթների քանակը:

Նշված համակարգը առավել արդյունավետ կարող է գործել հատկապես չկարգավորվող հետիոտնային անցումներում: Այդպիսի անցումների մոտ, չթույլատրված մասում շատ հաճախ կայանում են մեքենաներ, ինչը խանգարում է ժամանակին նկատել հետիոտնին, որը պատրաստվում է հատել փողոցը: Ու քանի որ համակարգը ավտոմատ կերպով միացնում է լուսավորությունը, ապա վարորդի կողմից անգամ հետիոտնին չտեսնելու դեպքում էլ լույսային ազդանշանը կարող է օգնել ժամանակին հետիոտնին նկատելու համար: Համակարգը իր մեջ կներառի նաև հետոտնային անցման նշանը համալրված կարմիր լուսադիոդային շրջանակով, որը կսկսի թարթել հետիոտնային անցման վրա մարդու առկայության դեպքում՝ հավելյար կերպով վարորդի ուշադրությունը գրավելու նպատակով:

Նախագծի լուծման համար ներկայացված գումարը կբավականացնի պատրաստել և տեղադրել նկարագրված համակարգի երկու օրինակ քաղաքում տեղակայված որևէ հետիոտնաին անցումների վրա: Նշվածը թույլ կտա որոշ ժամանակ շահագործելով գնահատել նրա արդունավետությունը և հետևություններ անել հետագա զարգացման ու փոփոխությունների անհրաժեշտության համար: