Կասկադի շրջակա միջավայր

Կանաչ քաղաք և բարեկարգում

07-08-2019

Լ. ԱՎԵՏՅԱՆ

Առաջարկներ՝ 5

Քվեարկողներ

Առաջարկ

Հայերիս և Հայաստան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից է Կասկադը: Սակայն Կասկադի աստիճանների երկու կողմում էլ անհրապույր տեսարան է: Անհամաչափ կառուցված տները, որոնք չունեն գունային և ճարտարապետական ներդաշնակություն, ամբողջությամբ աղավաղում են Կասկադի մշակութային միջավայրը: Լուսանկարիչներն էլ են դժգոհում, որ այդ կառույցների պատճառով գեղեցիկ կադրեր չեն լինում: Առաջարկս՝ Կասկադի աստիճանների ողջ երկայնքով ծառատունկ անել: Ծառերը կլինեն աստիճանների և այդ կառույցների մեջտեղում, այդ տներն այլևս չեն երևա, տարածքն էլ ավելի գեղեցիկ և զով կդառնա: 

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Ծրագիրը կարող է իրականացվել 30 միլիոն դրամ բյուջեի սահմաններում

Ծրագիրը կարող է իրականացվել 30 միլիոն դրամ բյուջեի սահմաններում:

Առաջարկն ու իրականացումը կարող են որոշակիորեն տարբերվել:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՍԴ
ՍԵԴԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

08-25-2020 13:05:17

Բնականաբար վատ առաջարկ չէ, սակայն այդ տարածքը կանաչ պահելու համար անհրաժեշտ է ոռոգել, որը բկարող է հանգեցնել տարածքի տների հիմքերի խանավացմանը։ Իսկ այդ տարածքի տներն արդեն իսկ խոնավ են։ Կարծում եմ բնակիչները դեմ կլինեն։

ՀՀ
ՀԱՍՄԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

11-10-2019 22:45:33

Կասկադը Երևանի այն մասն է, որտեղ մենք լինում ենք տարվա բոլոր եղանակներին: Ձմռանը շատ տեղին  կլինի լավ լուսավորությունը: 

ՀԳ
ՀԱՄԵՍՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

11-10-2019 19:33:51

Կասկադի վերնահատվածն է խայտառակ վիճակում՝ տարիներով ընթացող շինարարություն, վտանգավոր աստիճաններ...

ՀՊ
ՀԱՍՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

11-07-2019 23:33:07

Մշտադալար ծառեր ու բույսեր է պետք տնկել, եղևնիներ, սոճիներ, մագնոլիաներ, որ ամբողջ տարին գեղեցիկ լինի Կասկադի շուրջը:

 

ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏՅԱՆ

10-31-2019 23:54:11

Հետաքրքիր տարբերակներ եք առաջարկում: Իմ պատկերացմամբ բարձրահասակ ծառերը՝ սոսիներ, բարդիներ, շատ հարմար են այս տարածքի համար: Կթաքցնեն կողքի շինությունները:

ՎԴ
ՎԱՀԱԳՆ ԴԱԼԼԱՔՅԱՆ

10-31-2019 20:25:43

Շատ լավ առաջարկ է: Ընդ որում, կարելի է քննարկել նույն նպատակին հասնելու տարբեր եղանակներ: Օրինակ, ծառատունկի դեպքում ծառերը պետք է լինեն դեպի վեր աճող (այլ ոչ թե լայնքով), համաչափ: Կարելի է քննարկել նաև մշտադալար ծառերի տարբերակը, որպեսզի ձմռանը տեսարանը չդատարկվի: Մեկ այլ տարբերակ կարող է լինել սյուների/ցանցերի տեղադրումն ու մագլցող, ծաղկող բուսատեսակներ տնկելը: Նշված բոլոր դեպքերում ցանկալի կլինի նաև դեկորատիվ լուսավորություն ապահովել:

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Աուդիո գայդ համակարգի տեղադրում

06-08-2019

ՏԻԳՐԱՆ ԱԶԻԶԲԵԿՅԱՆ

Ցանկանում ենք Երևան քաղաքում տարբեր փողոցներում և տեսարժան վայրերում տեղադրել QR կոդ, որը սկանավորելուց օգտատերը կարող է իր ընտրած լեզվով աուդիո տարբերակով լսել այդ տեղի նկարագրությունը։ Այնուհետև տեքստի ավարտին կլինի հուշում, թե ուր է հարկավոր գնալ հաջորդ տեսարժան վայրը տեսնելու և աուդիոն լսելու համար։ Ծրագիրը կարող է լինել մի քանի ժամանոց, սակայն նույնիսկ մասնավոր QR կոդեր սկանավորելուց, այն կլինի ինֆորմատիվ։

Ամբողջը լսելիս զբոսաշրջիկը լիարժեք ինֆորմացիա ձեռք կբերի Երևանի մասին, և հնարավորություն կունենա առանց քարտեզի կամ զբոսավարի օգնության հեշտությամբ և հետաքրքիր կերպով զբոսնել Երևանում։ 

Այս պահին մենք փորձնական ձայնագրել ենք Հանրապետության Հրապարակի վերաբերյալ տեքս, և միայն 4 լեզվով։ Նախատեսում ենք նախագագիծը հասանելի դարձնել հնարավորինս շատ լեզուներով։

Բոլոր լեզուներով տեքստերի ձայնագրությունները կատարվելու են ձայնագրման ստուդիայում։ 

suggest image
Հրազդանի կիրճը՝ հանրային հանգստի գոտի

09-08-2019

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Երևան քաղաքը չունի իր վարչական տարածքում ընտանեկան հանգստի գոտի։ Միակ նման հատվածը Հրազդանի կիրճն է, բայց «վայրի» ձևով՝ բազմաթիվ ռեստորանների արանքների ամենաթեք և անհարմար հատվածներում:։ Շատ ողջունելի կլինի բնակիչների կողմից Հրազդանի կիրճում հանրային հանգստի գոտու կազմակերպումը տաղավարներով, մաղալներով, աղբամաններով, զուգարանով, սառը ցնցուղներով:

Նման գոտու լավ օրինակ կա Թբիլիսիում։

30 միլիոն դրամի շրջանակներում հնարավոր է իրականացնել ծրագրի հիմնական հատվածը և հետագայում Երևանի բյուջեյում նախատեսել սպասարկման գումար:

Երևանի բազմաթիվ քաղաքացիներ, որոնց սիրված ընտանեկան հանգստի վայրերից էր Հրազդանի կիրճը ծրագրի արդյունքում կվերագտնեն այս գոտին և շատ կարճ ժամանակահատվածում այն կդառնա ներքաղաքային օրինակելի պիկնիկային գոտի (ինչպես օրինակ արվեց Սևանի հանրային լողափերի հաջողված ծրագիրը): Այս գոտին ինտենսիվ կաշխատի վաղ գարնանից մինչ ուշ աշուն: Շահառուները կլինեն երևանցիները: Ծրագիրը նաև սոցիալական նշանակություն կունենա՝  շատ ընտանիքների համար  պիկնիկային հանգստի հնարավորություն կլինի (քաղաքում «քաղաքից դուրս») նվազագույն ծախսերով:

Տեսնել բոլորը