Առաջարկ
Տարեց տարի աճում է զբոսաշրջիկների թիվը Երևանում: Շատերը բարձրանում են կասկադի վերևի հարթակը քաղաքի համայնապատկերը դիտելու նպատակով:
Սակայն մոտենալով կասկադի ներքևի հարթակին՝ շատ անդուր և փնթի տեսարան է բացվում: Կասկադի աստիճանների ձախ կողմից հողի տակից բետոնե սյուներ են դուրս գալիս, աջ կողմից էլ վերևից ներքև մեծ ժանգոտած խողովակ է անցնում:
Այժմ կասկադն այսպիսի տեսք ունի (նկար 1):
Առաջարկում եմ կարգի բերել կասկադի հարակից տարածքը և ծառատունկ կազմակերպել կասկադի աջ և ձախ կողմերից:
Լուծում
Ծառատունկն արաջարկում եմ կազմակերպել 3 շարքով. 2 շարք տույաներ և 1 շարք եղևնիներ:
Ծառատունկի իրականացումը կարող է գեխեցկացնել կասկադի համալիրը, մասամբ վերականգնել նախկինում կանաչապատված տարածքը և որոշ չափով ծածկել հարակից շենքերի անհաջող ճարտարապետական լուծումներ: Այս ծրագրի իրականացումը կարելի է սքսել արդեն այս աշնանը:
Ծրագիրն իրականացնելուց հետո, կասկադն այսպիսի տեսք է ունենալու (նկար 2):
Հասցե` Հայաստան, Երևան, Թամանյան փողոց, 4

Մեկնաբանություն
Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները:
Ծրագիրը կարող է իրականացվել 30 միլիոն դրամ բյուջեի սահմաններում
Ծրագիրը կարող է իրականացվել 30 միլիոն դրամ բյուջեի սահմաններում:
Առաջարկն ու իրականացումը կարող են որոշակիորեն տարբերվել:
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՍԵԴԱ ԿՈՏՈԼԻԿՅԱՆ
10-14-2019 15:19:41
Կողմ եմ մեր քաղաքում հնարավորինս ավելացնել կանաչապատ տարածքները, վերջիններս հատկապես համալրելով եղևնիներով,որոնք կլուծեն մեր քաղաքի բնակչության մի շարք շնչառական խնդիրներ
ՎԼԱԴԻՄԻՐ ԿՈՒՐՂԻՆՅԱՆ
09-07-2019 23:16:56
Շնորհակալություն մեկնաբանության համար։
Այո, համաձայն եմ: Ինչպես նշված է իմ առաջարկի մեջ կասկադի կանաչապատումը երկու նպատակ ունի. Առաջինը՝ գեղեցկացնել կասկադի տարածքը, երգրորդը ՝ մեկուսացնել և փակել կասկադի հարակից տարածքի շենքերը: Ինչքան գեղեցիկ են շենքերը Թամանյանի արձանի մոտ այդքան ել տգեղեն կասկադի վերևի մասում: Ով ինչ ուզում շինում է, բարձրահարկ շենքերի մոտ առանձնատներեն սարգում, ոչ մի համալիր չկա, շենքերը ոչ գույնով, ոչ ոճով, ոչ ել բարձրությամբ իրար չեն սազում:
ԹԱԳՈՒՀԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
09-07-2019 16:38:44
Շատ լավն է ձեր գաղափարը, բայց ավելի գեղեցիկ կլինի, եթե առաջին շարքում ծաղկող ծառեր լինեն։
ՎԼԱԴԻՄԻՐ ԿՈՒՐՂԻՆՅԱՆ
08-16-2019 23:33:55
Կասկադի այս վիճակը տևում է մոտ 30 տարի: Ոչ նախկին քաղաքապետները ոչ էլ քաղաքի գլխավոր ճարտարապետները չէին ուզում զբաղվել այդ հարցով:
Եթէ անձնական շահ չկար նրանք անտարբեր էին մնում: Մի՞թե ծառատունգ կազմակերպելու համար հնարավորություն չունեին:
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում: