Կանգառներում և այլ հասարակական վայրերում աղբամանների ավելացում

Կանաչ քաղաք և բարեկարգում

12-07-2019

ԷԶ

Է. ԶԱՏԻԿՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Առաջարկ

Երևանի մաքրության հարցը մնում է ամենաքննարկվողը մեր քաղաքում։ Բացի նրանից որ Սանիթեքը թերանում է թե աղբահանության և թե սանմաքրման հարցում կա նաև մեկ այլ խնդիր։

Երևանի բազմաթիվ կանգառներում, փողոցներում և այլ հասարակական վայրերում աղբամանները բացակայում են։ Մենք մեր հոգեբանության և բնավորության մեջ դեռ չենք ձևավորել աղբը պահել ուրիշ տեղ գցելու մշակույթը և շատ հաճախ նետում ենք գետնին, բայց և աղբամանների առկայության դեպքում շատ ու շատ քաղաքացիներ կնետեն իրենց աղբը այդտեղ։ Ամենատարածված աղբը եր կարելի է տեսնել կանգառներում դրանք ծխախոտի մնացորդներն են (բիչոկները) որոնք նետում են ծառերի, խոտերի մեջ գետնին։ Ճիշտ է գիշերները սանմաքրման աշխատակիցները հավաքում են դրանք։ Շատ հաճախ էլ այդ նույն բիչոկները մնում են հողի մեջ, կամ քամու միջոցով տարածվում քաղաքով մեկ։ 

Համացանցում չկարողացա գտնել մեկ աղբամանի արժեքը բայց կարելի է հաշվարկել մինչև 20,000֏ սահմաներում։ 

Մի քանի կանգառներ որոնք կարող եմ նշել` Ազատության պողոտայի (Ռայկոմ) երկու կանգառներում, դեպի Հաղթանակի զբոսագի ճանապարհի կանգառներում, Տիգրան Մեծի պողոտայի վրա Ռոսիյա Մոլի դիմացի մայթի կանգառում, Խանջյան փողոցի վրա Մանկավարժական Համալսարանի կանգառներում։

Մեկնաբանաություններում կարող եք գրել մնացած տեղերի մասին։

Լուծում

Գոնե մեկ աղբաման ամեն կանգառում, որը օրական գոնե մեկ անգամ կդատարկվի, հնարավորության դեպքում փոքրիկ աղբամաններ միայն ծխախոտի մնացորդների (բիչոկների) համար։

Մոտ 2,000,000֏ (երկու միլիոն դրամ) բյուջեն կբավարեցնի 100-ից ավել աղբամաներ գնելու համար։

Հասցե` Հայաստան, Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԷԶ
ԷԴԳԱՐ ԶԱՏԻԿՅԱՆ

07-14-2019 00:53:35

Հարցը միայն ծխելու մեջ չէ կանգառը ամենամարդաշատ վայրերից մեկն է, և մարդիկ պետք է հնարավորություն ունենա իրենց աղբը քաղաքակիրթ ձևերով ուտիլիզացնելու։

ՎՄ
ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

07-14-2019 00:47:26

Եթե տրանսպորտը ժամանակին ժամանի, ապա կանգառներում ծխելու անհրաժեշտություն չի լինի:

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Հրազդանի կիրճը՝ հանրային հանգստի գոտի

09-08-2019

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Երևան քաղաքը չունի իր վարչական տարածքում ընտանեկան հանգստի գոտի։ Միակ նման հատվածը Հրազդանի կիրճն է, բայց «վայրի» ձևով՝ բազմաթիվ ռեստորանների արանքների ամենաթեք և անհարմար հատվածներում:։ Շատ ողջունելի կլինի բնակիչների կողմից Հրազդանի կիրճում հանրային հանգստի գոտու կազմակերպումը տաղավարներով, մաղալներով, աղբամաններով, զուգարանով, սառը ցնցուղներով:

Նման գոտու լավ օրինակ կա Թբիլիսիում։

30 միլիոն դրամի շրջանակներում հնարավոր է իրականացնել ծրագրի հիմնական հատվածը և հետագայում Երևանի բյուջեյում նախատեսել սպասարկման գումար:

Երևանի բազմաթիվ քաղաքացիներ, որոնց սիրված ընտանեկան հանգստի վայրերից էր Հրազդանի կիրճը ծրագրի արդյունքում կվերագտնեն այս գոտին և շատ կարճ ժամանակահատվածում այն կդառնա ներքաղաքային օրինակելի պիկնիկային գոտի (ինչպես օրինակ արվեց Սևանի հանրային լողափերի հաջողված ծրագիրը): Այս գոտին ինտենսիվ կաշխատի վաղ գարնանից մինչ ուշ աշուն: Շահառուները կլինեն երևանցիները: Ծրագիրը նաև սոցիալական նշանակություն կունենա՝  շատ ընտանիքների համար  պիկնիկային հանգստի հնարավորություն կլինի (քաղաքում «քաղաքից դուրս») նվազագույն ծախսերով:

suggest image
Աուդիո գայդ համակարգի տեղադրում

06-08-2019

ՏԻԳՐԱՆ ԱԶԻԶԲԵԿՅԱՆ

Ցանկանում ենք Երևան քաղաքում տարբեր փողոցներում և տեսարժան վայրերում տեղադրել QR կոդ, որը սկանավորելուց օգտատերը կարող է իր ընտրած լեզվով աուդիո տարբերակով լսել այդ տեղի նկարագրությունը։ Այնուհետև տեքստի ավարտին կլինի հուշում, թե ուր է հարկավոր գնալ հաջորդ տեսարժան վայրը տեսնելու և աուդիոն լսելու համար։ Ծրագիրը կարող է լինել մի քանի ժամանոց, սակայն նույնիսկ մասնավոր QR կոդեր սկանավորելուց, այն կլինի ինֆորմատիվ։

Ամբողջը լսելիս զբոսաշրջիկը լիարժեք ինֆորմացիա ձեռք կբերի Երևանի մասին, և հնարավորություն կունենա առանց քարտեզի կամ զբոսավարի օգնության հեշտությամբ և հետաքրքիր կերպով զբոսնել Երևանում։ 

Այս պահին մենք փորձնական ձայնագրել ենք Հանրապետության Հրապարակի վերաբերյալ տեքս, և միայն 4 լեզվով։ Նախատեսում ենք նախագագիծը հասանելի դարձնել հնարավորինս շատ լեզուներով։

Բոլոր լեզուներով տեքստերի ձայնագրությունները կատարվելու են ձայնագրման ստուդիայում։