Քաղաքի կենտրոնական մասի բարեկարգում

Կանաչ քաղաք և բարեկարգում

23-07-2019

ԱՍ

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Նկարագիր

Առաջարկում եմ բարեկարգել Ս. Սարգսի եկեղեցու հարևանությամբ գտնվող ստորգետնյա անցումը և տալ հնարավորություն ցանկացողներին շահագործել այն, ինչպես շահագործվում է Ա. Իսահակյանի արձանի հարևանությամբ գտնվող ստորգետնյա անցումը:

Նպատակ և արդյունք

Կունենանք ավելի մաքուր և կոկիկ ստորգետնյա անցում, որտեղով անցնելը անվտանգ կլինի օրվա ցանկացաց ժամին: Կլինի տարածք, որտեղ կանաչապատման ծրագրից «տուժածներ»-ը կարող են ծավալել ինչ-որ բիզնես:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՌԵ
ՌՈՒԶԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆ

11-01-2019 22:58:26

Միանշանակ համամիտ եմ: Այդ տարածքում գործում են դպրոցներ, իսկ նման վիճակում այդ տարածքը վտանգավոր է: Քիչ չեն դեպքերը երբ երեխաները վախեցած սարսափելի բաներ են պատմում տարածքում թափառող մարդկանց մասին: Խնդրում եմ քվերակել հենց այս նախաձեռնության օգտին:

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Ընթերցասերի այգի

12-07-2019

ՍՏԵՓԱՆ ԽԱՆՈՅԱՆ

Առաջարկում եմ ստեղծել ընթերցասերի այգի: 

Այգին ոչ միայն հարմարավետ վայր կլինի ընթերցելու համար, այլև հնարավորություն կստեղծի նոր ծանոթություններ հաստատելու, գրքեր փոխանակելու կամ նվիրելու համար: 

Յուրաքանչյուր նստարան կարող է կրել որևէ հայտնի հեղինակի կամ գրքի անուն,  ինչը կունենա ճանաչողական և կրթական արդյունք: Այգում տեղադրված  գովազդային վահանակներում ընթերցողը կծանոթանա ինպես հայ հեղինակների  նոր գրքերին,  այնպես էլ արտասահմանյան բեսթսելլերներին: 

Հեղինակները հնարավորություն կունենան  կազմակերպել իրենց նոր գրքերի շնորհանդեսը և տեղում կազմակերպել վաճառք:  Այգուն կից կարելի է հիմնել նաև փոքրիկ սրճարան, որից ստացված շահույթով  հնարավոր կլինի հոգալ այգու ծախսերը: 

Այսպիսով կարելի է կրթել մեր  հասարակությանը և նոր մշակույթ ձևավորել:

Տեսնել բոլորը