Առաջարկ
Նպատակը
Հաշվի առնելով ՀՀ պետբյուջեի դեռևս սուղ միջոցները և պետության առաջ ծառացած բազմաթիվ խնդիրները, առաջարկվում է մտցնել նոր մշակույթ՝ քաղաքացի֊կամավոր։ Դրա հիմնական նպատակն է՝ մեծ օբյեկտների (մետրոյի կայարաններ, մարզադաշտեր, գործարաններ և այլն) և ճանապարհների շինարարության, ռազմարդյունաբերության (զինվորական համազգեստի, զինամթերքի և այլ պարագաների արտադրության), բնապահպանության (ծառերի տնկում, շրջակա միջավայրի աղտոտվածության վերացում) և այլ ոլորտներում քաղաքացիների ներգրավումը՝ որպես կամավորականներ։ Յուրաքանչյուր ոլորտում կամավորականների կողքին պետք է աշխատեն պրոֆեսիոնալ մասնագետներ՝ համապատասխան վարձատրությամբ։ Այս ամենը թույլ կտա զգալիորեն կրճատել ծախսերը, ունենալ նոր ենթակառուցվածքներ՝ դրանցից բխող բոլոր այլ դրական հետևանքներով, և քաղաքացիներին հնարավորություն տալ սեփական ձեռքերով կառուցել իրենց երկիրը։
Լուծում
Նախապատրաստական աշխատանքներ
Կազմակերպել հանրային քննարկումներ տարբեր մասնագիտությունների տեր անձանց հետ։ Կազմել տնտեսագետներից կազմված խմբեր՝ անհրաժեշտ հաշվարկներ կատարելու և ռիսկերը գնահատելու համար։ Ներգրավել մեծահարուստ բարերարների, որոնք, թե՛ ֆինանսապես, թե՛ արտադրանքի տեսքով (օրինակ ինքնարժեքով շինանյութի տրամադրում) կաջակցեն այս ծրագրին։ Իրականացնել փորձնական միջոցառում, օրինակ՝ բազմահազարանոց ծառատունկ։
Անհրաժեշտ պայմաններ և գործիքամիջոցներ
Անհրաժեշտ է ստեղծել ղեկավար և համակարգող մարմին, որը կլինի հասարակական կազմակերպություն կամ նախարարություններից մեկի ստորաբաժանում։ Մշակել օնլայն հարթակ կամավորների գրանցման և տվյալ պահին կատարվող աշխատանքներին ծանոթանալու համար։ Ստեղծել թրեյնինգ֊կենտրոններ, որտեղ պրոֆեսիոնալ մասնագետները դասընթացներ կանցկացնեն կամավորականների հետ՝ մինչև նրանց աշխատանքի անցնելը։
Հասցե` Հայաստան, Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի

Մեկնաբանություն
Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները:
Իրականացումը որոշ չափով կարող է տարբերվել
Կայքի կանոնների համաձայն՝ ստացված առաջարկներն ու դրանց իրականացումը որոշ չափով կարող են տարբերվել:
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՄԱՐԻՆԱ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ
02-25-2020 18:49:34
Հիանալի գաղափար է, եսէլեմ դրա մասին մտածել:
Այո, մեր հասարակությունը ունի կամավորականության մշակույթի կարիք:
Շատերը կցանկանան իրենց զգալ պիտանի, շատեր կցանկանան մի բանով օգտակար լինել
ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
10-12-2019 21:42:28
1. Ունի
2. Մեկը մյուսին ինչո՞վ ա խանգարում
ԼՈՒՍԻԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ
10-12-2019 20:57:28
Պետությունը որևէ սուղ պայման չունի, բավական է այդ առասպելները կուլտիվացնեք...նորմալ կառավարում է պետք իրականացնել ու ֆինանսների խելամիտ ու բանական բաշխում
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում: