#Իմքայլը հանուն Խարբերդի

Սպորտ

16-09-2019

Է. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Առաջարկ

Առաջարկում եմ Նոր Խարբերդում կառուցել մանկական խաղահրապարակ՝ մարզման համար նախատեսված սարքավորումներով, ֆուտբոլի մինի-մարզադաշտով...

Եթե նորմալ հսկողություն լինի աշխատանքներին, հնարավոր է նաև փոքրիկ այգի կառուցել տարածքում... քիչ չէ 30 մլն-ը... ճիշտ օգտագործել է պետք...

Պատրաստ եմ ամեն հարցում օգտակար լինեմ աշխատանքներին...

Լուծում

Լուծման առաջարկներ ունեմ... կներկայացնեմ անհրաժեշտ պահին...

Հասցե` Հայաստան, Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Խարբերդ թաղամաս

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՆՄ
ՆԱՐԻՆԵ ՄԻՐԶՈՅԱՆ

11-09-2019 16:56:21

Շնորհակալ ենք,լավ կլինի հաջորդը մտածեք դպրոց մանկապարտեզ կառուցելու մասին Նոր Խարբերդում դա ուղղակի անհրաժեշտություն է։

ՍՊ
ՍԻԼՎԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

11-09-2019 16:20:20

Հրաշալի նախագիծ է,հուսով եմ կյանքի կկոչվի։Լավ կլինի մանկապարտեզի մասին էլ մտածեք,մեր Խարբերդում բավականին շատ են երեխաները։

ԱՊ
ԱՐՏԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

11-09-2019 15:40:25

Լավ է ուշ քան երբեք,մենք էլ ենք քաղաքի բնակիչ վերջիվերջո։

ԿՊ
ԿԱՄՈ ՊԵՏՐՈՍՅԱՆ

11-09-2019 15:29:57

Apreq jahelner jan 

ՎՎ
ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

11-08-2019 11:38:38

Շատ լավ կլինի, մեկ էլ ճանապարհը ՋԷԿ-ի կողմից նորմալ ձևով նորոգվի:

ԷԴԳԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

11-06-2019 18:08:32

Եթե հաշվի առնենք Նոր Խարբերդ թաղամասի տարածական մեծ լինելը,կարելի է նախագիծն իրականացնել մի քանի տեղերով,մի հատվածում առաջարկում եմ կառուցել ֆուտբոլի փոքրիկ մինի մարզադաշտ,մեկ այլ հատվածում՝փոքրիկ այգի,լեդ լուսավորությամբ,գեղեցիկ նստարաններով,հետաքրքիր դիզայնով,մի հատվածում էլ կարող է լինել երեխաների համար նախատեսված խաղասարքեր,տեղադրել մի քանի սպորտային սարքավորումներ՝ մարզումների համար։

Հուսով եմ նախագծի իրագործումից հետո Նոր Խարբերդը նույնպես նոր շունչ կստանա)

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Արևային տաղավար

29-09-2019

ՎԱՐՈՒԺԱՆ ԿՈՉԿՈՅԱՆ

Խնդիրները հետևյալն են․

> Աշխարհը և հատկապես Հայաստանը ինդուստրիալիզացիայի և անկանոն ուրբանիզացիայի արդյունքում աղտոտում է շրջակա միջավայրը և անխնա օգտագործում չվերականգնվող բնական ռեսուրսները։
> Ալեքսանդր Թամանյանի՝ 20րդ դարի առաջադեմ քաղաքաշինական տենդենցներով նախագծած այգի-քաղաք Երևանը հետզհետե վերածվում է ավտոտնակ-քաղաք կամ ասֆալտ-սրճարան-քաղաքի։
> Վերոհիշյալ խնդիրների արդյունքում՝ թթվածնից, հանրային պասիվ և ակտիվ բնույթի՝ «հանրային շահ» հանդիսացող վայրերի պակաս ունեցող Երևանի բնակիչների քաղաքային կյանքը տխուր է անցնում՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։


Ներկայիս գիտությունը և ճարտարապետությունը շատ հնարներ ունեն այդ խնդրի լուծման համար։ Փորձ է արվել այդ երկուսը համատեղել՝ «Արևային տաղավարի» միջոցով, որը միտված է մարդկանց իրազեկելու, թե ինչ է իրենից ներկայացնում կայուն զարգացումը, ինչպես օգտվել կայուն զարգացումն ապահովող սարքերից և ինչպես հաճույք ստանալ քաղաքային միջավայրում։

suggest image
Հայեր, ովքեր աշխարհը դարձրեցին ավելի լավը

06-10-2019

ԱՆԱՀԻՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Կրթելով ինքներս մեզ՝ կունենանք լավ ապագա և բանիմաց սերունդներ: Հայերը, ճակատագրի բերումով ցրվելով ողջ աշխարհով մեկ, իրենց անջնջելի հետքն են թողել համաշխարհային գիտության, մշակույթի և այլ ամենատարբեր ոլորտներում, բայց շատ քչերը գիտեն դրա մասին: Առաջարկում եմ Երևանի տարբեր հատվածներում (Կասկադ, Հաղթանակի զբոսայգի, Ազատության հրապարակ, Խաչքարերի պուրակ, Մետրոպոլիտենի կայարաններ...) տեղադրել գեղեցիկ և ուսուցողական բնույթ կրող հարթակներ,որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի մի բնագավառ (գյուտարարություն, բժշկություն, արվեստ, սպորտ, երաժշտություն...): Մարդիկ, մոտենալով հարթակին, ականջակալի միջոցով կտեղեկանան մեր հերոսների մասին: Հավելվածը կլինի  ձայնային հնչողությամբ հայերեն, անգլերեն և այլ լեզուներով:
Երևանը դարձնենք հաճելի և ճանաչելի ոչ միայն ՀՀ քաղաքացիների համար, այլ նաև արտերկրից ժամանող զբոսաշրջիկների համար:

Տեսնել բոլորը