Հրազդանի կիրճի տարածքի բարեկարգում

Կանաչ քաղաք և բարեկարգում

09-08-2019

Ն. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Առաջարկներ՝ 2

Քվեարկողներ

Առաջարկ

Հրազդանի կիրճի ընդհանուր տարածքի մաքրում և բարեկարգում, գետի հունի, ժայռերի եւ ճանապարհի հետաքրքիր լուծումներով լուսավորում: Այս ամենից զատ, ցանկալի կլինի հեծանվային ճանապարհի ստեղծում եւ համապատասխան կահավորում, ինչպես նաեւ նստարանների տեղադրում գետի ափին: Հնարավորություն լինելու դեպքում նաեւ օգտագործել ջրի մաքրությունն ապահովող ցանցեր: Որպես ծրագրի մաս կարելի է դիտարկել նաեւ կիրճը քաղաքի կենտրոնին կապող թունելի վերանորոգումը:

Հասցե` Հայաստան, Երևան, Պուշկինի փողոց, 6

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Ծրագիրը կիրականացվի կիրճի մեկ հատվածում

Ծրագիրը կարող է իրականացվել Հրազդանի կիրճի մի հատվածում, որն ամենահարմարը կլինի նախագծի իրագործման համար:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՍՄ
ՍԱՍՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆ

10-30-2019 13:04:13

Շատ լավ գաղափար է

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Թռչնածառ

11-07-2019

ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ

Սիրելի Երևանցիներ, առաջարկում եմ Երևանի այգիներից մեկում ստեղծել թռչնածառ:

Այսպիսի կրեատիվ արվեստի օբյեկտ ստեղծելով ոչ միայն կունենանք կրեատիվ քաղաք այլ նաև կօգնենք թռչուններին քանի որ շատ դեպքերում քաղաքում ապրող թռչունները ( Երևանցի թռչունները ՃՃՃ ) ձմռանը մտնում են խողովակների կամ այլ անցքերի մեջ և շատ դեպքերում էլ դա վատ ավարտ է ունենեւմ: Կամ ընդհանրապես թռչունների համար ապահով և հարմար պայմաններ ստեղծել:

Հիմնական պահանջներն են

  1. Անպայման այգում և ոչ կենտրոն համայնքում
  2. Մոտակայքում լինի ջրի աղբուր կամ ցայտաղբյուր
  3. Պահպանվեն տնակների պատրաստման ստանդարտները
  4. Մինչ սկսելը խորհրդակցել բանապահպանույան նախարարության հետ

Ըստ մասնագետներ այսպիս արվեստի օբյեկտը կարող է ծառայել 7-10 տարի: Միայն կցանկանայ ավելացնել տեղադրված նկարներում գույանվոր տնակների փոխարեն լինեին ավելի կրեատիվ տնակներ:

Տեսնել բոլորը